Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ
Հոկտեմբերի 29, 2025

Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ

By Հոկտեմբերի 28, 2025 19

Լիտվան պատրաստ է արգելափակել տարանցումը Ռուսաստանի Կալինինգրադի մարզ՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից: Այս մասին լիտվական ազգային ռադիոյին (LRT) հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը:

 

«Մենք իրավունք ենք վերապահում փակել տարանցումը, եթե դա անհրաժեշտ է մեր անվտանգությունն ապահովելու համար, իհարկե, տեղեկացնելով Եվրամիության ինստիտուտներին և մասնակից երկրներին», – ասել է Բուդրիսը։«Նման քայլ կարող է ձեռնարկվել, եթե հաստատվի Ռուսաստանի մասնակցությունը Բելառուսից օդերևութաբանական զոնդերի օգնությամբ մաքսանենգությանը», – հավելել է նա։

Ինչպես ընդգծել է Լիտվայի ԱԳ նախարարը, տարանցման արգելափակումն «ամենևին չպետք է բացառել»։

Կալինինգրադ տարանցումն իրականացվում է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գործող համաձայնագրի և դրանում ամրագրված պարտավորությունների հիման վրա։ Սակայն, ինչպես հայտարարում է Բուդրիսը, «պետությունը կարող է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար, եթե դրա կարիքը կա»։

Ավելի վաղ Վիլնյուսը Մինսկին ծանուցել էր լիտվա-բելառուսական սահմանն «անորոշ ժամկետով» փակելու մասին։ Անցյալ շաբաթ Լիտվան երեք անգամ ժամանակավորապես դադարեցրել էր Բելառուսի հետ սահմանային անցակետերում ձևակերպումը, քանի որ ծառայություններն արձանագրել էին Բելառուսի տարածքից մաքսանենգ ապրանքներով օդերևութաբանական զոնդերի ժամանում։ Աշխատանքն էր դադարեցրել նաև Վիլնյուսի օդանավակայանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացել. Տուսկ

Փաշինյանը ընտրություններում ՔՊ-ի նախընտրական շտաբի կազմն է հաստատել

Մերցը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

Իսրայելը սկսել է ավիահարվածներ հասցնել Գազային

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ-ն՝ 3-ամյա երեխայի որոնման աշխատանքների մասին

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում

Դժվար է, բայց ես ու երեխաներն աջակցում ենք Դավիթի որոշմանը. Դավիթ Համբարձումյանի կին

Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռից դուրս գալիս․ Համբարձումյանի կին

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Լավրով

«Զվարթնոցում» բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել, սպասում են Դավիթ Համբարձումյանին

Եթե ծանոթին դիմավորելու համար 1000 հոգի մարդ ա գալիս, էդ ժամանակ մենք ենք գալիս, կարգն ենք պահում

Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանները

«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար

Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ