Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման
Հոկտեմբերի 17, 2025

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

By Մայիսի 09, 2025 454

Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մայիսի 9-ին իրենց հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի և խմբի ղեկավարների եզրափակիչ գագաթնաժողովի հետ կապված հարցեր։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան։

« Վստահ եմ, որ երկու նախագահներն էլ շահագրգռված կլինեն կարծիքներ և տեսակետներ փոխանակել գալիք գագաթնաժողովի վերաբերյալ»,- ասել է Վիեյրան։

Նախարարը հիշեցրել է, որ Բրազիլիայի համար BRICS-ը կառույց է, որը թույլ է տալիս համակարգել զարգացող երկրների և գլոբալ հարավի երկրների նախաձեռնությունները։ Բրազիլիան, որն այս տարի նախագահում է BRICS-ը, մի շարք նախաձեռնություններ և առաջարկներ ունի բազմաթիվ ոլորտներում՝ առողջապահությունից մինչև միջազգային առևտուր, գիտություն և տեխնոլոգիաներ:

BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ. Սպիտակ տուն

Մենք պատրաստ ենք․ Հունգարիայի վարչապետը՝ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման մասին

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել ԻԻՀ գերագույն առաջնորդի ուղերձը

Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պшտերшզմն ավարտին հասցնել․ Թրամփ

Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում կանցկացնեն․ նրանք պայմանավորվել են

Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկում են ունեցել

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից