Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը
Հոկտեմբերի 15, 2025

Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը

By Սեպտեմբերի 22, 2025 71

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։  Ծրագրի շրջանակում այս պահի  դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

· բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

·         անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

·          գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

·         տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,

·         ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·         չունեն սեփականություն,

·    չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

    Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ապօրինի ավտոտնակները կհաշվառվեն. ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել

Իրավապահները խուզարկում են Արագածոտնի թեմի առաջնորդարանը. թեմի առաջնորդը քննչականում է (ուղիղ)

Թրամփը խաղաղության նախագահ է. Փիթ Հեգսեթ

Արգենտինան 6:0 հաշվով հաղթեց Պուերտո Ռիկոյին, Մեսսին՝ համաշխարհային ռեկորդի հեղինակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

«Ռուսաստանում հայաստանցի վարձկան Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել»․ Զախարովա

10 անձ ձերբակալվել է. մանրամասներ՝ Դերժավայի Արկադիի տան մոտ հնչած կրակոցներից

Ի՞նչ գործով են բերման ենթարկվել հոգևորականները. ՔԿ–ի պարզաբանումը

Կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածներից մեկը նրա որդին է

12-օրյա պատերազմի ժամանակ Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական գաղտնի բունկերին․ The Grey Zone

Կրեմլը հաստատել Է Պուտինի և Սիրիայի նախագահի առաջիկա բանակցությունների մասին տեղեկատվությունը

Հոգևորական է ձերբակալվել, Արագածոտնի թեմի առաջնորդի տունն են խուզարկել

Վրաստանի վարչապետը չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը՝ ընդդիմության հանրահավաքին նրա մասնակցության պատճառով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են բախումները