ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի միջև Թուրքիայում նախատեսված բանակցությունները չեղարկվել են, հայտնել է Economist-ի թղթակից Օլիվեր Քերոլը X սոցցանցի էջում։
«Ինչքան ես գիտեմ, վաղը Ուիթքոֆի և Երմակի միջև Թուրքիայում կայանալիք բանակցությունները չեղարկվել են։ Ինձ ասել են, որ Ուիթքոֆը, հնարավոր է, չի գիտակցել, թե ինչ սկանդալի մեջ է ներքաշվում հանդիպումը կազմակերպելիս», - գրել է Քերոլը։