Հայաստանը ռուսաստանցիների համար Նոր տարվա ամենապահանջված ուղղությունների թվում է
Նոյեմբերի 19, 2025

Հայաստանը ռուսաստանցիների համար Նոր տարվա ամենապահանջված ուղղությունների թվում է

By Նոյեմբերի 19, 2025 22

Հայաստանը ռուսաստանցիների համար Նոր տարվա տոնական օրերն անցկացնելու ամենապահանջված ուղղություններից մեկն է։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին «Տուրիստական ​​գործակալությունների դաշինք» ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Ինչ վերաբերում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններին, Բելառուսը, բնականաբար, այստեղ մրցակիցներ չունի։ Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս են Աբխազիան, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը», – պատասխանել է ասոցիացիայի փոխնախագահը հարցին, թե որ երկրներն են ընտրում ռուսաստանցիները իրենց Ամանորյա արձակուրդների համար։

Նա բացատրել է, որ ավելի հեռավոր երկրների ընտրությունը կախված է բնակության սկզբնական վայրից՝ արևելյան, թե արևմտյան Ռուսաստան։

Այսպես օրինակ Ռուսաստանի եվրոպական մասի բնակիչները Նոր տարվա տոների համար ընտրում են Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Թաիլանդը, Չինաստանը և Վիետնամը։ Իսկ Սիբիրում և Հեռավոր Արևելքում ապրողները ընտրում են Չինաստանը, Թաիլանդը և Վիետնամը։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025 11:19

Լրահոս