24News-ի տեղեկությունների համաձայն՝ առաջիկա ժամերին ՆԳՆ-ում սպասվում են պաշտոնանկություններ՝ պայմանավորված Փարաքարում տեղի ունեցած զինված հարձակմամբ։ Հարձակման հետևանքով սպանվել է Փարաքարի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և վերջինիս ընկերը՝ Կարեն Աբրահամյանը, որը քրեական ոստիկանության ծառայող էր:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրը փոխանցեց նաև, որ ազատումները հնարավոր է լինեն փոխոստիկանապետերից մեկի մակարդակով և ավելի ներքին օղակներից՝ համայնքային ոստիկաններից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով միջադեպին, գրառում էր կատարել, որ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ։