ԱՄՆ-ի ափերի մոտ «ջրի վերևում սավառնող կամ ջրի մեջ սուզվող» հազարավոր անհայտ ստորջրյա օբյեկտներ են նկատվել․ NY Post
Հոկտեմբերի 28, 2025

ԱՄՆ-ի ափերի մոտ «ջրի վերևում սավառնող կամ ջրի մեջ սուզվող» հազարավոր անհայտ ստորջրյա օբյեկտներ են նկատվել․ NY Post

By Հոկտեմբերի 27, 2025 27

Չճանաչված շարժվող օբյեկտները հետևելու համար նախատեսված «Enigma» հավելվածը ավելի քան 9 հազար հաղորդում է գրանցել՝ ԱՄՆ ջրերում առեղծվածային երևույթների մասին։ Այս մասին հայտնել է New York Post (NY Post) թերթը»:

2025 թվականի օգոստոսից առավել հաճախ հաղորդվել է Կալիֆոռնիայի (389) և Ֆլորիդայի (306) ափերի մոտ գտնվող տարօրինակ ստորջրյա օբյեկտների մասին։ Պարբերականը նշում է, որ առեղծվածային երևույթները տեղի են ունեցել ԱՄՆ ափագծից 10 մղոն հեռավորության սահմաններում, 500 դեպք էլ գրանցվել է 5 մղոնի սահմաններում։

Ավելի քան 150 հաղորդագրություններում նկարագրվել են օբյեկտներ, որոնք «սավառնում էին ջրի վերևում կամ սուզվում ​​ջրի մեջ»։ Նման միջադեպերից մեկը ֆիքսվել է տեսանյութով։ Կադրերում երևում են «տարօրինակ կանաչ լույսեր, որոնք շարժվում են օվկիանոսի մակերեսով»՝ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի մոտակայքում։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս