Live24
Օգոստոսի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

Գերմանիայի իշխանությունները պետք է հասնեն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականին՝ Թրամփի հետ աղետալի առևտրային գործարքի կնքումից հետո: Նման պահանջով հանդես է եկել գերմանացի պատգամավոր Սառա Վագենկնեխտը X-ում:

«Ֆոն դեր Լեյենը պետք է հրաժարական տա։ Դա պետք է ամենայն վճռականությամբ պահանջել ԵՄ-ում, այդ թվում՝ Գերմանիայի կառավարությունում։ Դա ոչ թե առևտրային գործարք է, այլ իրական աղետ: Գերմանիայի կառավարությունը չպետք է ընդունի այդ համաձայնագիրը, նա պետք է այլ երկրների հետ պահանջի գործարքի խզում և բանակցությունների վերագործարկում», - ընդգծել է քաղաքական գործիչը։ 

Վերջինս Բեռլինին առաջարկել է հնարավորինս շուտ վերադառնալ Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումներին, քամզի դա միակ ճիշտ ճանապարհն է, որը կարող է սահմանափակել Գերմանիայի տնտեսությանը հասցված վնասը։ 

Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները:

«Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»,–ասված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ:

Կանադան դեռևս զենք է մատակարարում Իսրայելին՝ չնայած Օտտավայի կողմից սահմանված արգելքին, հաղորդում է The Globe and Mail-ը։

Հրատարակությունը հղում է անում կանադական World Beyond War իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչել Սմոլին, ով, վկայակոչելով Իսրայելի հարկային մարմինների տվյալները պնդում է, որ Կանադան շարունակում է Իսրայելին մատակարարել հրազեն և փամփուշտներ։ Այս կառույցը մասնագիտացած է պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու գործում։շ

2024 թվականին մայիսին Կանադայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ուիլյամ Բլեյրը պնդել է, որ Օտտավան նույն թվականի հունվարից դադարեցրել է Իսրայելի հետ զենքի ցանկացած տեսակի արտահանումը։ Նա պարզաբանել է, որ համապատասխան թույլտվությունների տրամադրումը կարգավորվում է Կանադայի ԱԳՆ-ի կողմից, սակայն այդ գերատեսչությունը, ըստ նրա, «հստակ հասկացրել է, որ Իսրայել զենքի արտահանման լրացուցիչ թույլտվություններ չեն տրվի»։ Միևնույն ժամանակ, այդ պահին հյուսիսամերիկյան երկրի ԱԳՆ ղեկավար Մելանի Ժոլին պնդել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Օտտավան դադարեցրել է Իսրայել մահաբեր զենքի մատակարարման թույլտվությունները, իսկ 2024 թվականի հունվարից՝ ոչ մահաբեր զենքի մատակարարումը։

Չորեքշաբթի օրը ավելի վաղ CBC-ն հաղորդել է, որ Կանադայի կառավարությունը քննարկում է Պաղեստինի պետականության ճանաչման հարցը։ 

 

2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից՝ ընդգծելով, որ հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.

Տրանսպորտային քարտ

Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից)

Բջջային հավելված:

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից

Telcell սպասարկման կետերից

Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

«Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում՝

Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում»,- նշված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 30-ին, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում ավտոմեքենան վարում է առանց ամրակապվելու։

Տեղում գումարտակի հրամանատար Լ․ Բադալյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ս․ Գալստյանի և 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի կողմից իրականացվում է օպերացիա, որը կրում է «Մեր գյազարը յաշիկիդ մեջ» անունը։

Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են օրինախախտ վարորդին և ենթարկում վարչական պատասխանատվության։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 31-ամյա Արման Ե․-ն է։

Լարսը բաց է

Հուլիսի 30, 2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հնդկաստանը չի ապաշրջափակի Ինդոսի ջրերի շուրջ համաձայնագրի իրագործումը, մինչև չհամոզվի, որ Պակիստանը չի աջակցում ահաբեկչությանը: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում «Սինդուր» գործողությանը նվիրված քննարկումների ժամանակ:

«Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրը կկասեցվի, մինչև Պակիստանը վերջնականապես չհրաժարվի ահաբեկչությանն աջակցելուց», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նախարարի խոսքով՝ այս պայմանագիրն «ստորագրվել է բարեկամական մղումներով», սակայն 1960 թվականից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք խաթարել են այս պայմանագրի ոգին:

1960 թվականին Հնդկաստանը և Պակիստանը ստորագրել են Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրը, որը նախատեսում է ջրային ռեսուրսների բաշխում: Ըստ այս համաձայնագրի՝ Իսլամաբադը վերահսկողություն է ստացել Ինդոսի և դրա վտակների՝ Չենաբի և Ջելամի նկատմամբ, որոնք հոսում են Հնդկաստանի տարածքից։ Սակայն Հնդկաստանն, ըստ պայմանագրի, կարող է դրանց ջուրն օգտագործել հարակից դաշտերը ոռոգելու և հարակից շրջանների բնակիչների կարիքների համար: Նյու Դելին լիակատար վերահսկողություն է ստացել Բեաս, Ռավի և Սաթլեջ գետերի նկատմամբ:

Ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Ինդոսի ջրերի մասին պայմանագրի անհապաղ դադարեցման մասին:

Նյու Դելին հայտարարեց ահաբեկչությանը Պակիստանի ներգրավվածության մասին։ Լույս մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը սկսեցին «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում տեղակայված ահաբեկիչների թիրախներին: Պակիստանը պատասխան հարվածներ հասցրեց:

Մայիսի 10-ին կողմերը հայտնեցին լիակատար հրադադարի մասին: Ինչպես հայտարարել են Հնդկաստանի պաշտոնատար անձինք, «Սինդուր» ռազմական գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել:

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի, ինչը կպահանջի, որ նա հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին երեք շաբաթների ընթացքում Հեգսեթը լրջորեն քննարկել է պաշտոնի համար առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։

Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, Հեգսեթը պետք է հրաժարական տա պաշտպանության նախարարի պաշտոնից՝ նահանգապետի պաշտոնում առաջադրվելու համար: NBC News-ը նշում է, որ սա կլինի ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարության մեջ ամենամեծ վերադասավորումը:

Պենտագոնի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հերքել է այս տեղեկությունը և նշել, որ «նախարար Հեգսեթի ուշադրության կենտրոնում մնում է բացառապես նախագահ Թրամփի ղեկավարության ներքո ծառայելը և Պաշտպանության նախարարությունում «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքի առաջխաղացումը»։

Ռուսաստանի տնտեսությունը տարիների ընթացքում «իմունիտետ» է ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նոր պատժամիջոցներ մտցնելու սպառնալիքները։

«Մենք բավականին երկար ժամանակ ապրում ենք հսկայական թվով պատժամիջոցների ներքո։ Մեր տնտեսությունը գործում է հսկայական թվով սահմանափակումների ներքո։ Հետևաբար, իհարկե, մենք արդեն որոշակի «իմունիտետ» ենք ձեռք բերել դրա նկատմամբ», – ասել է նա՝ պատասխանելով նոր սահմանափակումների ներդրման նախապատրաստական աշխատանքների մասին հարցին

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան:

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Ֆոտո

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Փաշինյանն ԱՄՆ–ում է. կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 30 հարց է

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա. նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Իրանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԱՄՆ-ը նշել է Թրամփի և Պուտինի հանդիպման պայմանը և շեշտել, որ նոր պատժամիջոցների մասին որոշումը շուտով կընդունվի

Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ. կպայմանավորվեն Զելենսկու հետ հանդիպման մասին. The New York Times

«Կնքահայրը» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հոսպիտալացվել է Հռոմում

Ցողունային բջիջների հիման վրա քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութ է ստեղծվել

Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել «Զանգեզուրի միջանցքը». իրանցի պատգամավոր

Թուրքիան հերքում է Էրդողանի Ուկրաինա այցի նախապատրաստման մասին լուրերը

2020թ.-ից ի վեր միջազգային ասպարեզում Բաքվի վարչախումբը երբեք չի եղել այսքան խոցելի և թույլ, ինչպես հիմա է․ Վարդան Ոսկանյան

Հնդկաստանն արձագանքել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշմանը

Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակն օրեցօր նվազում է

Հնդկաստանի դեմ հրամանագիրը Թրամփը ստորագրել է Մոսկվայից Ուիթքոֆի մեկնելուց հետո

«Զգուշացում Ալիևին»․ Մոսկվան հարվածել է գազատարին