Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել «Զանգեզուրի միջանցքը». իրանցի պատգամավոր
Հոկտեմբերի 17, 2025

Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել «Զանգեզուրի միջանցքը». իրանցի պատգամավոր

By Օգոստոսի 06, 2025 95

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը խոսել է Ադրբեջանի համագործակցության մասին «սիոնիստական ռեժիմի» և ԱՄՆ-ի հետ, երկրի բանտերում իրանցի բանտարկյալների հետապնդումների և «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին, որը սպառնալիք է ներկայացնում Իրանի ազգային շահերի համար, գրում է Tabnak-ը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանում իրանցի բանտարկյալները բախվում են «անմարդկային, անօրինական և կողմնակալ» վերաբերմունքի, որը ոչ միայն հակասում է մարդու իրավունքների մասին օրենքներին, այլև հանցագործություն է։

Նա հավելել է. «Իրանի կառավարությունը պետք է ավելի վճռականորեն արձագանքի այս գործողություններին»։

Պատգամավորը նաև զգուշացրել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին, որը Ադրբեջանը փորձում է գործարկել ԱՄՆ-ի և «սիոնիստական ռեժիմի» աջակցությամբ՝ հայտարարելով, որ այն կարող է ուղղակի սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և Իրանի շահերի համար։ 

Մողադամն ընդգծել է. «Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցը դեռևս լուծված չէ, բայց ամերիկացիներն ուշադիր հետևում են դրան և փորձում են հնարավորինս արագ իրականացնել այդ նախագիծը: Խորհրդարանն օգտագործել է իր բոլոր հնարավորությունները դա կանխելու համար, բայց գլխավոր դերը պատկանում է կառավարությանը, որը պետք է ակտիվ դիվանագիտության միջոցով կանխի Իրանի թշնամիների նպատակների իրականացումը»:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ. Սպիտակ տուն

Մենք պատրաստ ենք․ Հունգարիայի վարչապետը՝ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման մասին

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել ԻԻՀ գերագույն առաջնորդի ուղերձը

Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պшտերшզմն ավարտին հասցնել․ Թրամփ

Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում կանցկացնեն․ նրանք պայմանավորվել են

Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկում են ունեցել

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից