Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերումը
Հոկտեմբերի 17, 2025

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերումը

By Մայիսի 12, 2025 334

Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարներն այսօր կայացած բանակցությունների ժամանակ որոշել են անհապաղ միջոցներ ձեռնարկել սահմաններից և առաջավոր շրջաններից զորքերի դուրսբերումն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի բանակի հայտարարությանը:

«Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարների միջև բանակցությունները տեղի են ունեցել 2025 թվականի մայիսի 12-ին` ժամը 17:00-ին։ Որոշվել է, որ երկու կողմերը կքննարկեն անհապաղ միջոցներ՝ ապահովելու զորքերի դուրսբերումը սահմաններից և առաջավոր շրջաններից», - ասվում է Հնդկաստանի բանակի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, բանակցությունների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված այն պարտավորության պահպանման հետ, որ երկու կողմերը չպետք է կրակոց արձակեն կամ որևէ ագրեսիվ և թշնամական գործողություն ձեռնարկեն միմյանց դեմ:

Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:

Գործողության անցկացման չորս օրվա արդյունքներով Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվեցին մայիսի 10-ի ժամը 17: 00-ից (Երևանի ժամանակով ժամը 15:30) դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: Մի քանի ժամ անց Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի ղեկավար Օմար Աբդուլլան հայտնեց, որ Սրինագարի մոտակայքում պայթյուններ են լսվում, գործարկվել է Հնդկաստանի հակաօդային պաշտպանությունը: Սակայն արդեն երկրորդ գիշերն անընդմեջ Հնդկաստանի բանակը հայտարարում է, որ Պակիստանի կողմից խախտում չի նկատում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ. Սպիտակ տուն

Մենք պատրաստ ենք․ Հունգարիայի վարչապետը՝ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման մասին

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել ԻԻՀ գերագույն առաջնորդի ուղերձը

Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պшտերшզմն ավարտին հասցնել․ Թրամփ

Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում կանցկացնեն․ նրանք պայմանավորվել են

Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկում են ունեցել

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից