Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլ հիմնավոր իրողություն է այն, որ Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից․ փաստաբան
Դեկտեմբերի 11, 2025

Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլ հիմնավոր իրողություն է այն, որ Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից․ փաստաբան

By Նոյեմբերի 08, 2025 60

Անդրադառնալով դատավոր Ժորա Չիչոյանի կողմից լրագրողներին տրված մեկնաբանությանն առ այն, որ Դավիթ Համբարձումյանի գործով ինքը ոչ մեկից հրահանգ չի ստացել և իբրև գործը քննել է օբյեկտիվության սահմաններում, ցանկանում են նշել հետևյալը, այս մասին գրել է Մասիսի կալանավորված քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը։ 

«Ժ. Չիչոյա՛ն,

Մի փորձեք ստեղծել արդարադատություն իրականացնելու սին «պատրանք», լավ կլինի առհասարակ չխոսեք այդ թեմայից։ Այդ դատական ակտն աղերս չունի օբյեկտիվ իրականության հետ, դուք դա շատ լավ գիտեք։ 

Գործում առկա տեսանյութը, որպես օբյեկտիվ ապացույց, բոլորն են տեսել, դրանում հստակ երևում է օբյեկտիվ իրավիճակը և Դ. Համբարձումյանի դատավճռի ոչ օբյեկտիվ լինելը: Ավելին, գործում առկա էին նաև մի շարք վկաների արդարացնող ցուցմունքներ:

Դատական ակտում գեթ մեկ պատճառաբանություն և վերլուծությում առկա չէ՝

- ո՛չ տեսանյութի մասին,

- ո՛չ ՀՀ դատական պրակտիկայում այդ հոդվածով վերջին 15 տարվա ընթացքում ԱՄԵՆԱԽԻՍՏ պատիժը նշանակելու վերաբերյալ,

- ո՛չ կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլև հիմնավոր իրողություն է այն, որ Դ. Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից: Դավիթը քաղբանտարկյալ է»,-գրել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գաղտնիք չէ, որ ԵՄ–ն աչքերը փակել է և սրանք ինչ անեն, համակերպվելու է․ Սերժ Սարգսյան

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Դոլարը կայուն է. Եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել

Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան

«Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի անբաժանելի մասն են»․ Լավրով

Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Անահիտ Ավանեսյան

Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության մասին

Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին

Առողջության ապահովագրավճարը և սուբսիդավորման չափը կորոշվեն ամեն տարի․ Ավանեսյան

Ռուսաստանը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակվել Է Ուկրաինայի վրա

Փաշինյանի օդանավը ապահով վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում, հետո նա մեկնել է Մոսկվա․ Վարչապետի խոսնակ

Ջենիֆեր Լոուրենսը և Ջոշ Հաթչերսոնը կրկին կխաղան իրենց դերերը «Քաղցած խաղեր»–ում

Մոտ 1 ժամ է՝ ՔԿ-ն մեծ խմբով Արցախի ներկայացուցչությունում խուզարկություն է իրականացնում. Արցախի պետնախարար (ուղիղ)