Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է ամբողջ տարածաշրջանի` առաջին հերթին Իրանի համար. Խամենեիի ներկայացուցիչ
Հոկտեմբերի 17, 2025

Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է ամբողջ տարածաշրջանի` առաջին հերթին Իրանի համար. Խամենեիի ներկայացուցիչ

By Օգոստոսի 06, 2025 96

Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ «Աշուրա» միությունում պատասխանատու ներկայացուցիչ Հոջաթ-ուլ-Իսլամ Աբդուրահիմ Սարաին լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Իսրայելի ակտիվ ներկայության և ազդեցության վերաբերյալ: Նրա խոսքով, այդ ներկայությունը իրական սպառնալիք է ներկայացնում Իրանի անվտանգության և անկախության համար, գրում է Tasnim գործակալությունը։ 

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում 12-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Սարաին ընդգծել է, որ «սիոնիստական ռեժիմը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում»։ Նա ուշադրություն է հրավիրել Խուդաֆերինի շրջանի իրանական Աշագի գյուղի դիմաց գտնվող մեծ օդանավակայանի վրա, որը գտնվում է Իրանի սահմանից ընդամենը 17 կիլոմետր հեռավորության վրա։

«Այս օդանավակայանից ամեն օր չվերթներ են իրականացվում դեպի Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ, ինչը վկայում է Ադրբեջանի և սիոնիստական ռեժիմի միջև համակարգման բարձր մակարդակի մասին», - ասել է նա։

Սարաին նման բացահայտ ներկայությունը բնութագրել է որպես «սիոնիստական ռեժիմի՝ Ադրբեջանի նկատմամբ լիակատար վերահսկողության ապացույց»։

Նա նաև զգուշացրել է հետևանքների մասին. «Նման ներկայությունը ոչ միայն խաթարում է կայունությունն ու անվտանգությունը Ադրբեջանում, այլև սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի, առաջին հերթին՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար»։

Սարաիի խոսքով՝ նման գործողությունները նպատակ ունեն անկայունացնել իսլամական աշխարհը և թուլացնել տարածաշրջանի ինքնիշխան պետությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ. Սպիտակ տուն

Մենք պատրաստ ենք․ Հունգարիայի վարչապետը՝ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման մասին

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել ԻԻՀ գերագույն առաջնորդի ուղերձը

Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պшտերшզմն ավարտին հասցնել․ Թրամփ

Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում կանցկացնեն․ նրանք պայմանավորվել են

Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկում են ունեցել

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից