Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով խորհուրդ է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին զինվորներ տեղակայել մշակութային վայրերի պահպանության համար՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Փարիզը պատրաստվում է զինված ուժեր տեղակայել Ուկրաինայում։ Նա համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է Տեելգրամի իր ալիքում։
Դիվանագետի խոսքով՝ Ֆրանսիայում կա 1123 թանգարան։
«Ավելի լավ կլիներ, եթե Մակրոնը երկու զինվոր ուղարկեր այդ մշակութային վայրերի պահպանության համար։ Որպեսզի Լուվրի նման իրավիճակ չառաջանա»,- գրել է Զախարովան՝ անդրադառնալով փարիզյան թանգարան վերջերս տեղի ունեցած կողոպուտին։