Ինը ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Իսպանիայի արևելքում գտնվող Ալիկանտե-Էլչե Միգել Էռնանդես օդանավակայանում՝ երկնքում անօդաչու թռչող սարքի պատճառով, հաղորդում է The Sun-ը։
Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի երեկոյան։ Անօդաչու թռչող սարքի պատճառով օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, և սահմանափակումներ են մտցվել ուղևորատար չվերթների վրա։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայից թռչող ինը ինքնաթիռներ ուղղորդվել են մոտակա օդանավակայաններ։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր։ Սակայն նրանք չեն կարողացել գտնել անօդաչու թռչող սարքը։ Հետաքննությունն ավարտելուց հետո այլընտրանքային օդանավակայաններ ուղղորդված ինքնաթիռներին թույլատրվել է վերադառնալ Ալիկանտե տեղական ժամանակով ժամը 23:00-ից հետո (հոկտեմբերի 28-ի գիշերը՝ Երևանի ժամանակով՝ 02:00-ին)։