Յուրաքանչյուր տարի 6 տարեկան մոտ 3000 երեխա չէր հաճախում առաջին դասարան. ԿԳՄՍ փոխնախարար
Հոկտեմբերի 15, 2025

Յուրաքանչյուր տարի 6 տարեկան մոտ 3000 երեխա չէր հաճախում առաջին դասարան. ԿԳՄՍ փոխնախարար

By Սեպտեմբերի 22, 2025 65

Մենք յուրաքանչյուր տարի առաջին դասարան հաճախող երեխաների 10 %-ին բաց էինք թողնում և  խոսքը շուրջ 3000 երեխայի մասին էր։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ԱԺ–ում «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով լսումների ժամանակ  ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։

Անդրադառնալով նրան, որ որոշվել է, որ երեխան պետք է սովորի այն դասարանում,

որին համապատասխանում է առաջին անգամ դպրոց գնալու ժամանակ, որի հետեւանքով, օրինակ, 7 տարեկանում երեխան ստիպված է եղել միանգամից երկրորդ դասարան գնալ՝ շրջանցելով առաջին դասարանը, Սվաջյանն ասաց,  «Երեխայի լավագույն շահը և կրթության իրավունքը հաշվի առնելով որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր երեխա կգնա այն դասարան սովորելու, որ տարիքին կհամապատասխանի դպրոց ընդունվելու պահին։ Այդ կարգավորմանն ենք եկել ուսումնասիրությունների և փորձագիտական եզրակացության հիման վրա։ Ինչքան էլ տույժի մասին իրազեկել ենք, եղել են ծնողներ որոնք լուրջ չեն մոտեցել այդ հորդորներին և ժամանակին իրենց երեխաներին չեն տարել դպրոց»։

Նա վստահեցրեց, որ այս տարվա տվյալները վկայում են, որ բազմաթիվ երեխաներ նախորդ տարիների պես դուրս չեն մնացել կրթական ծրագրից և ժամանակին հաճախել են առաջին դասարան։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ապօրինի ավտոտնակները կհաշվառվեն. ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել

Իրավապահները խուզարկում են Արագածոտնի թեմի առաջնորդարանը. թեմի առաջնորդը քննչականում է (ուղիղ)

Թրամփը խաղաղության նախագահ է. Փիթ Հեգսեթ

Արգենտինան 6:0 հաշվով հաղթեց Պուերտո Ռիկոյին, Մեսսին՝ համաշխարհային ռեկորդի հեղինակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

«Ռուսաստանում հայաստանցի վարձկան Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել»․ Զախարովա

10 անձ ձերբակալվել է. մանրամասներ՝ Դերժավայի Արկադիի տան մոտ հնչած կրակոցներից

Ի՞նչ գործով են բերման ենթարկվել հոգևորականները. ՔԿ–ի պարզաբանումը

Կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածներից մեկը նրա որդին է

12-օրյա պատերազմի ժամանակ Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական գաղտնի բունկերին․ The Grey Zone

Կրեմլը հաստատել Է Պուտինի և Սիրիայի նախագահի առաջիկա բանակցությունների մասին տեղեկատվությունը

Հոգևորական է ձերբակալվել, Արագածոտնի թեմի առաջնորդի տունն են խուզարկել

Վրաստանի վարչապետը չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը՝ ընդդիմության հանրահավաքին նրա մասնակցության պատճառով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են բախումները