Իրանը չպետք է ուրան հարստացնի, հակառակ դեպքում Թեհրանին հետևանքներ են սպասվում. Թրամփ
Հոկտեմբերի 19, 2025

Իրանը չպետք է ուրան հարստացնի, հակառակ դեպքում Թեհրանին հետևանքներ են սպասվում. Թրամփ

By Հունիսի 07, 2025 242

Իրանի իշխանությունները չպետք է զբաղվեն ուրանի հարստացմամբ, հակառակ դեպքում նրանց հետևանքներ են սպասվում Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունիսի 6-ին՝ լրագրողների հետ զրույցում, նախագահական ինքնաթիռում, որը Վաշինգտոնից մեկնում էր Նյու Ջերսի նահանգ։

Նրան խնդրել են մեկնաբանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսքը, որը հայտարարել էր, թե իր երկիրը պետք է ուրան հարստացնելու հնարավորություն ունենա։ «Նրանք չեն հարստացնի [ուրանը]։ Եթե հարստացնեն, ապա մենք ստիպված կլինենք այլ կերպ գործել։ Եվ ես այնքան էլ չեմ ուզում դա այլ կերպ անել, բայց մենք այլընտրանք չենք ունենա։ [Իրանում ուրանի] որևէ հարստացում չի լինելու», - պատասխանել է Թրամփը։ Նա չի հստակեցրել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Իրանին ուղղված ամերիկյան առաջարկները՝ նրա միջուկային մշակումների շուրջ տարաձայնությունների կարգավորման ուղիների վերաբերյալ, նախատեսում են Թեհրանի կողմից ուրանի հարստացման շարունակում՝ հակառակ այդ հարցի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների հանրային հայտարարություններին։ Ըստ Axios-ի տվյալների, մայիսի 30-ին Վաշինգտոնի կողմից Թեհրանին փոխանցված առաջարկներից բխում է, որ իրանական կողմը կկարողանա զբաղվել «ուրանի ցածր մակարդակի սահմանափակ հարստացմամբ՝ մի ժամանակահատվածում, որի տևողությունը դեռ պետք է որոշվի»։

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը կողմերի միջև միջնորդ է, հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին։ Ինչպես խորհրդակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Թեհրանն ու Վաշինգտոնը հույս ունեն ևս մեկ-երկու հանդիպման ընթացքում դրական արդյունքների հասնել։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

Նեթանյահուն հայտարարել է առաջիկա ընտրություններում կրկին առաջադրվելու մտադրության մասին

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արևմուտքը Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ որակել է ձախողում Կիևի համար

Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում. նախատեսված է առանձնազրույց Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ

Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց

Հայաստանն ընդգրկվել է երրորդ եռամսյակում ամենապահանջված լոգիստիկ ուղղությունների շարքում

Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Սիրիան ռшզմական օգնություն է խնդրել Ռուսաստանից. ԶԼՄ

Թշնամական տերությունները փորձում են սահմանափակել Իրանի մուտքը դեպի միջազգային ծովային միջանցքներ․ ՌԾՈւ հրամանատար

Զոհվել են պաղեստինյան մեկ ընտանիքի 9 անդամներ՝ նրանց ավտոբուսի գնդակոծման հետեւանքով

«Չելսիի» հաղթանակը՝ 3:0 (տեսանյութ)