Live24
Օգոստոսի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

Ամերիկացի վերլուծաբան Սքոթ Ռիթերը YouTube-ում հայտարարել է՝ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ հակամարտությունում և ստիպված կլինի խաղաղություն ընդունել Մոսկվայի պայմաններով:

Նրա կարծիքով՝ ներկայիս ուկրաինական իշխանությունը կլուծարվի։ «Այնուհետև տեղի կունենան նոր ընտրություններ, որոնց ժամանակ կձևավորվի ռուսամետ կառավարություն, որը կձգտի Ուկրաինան Արևմուտքի չկայացած խամաճիկից վերածել Միութենական պետության անդամի», - ասել է նա:

Ըստ վերլուծաբանի՝ Ուկրաինան կմիանա Ռուսաստանին և Բելառուսին և երբեք չի դառնա Եվրոպայի մաս: 

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հարձակվել են գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով, ըստ ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։

«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվելով Լոդ (նկատի ունի «Բեն գուրիոն»-ը) օդանավակայանի վրա», - ասել է Սարիան ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։

«Գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին», - հավելել է խոսնակը՝ նշելով, որ հարձակումը կասեցրել է Իսրայելի գլխավոր օդանավակայանում գործողությունները։

Հուլիսի 29-ի վաղ երեկոյան Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։

Ճապոնիայում ավելի քան 2 մլն մարդ տարհանման հրահանգ է ստացել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայտարարված ցունամիի վտանգի պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի համազգային գործերի նախարարության հրշեջ վարչությունը։

Տարհանման հրահանգը համապատասխանում է հինգ հնարավորից չորրորդ վտանգի մակարդակին, այս մակարդակը նշանակում է տարհանման անհրաժեշտություն ապաստարաններում, քանի դեռ դա հնարավոր է։ Դրանից հետո եկող հինգերորդ մակարդակը կյանքեր փրկելու անհապաղ անհրաժեշտություն է նշանակում։

Հրահանգը տրվել է 117 քաղաքներում, այն առնչվում է ավելի քան 2 մլն մարդու։

Օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ցունամին արդեն հասել է Ճապոնիայի ափերին՝ 22 պրեֆեկտուրաներում։ Ճապոնիայում ընդհանուր 47 պրեֆեկտուրա կա։ Ցունամիի առավելագույն բարձրությունը գրանցվել է Իվատե պրեֆեկտուրայում՝ 1.3 մետր։

Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Ճապոնիայում նախ ցունամիի հետ կապված նախազգուշացում էր տարածվել, ապա վտանգի մասին հայտարարություն՝ Խաղաղ օվկիանոսի գրեթե ամբողջ արևելյան ափի երկայնքով։

Ռուսաստանն ու Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանին։

«Օգոստոսին Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը կանցկացնեն «Ծովային փոխգործակցություն 2025» համատեղ զորավարժություններ Վլադիվոստոկի մոտակայքում գտնվող ծովային և օդային տարածքում»,– ասել է Սյաոգանը։

Նա ընդգծել է` զորավարժությունները Չինաստանի և Ռուսաստանի զինվորականների միջև տարեկան համագործակցության ծրագրի մաս են, ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և կապված չեն միջազգային և տարածաշրջանային ներկայիս իրավիճակի հետ։

Նա հավելել է, որ համատեղ զորավարժություններից հետո երկու կողմերի որոշ ուժեր կանցկացնեն իրենց վեցերորդ համատեղ ծովային պարեկությունը Խաղաղ օվկիանոսի համապատասխան ջրատարածքում։

Հիշեցնենք` հուլիսի 21-23–ը Կասպից ծովում անցկացվել են ռուս-իրանական եռօրյա CASAREX 2025 համակցված զորավարժություններ՝ Իրանի և Ռուսաստանի նավերի և ծովային ավիացիայի մասնակցությամբ։

Չինաստանը մերժել է ԱՄՆ պահանջները և չի հրաժարվի ռուսական նավթից: Այս մասին գրում է Reuters-ը՝ մեջբերելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի մսպառնալիքը. «Չինաստանը ինքնիշխան պետություն է՝ իր սեփական էներգետիկ կարիքներով, և նրա նավթի գնումները կորոշվեն նրա ներքին քաղաքականությամբ: Չինացիները շատ լուրջ են վերաբերվում իրենց ինքնիշխանությանը: Մենք չենք ցանկանում խախտել այն, ուստի նրանք նախընտրում են վճարել 100% մաքս»:

 

Ի դեպ, սպառնալիքներին, թե ԱՄՆ-ն Չինաստանի հանդեպ 100% մաքսատուրք կկիրառի, մասնագետները լուրջ չեն համարում: Նման մի փորձ Թրամփի վարչակազմն արել է եւ Չինաստանի համարժեք պատասխանից հետո` հետ քաշվել:

Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը. «Չինաստանը իր ազգային էներգետիկ ռազմավարությունը մշակելիս կառաջնորդվի իր սեփական շահերով»։

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը առանձնացրել է աշխարհի 5 «վարդագույն» քաղաքները՝ ցանկում ներառելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ պարբերականի՝ վարդագույն մյուսը քաղաքներից երեքը ֆրանսիական են՝ Թուլուզ, Ալբի և Մոնտոբան, մյուսը՝ Հնդկաստանի Ջայպուր քաղաքն է«Կյանքը վարդագույն ակնոցով տեսնելու համար կարիք չկա սպասել սիրային նամակների։ Այդ քաղաքներ այցելելը բավարար է այս գույնի ուրախությունը զգալու համար»,–նշվում է հոդվածում:

Հոդվածում հիշատակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակի գունային ներդաշնակությունը, վարդագույն տուֆից շենքերը:«Չնայած Երևանը աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է՝ հիմնադրված Հռոմից առաջ՝ մ.թ.ա. 782 թվականին, «վարդագույն քաղաք» անվանումը վերջերս է ստացել։

Անվանումը տրվել է 20-րդ դարում՝ խորհրդային վերակառուցման ժամանակ։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որին հանձնարարվել էր վերաձևավորել քաղաքը 1920-1930-ական թվականներին, որոշեց այն դարձնել քաղաքային ներդաշնակության խորհրդանիշ՝ լայնորեն օգտագործելով այս քարը (վարդագույն տուֆը) մեծ պողոտաներում և կենտրոնական հրապարակներում»,–ասվում է հրապարակման մեջ:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Լիլիա Շուշանյանն, ով 2021 թվականին ազատվել էր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից, ապա նշանակվել էր ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ, իսկ երեկ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նրան ազատել է աշխատանքից։

Նշենք, նաև, որ Լիլիա Շուշանյանը ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալն էր։

Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ Գնել Սանոսյանի՝ տարածքային կառավարման նախարար նշանակվելուց հետո նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը սեպտեմբերի 2-ին անակնկալ ազատվեց, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։ Նախարարությունը չէր պարզաբանում ազատման պատճառը։ 

Շուշանյանը, հիշեցնենք, կառավարություն է եկել Հովիկ Աբրահամյանի ժամանակ, ապա աշխատել է Կարեն Կարապետյանի օրոք, համարվում էր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի «կադրը»։ Գնահատելով նրա փորձը՝ Սուրեն Պապիկյանը նրան հրավիրել էր տարածքային կառավարման նախարարություն։ Պապիկյանի՝ փոխվարչապետ նշանակվելուց հետո Շուշանյանն ազատվեց աշխատանքից։

 

Այսօր՝ հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան օրն է։ Այս օրը ցավով արձանագրում ենք, որ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից, այն բանից հետո, երբ 2023 թվականին Արցախի ողջ բնակչությունը բռնությամբ տեղահանվեց հայրենիքից։ Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալության տարածած հաղորդագրությունից:

«Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։

Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձեւակերպի արժանի գնահատական»:

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ասել է Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝  ՆԱՏՕ-ն և դրա առանձին երկրներ փորձում են կառչել Հարավային Կովկասից, ամրապնդվել այտեղ՝ օգտագործելու տարածաշրջանի երկրների ներուժը, ռեսուրսները՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունը:

«Նրանք ցանկանում են վերցնել ռեսուրսները, իրար դեմ տրամադրել երկրներն ու հրահրել իրավիճակը: Հույս ունենք տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը: Բոլոր վայրերում որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, առաջանում են հակամարտություններ, ավելանում է ռազմական լարվածությունը, մոռացվում են «խաղաղություն», «կայունություն» բառերը», - նշել է նա:

Ուկրաինան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները՝ ազգային հողի վրա ատելություն և թշնամանք սերմանելու համար. նման պնդմամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պլանավորում է հավաքագրել պատերազմից հետո ՌԴ-ից հեռացած անձանց, որպեսզի նրանք դիվերսիաներ իրականացնեն Ադրբեջանի և ադրբեջանցիների օբյեկտների դեմ՝ իբր Ռուսաստանի անունից։

Զախարովան ընդգծել է, որ Կիևի նպատակն է սա ներկայացնել որպես «ռուսական ագրեսիա» և նման կեղծիքներ տարածել ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում։

Ֆոտո

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու

Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը

Իսրայելը պլանավորում է Գազայի տարածքի ևս մի մասը գրավել՝ հինգ բանակային դիվիզիա օգտագործելով ՀԱՄԱՍ-ի դեմ

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Իջևանում աշխատող հնդիկները փակել էին միջպետական ճանապարհը

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է. Կրեմլ

Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ

ՌԴ-ի կողմից Անդրկովկասի օրակարգի վերահսկողության կորուստը թույլ կտա ԱՄՆ-ին և Թուրքիային մուտք գործել տարածաշրջան․ Պինչուկ

Իսրայելական բանակը հարձակվել է Լիբանանի հարավի վրա

Վտանգավոր թրենդ. Ի՞նչ է Նիքի Մինաժի «Stiletto Challenge»-ը և ինչո՞ւ է ինտերնետը խոսում դրա մասին

Կոտայքի ու Կապանի մշակույթի կենտրոնները կլուծարվեն