Քաղաքացիներն անկանխիկ առևտրից 2 տոկոս հետվճար կստանան. համակարգը կներդրվի 2026 թվականին
Հոկտեմբերի 28, 2025

Քաղաքացիներն անկանխիկ առևտրից 2 տոկոս հետվճար կստանան. համակարգը կներդրվի 2026 թվականին

By Հոկտեմբերի 27, 2025 26

Հայաստանում կներդրվի անկանխիկ առևտրից համընդհանուր հետճվարի համակարգ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր հետճվարի համակարգ: Բոլոր քաղաքացիներն՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,-ասաց։ 

Վարչապետը նշեց՝ շարունակվելու և զարգացվելու է նաև թոշակառուների համար գործող հետվճարի համակարգը: Կառավարության կողմից շրջանառված նախագծով նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6,000 դրամից դարձնել 10,000 դրամ։ 

Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3,000-4,000 դրամով։  

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հռոմի պապը կայցելի Թուրքիա և Լիբանան

Հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ փնտրում են 3-ամյա Տիգրանին (ուղիղ)

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր

Բաքվից պահանջել՝ ազատ արձակել հայ պատանդներին․ Թրամփի համակիրը կոչով դիմել է նախագահին

Քորթնի Քարդաշյանը «հեշտոցի առողջության համար» պաստիլներ Է ներկայացրել

Լիտվան փակել է Բելառուսի հետ սահմանը

Նոր մանրամասներ․ Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարել է սպանվածի մայրը

Շոյգուն մեղադրել է Արևմուտքին՝ Ռուսաստանը տասնյակ փոքր պետությունների մասնատելու մտադրության մեջ

Եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով չորս շենք է փլուզվել

Ադրբեջանում 19-ամյա հարսնացուն ինքնասպան է եղել՝ «մերկ» հարսանեկան զգեստի պատճառով

Հայաստանի գավաթ․ Մեկնարկում է 1/8 եզրափակիչը

Խոսուն թվեր. ովքե՞ր են «տոն տալիս» Հայաստանի տնտեսությունում. «Փաստ»

ՔՊ-ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում. «Հրապարակ»

Թուրքիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ Փլուզվել են մի շենքեր