Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում հոկտեմբերի 28-30-ը կայանալիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների թշնամական հռետորաբանությունը և Թբիլիսիում բողոքի ցույցերին նրանց մասնակցությունը հակասում են փոխադարձ հարգանքի սկզբունքներին և դուրս են գալիս խորհրդարանական դիվանագիտության շրջանակներից։
«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության որոշ անդամներ հայտարարություններ են արել, որոնք մեր երկրում հասարակական անկարգություններ, արմատականացում և բռնություն են հրահրել, իսկ բանաձևերում ու զեկույցներում շարունակում են անտեսել վրացի ժողովրդի ժողովրդավարական կամքը։
Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ լիագումար նիստին առանձին անհատներին հրավիրելու որոշմամբ, չնայած նրան, որ այդ մարդիկ աջակցել են ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելուն, աջակցել են ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը և Վրաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության տապալման փորձին։
Այդ անհատներին հարթակ տրամադրելով՝ «Եվրանեսթը» խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը, ինչպես նաև արդարացնում է բռնի կամ արմատական քաղաքական ծրագրերը։