Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի պաշտպանության նախարար Նասիրզադեն մեկնել է Թուրքիա։ Ըստ Pars Today-ի՝ օրակարգում են Իրանի և Թուրքիայի միջև պաշտպանական և ռազմական հարաբերությունների զարգացումը։ 

«Թուրքիան և Իրանը երկու իսլամական պետություններ են, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանային և միջազգային հարցերի, ինչպես նաև ամբողջ իսլամական աշխարհի վրա։

Համագործակցության խորացումը, մասնավորապես պաշտպանության ոլորտում, կնպաստի սահմանների երկայնքով կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Որոշումներ կընդունվեն նաև տարածաշրջանի առջև ծառացած ճգնաժամերի վերաբերյալ»,- ընդգծել է Նասիրզադեն։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Այ դմասին տեղեկանում ենք DataLex տեղեկատվական համակարգից։

Թովմասյանը Արթուր Հովհաննիսյանից պահանջում է հրապարակային՝ տեսանյութի միջոցով ներողություն խնդրել իր վերաբերյալ վիրավորական արտահայտությունների համար, հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ Թագուհի Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից բռնագանձել 9 մլն դրամ, որից 3 միլիոնը՝ որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, 6 միլիոնը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հովհաննիսյանը պետք է հրապարակավ հայտարարի հետևյալ տեքստը․ «Ես՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Ղարիբի Հովհաննիսյանս, ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից 2025 թվականի սեպտեմբերի 8-ին նրան «անբարո» անվանելու, Թագուհի Մանվելի Թովմասյանին ուղղված հետևյալ բովանդակությամբ առաջարկի համար, այն է ՝ «թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, ու կհասկանանք՝ չորս հատ տունը իրեն որտեղից», ինչպես նաև «կին ա, թող իրան կնոջ պես պահի, թե չէ էդ թեստն էլ կդնեմ կասկածի տակ՝ իրա սեռային պատկանելիության» արտահայտության համար: Իսկ հերքում Թովմասյանը պահանջում է Հովհաննիսյանի այն հայտարարության համար, թե ինքը Հյուսիսային պողոտայում չորս տուն է գնել՝ լինելով հասարակ լրագրող։  Միևնույն ժամանակ, Թովմասյանը պահանջում է փոխհատուցում՝ 9 մլն դրամի չափով, որից 3 մլն դրամը՝ որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ 6 մլն-ը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Սոցիալական ցանցերում տեսանյութ է շրջանառվում՝ Իրանի նոր ՀՕՊ համակարգի հաջող փորձարկման մասին:

Հաղորդվում է, որ այս նոր համակարգը կարող է հակազդել նույնիսկ մեծ բարձրություններում բալիստիկ հրթիռներին։

Ռուսաստանում նավթի վերամշակման հզորությունների գրեթե 40%-ը կանգնել է։ Պատճառը ռուսական նավթային ընկերություններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներն են։ Սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին նման մասշտաբային փլուզումն է:

Ռուսաստանի իշխանությունները Չինաստանից և ասիական այլ պետություններից բենզինի ներկրում սկսելու միջոցառումների փաթեթ են պատրաստել, որպեսզի փոխհատուցեն վառելիքի դեֆիցիտը:

 

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», բացի Չինաստանից, Մոսկվան հույս ունի բենզին գնել նաև Հարավային Կորեայից և Սինգապուրից: Դրա համար նախատեսվում է զրոյացնել Հեռավոր Արևելքի առանձին անցակետերով եկող վառելիքի ներմուծման մաքսատուրքերը։ Ընդ որում, պետությունը բյուջեի հաշվին ներկրողներին կփոխհատուցի համաշխարհային և ներքին գների տարբերությունը։ 

Երկու ամսում Ուկրաինական ԱԹՍ-ները շարքից հանել են ավելի քան 20 խոշոր գործարան։ Հանգստյան օրերին ցուցակին ավելացել են նաև Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Ռոստովի մարզում գտնվող Սուխոդոլնայա պոմպակայանը:

2025 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն երկրում մնալու պայմանների խախտման համար նոր կանոններ և պատժամիջոցներ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում այս առումով փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից։

Վրաստանում օտարերկրացու և քաղաքացիություն չունեցող անձի մնալու, նաև Վրաստանի տարածքով տարանցման կանոնների խախտում.

1. Վրաստանում օրինական մնալու ժամկետի ավարտից մինչև 3 ամիս ժամկետով օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ներկայությունը կհանգեցնի 1000 լարի տուգանքի և օտարերկրացու մուտքը Վրաստան 6 ամիս ժամկետով արգելքի։

2. Վրաստանում օրինական մնալու ժամկետի ավարտից մինչև 1 տարի ժամկետով օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ներկայությունը կհանգեցնի 2000 լարի տուգանքի և օտարերկրացու մուտքը Վրաստան 2 տարի ժամկետով արգելքի։

3. Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանում օրինական գտնվելու ժամկետի ավարտից հետո 1 տարուց ավելի՝ առաջացնում է 3000 լարի տուգանք և օտարերկրացու Վրաստան մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով։

4. Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհորդության կանոնների խախտումը կառաջացնի 500 լարի տուգանք։

Նշենք, որ սույն հոդվածով նախատեսված տուգանքի չվճարման դեպքում դրա մասին տեղեկացվում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինները, որոնք վերոնշյալ մասերով նախատեսված դեպքերում անձին վրացական վիզա չեն տրամադրում մինչև տուգանքի վճարումը, և նրան Վրաստան մուտք գործելու թույլտվություն չեն տալիս։

Վրաստանից օտարերկրացու արտաքսման և/կամ Վրաստան մուտք գործելու արգելքի մասին որոշման կատարման ընթացակարգը.

1. Վրաստանից օտարերկրացու արտաքսման և/կամ Վրաստան մուտք գործելու արգելքի մասին որոշումը կատարում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության լիազոր մարմինները։

2. Վրաստանից օտարերկրացու արտաքսումը կարող է կատարվել, եթե օտարերկրացին.

ա) դատապարտվել է վարչական կալանքի որպես վարչական տույժ սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար՝ այդ պատիժը կրելուց անմիջապես հետո կամ ազատ արձակվելուց անմիջապես հետո՝ նույն հիմքերով։

բ) դատապարտվել է սույն օրենսգրքով նախատեսված այլ վարչական տույժի վարչական իրավախախտում կատարելու համար։

Հարկ է նշել, որ Վրաստանից օտարերկրացու արտաքսման և/կամ Վրաստան մուտք գործելու արգելքի մասին որոշումը կայացնելիս Վրաստանի Ներքին գործերի նախարարության լիազոր մարմինները կկիրառեն «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» Վրաստանի օրենքով և Ներքին գործերի նախարարի հրամանով սահմանված կանոնները։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է․

«Սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։
Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։

Կհանդիպենք, երբ կհանդիպենք»։

Հարավային Կովկասում ոչ թե խաղաղության, այլ ռազմական գործողությունների նախապատրաստություններ են ընթանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Կարինե Գևորգյանը` վերլուծելով տարածաշրջանում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։

«Չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց Բաքվի իշխանությունների թե՛ դիվանագիտական, թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային քաղաքականությունն ու հռետորաբանությունը վկայում են այն մասին, որ ուզի Ադրբեջանը, թե չուզի, բրիտանացի «գործընկերները» ստիպելու են նրան պատերազմել»,– ասաց Գևորգյանը։

Մասնագետի գնահատմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեջքի հետևում պարզորոշ երևում են Մեծ Բրիտանիայի ականջները։ 

«Նա միանգամայն բացահայտ հայտարարում է իր դիրքորոշումը, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերյալ։ Մարդը բացահայտ ասաց, որ միշտ արհամարհել է Խորհրդային Միությունը և համակրել Արևմուտքին։

Դա նշանակում է, որ նրան ստիպել են։ Ասել են. «Տղա՛, որտե՞ղ է քո ունեցվածքը։ Բրիտանական օֆշորներո՞ւմ։ Դե՛, ուրեմն` պարի՛ր»,– նշեց մեր զրուցակիցը։

Գլխավոր հարցն այս պահին այն է, թե արդյոք Թուրքիան կցանկանա աջակցել կրտսեր եղբորը Արևմուտքի նախաձեռնած խաղում, քանի որ, ըստ Գևորգյանի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերից չի բխում այս պահին ներքաշվել Անդրկովկասում կամ Հարավային Կովկասում հնարավոր նոր պատերազմում։

Գևորգյանի խոսքով` Էրդողանը չի ցանկանում, և Թուրքիայի ռեսուրսներն էլ սահմանափակ են։ Այնպես որ Անկարան մեծ գին կպահանջի իր աջակցության դիմաց` գումար, ռազմական տեխնիկա և այլն։ Մնում է հասկանալ` որքանով է Արևմուտքը պատրաստ կատարել Էրդողանի պահանջները։

«Եթե այնուամենայնիվ հաջողվի «կոտրել» Թուրքիային, դա կնշանակի ուղիղ պատերազմ Իրանի դեմ։

Նրանք ուզում են քաոս ստեղծել այս տարածաշրջանում։ Եվ դատելով այն փաստից, որ Թոնի Բլեերը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ. խմբ.) ներառված է այդ խաղաղության խորհրդում, պարզ է դառնում, որ Թրամփն ու Լոնդոնն արդեն աշխարհը բաժանել են իրենց մեջ։ Մնում է սպասենք և տեսնենք, թե էլ ում կներառեն այդ խորհրդում։ Կլինի՞ դա Սի Ծինփինը, թե՞ Վլադիմիր Պուտինը, թե՞ ուրիշ որևէ մեկը»,– ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ազդարարված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերին, իրանագետի համոզմամբ, Արևմուտքն իր տարածաշրջանային դաշնակցի հետ մտադիր է խոչընդոտել մայրցամաքային հաղորդակցությունների զարգացումը և այդ նպատակով էլ հակամարտություններ է հրահրում։

Թեև Հայաստանը դեպի ծով ելք չունի, բայց իր աշխարհագրական դիրքով կարևոր տեղ է զբաղեցնում մայրցամաքային հաղորդակցությունների ճանապարհին։ Գևորգյանի պնդմամբ՝ այս հանգամանքը մեր երկրին հնարավորություն է տալիս պահպանել իր ինքնիշխանությունը ներկայիս դժվարին իրավիճակում:

Բայց ոչ այն պատճառով, որ Հայաստանն ինքն ունի կամք և ցանկություն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, այլ որովհետև դա ձեռնտու է որոշակի լուրջ ու խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներին։

Խոսելով տարածաշրջանում ձևավորված իրողությունների պայմաններում Հայաստանի անվտանգության մասին` իրանագետը նշեց, որ այն կարող է ապահովվել միայն այն երկրի կողմից, որն ունի ռազմական լոգիստիկա։

«Ֆրանսիան չի կարող ապահովել, քանի որ չունի ռազմական լոգիստիկա։ ԱՄՆ-ն շատ սահմանափակ ռեսուրսներ ունի ռազմական լոգիստիկայի տեսանկյունից։ Իսկ Արարատ լեռան վրա տեղակայվածը հետախուզական բազա է, ոչ թե իրական ռազմական անձնակազմով, սպառազինությամբ և այլն։ Նման ռեսուրսներ ներկա պահին ունեն Իրանն ու Ռուսաստանը։ Ընդ որում` Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել դարձյալ Իրանի միջոցով»,– նշեց նա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «թուլություն» է անվանել ԱՄՆ իշխանությունների՝ Ուկրաինա զինվորականներ ուղարկելուց հրաժարվելը. այս մասին Մակրոնն ասել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում։ 

«Դեռ 2022 թվականի գարնանը մեր ամերիկացի գործընկերները հայտարարել էին, որ զինվորներ չեն ուղարկի (Ուկրաինա- խմբ.): Մենք բազմիցս ասել ենք Մոսկվային, թե ինչ չենք անելու։ Դա թուլության նշան է»,- ընդգծել է նա։

Մակրոնն այս համատեքստում օգտագործել է «ռազմավարական երկիմաստություն» ձևակերպումը:
«Մենք պետք է նվազեցնենք մեր կախվածությունը, հատկապես ամերիկացիներից»,- հավելել է նա:

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ:
Նա նաև հայտարարել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար։

ՌԴ ԱԳ նախարարությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Կիևի ռեժիմին: Կրեմլում ընդգծել են, որ Արևմուտքի կողմից Կիևին զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա:

Թբիլիսին 2026 թվականի բյուջեի նախագծում նախանշել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. Վրաստանը մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն ու կառուցողական համագործակցությանը՝ ընդգծելով, որ դա համապատասխանում է ողջ տարածաշրջանի շահերին: Համապատասխան դրույթներն արտացոլված են փաստաթղթի՝ միջազգային հարաբերություններին նվիրված բաժնում։

Օրինագծում նշվում է նաև, որ Վրաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած արդիական հարց՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ եռակողմ՝ Թբիլիսիի մասնակցությամբ: Ընդգծվում է, որ նման ջանքերը հնարավորություններ են բացում վստահության վերականգնման և համագործակցության զարգացման համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան X-ում գրել է․

«Հաճելի էր հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ողջունում եմ Հայաստանի ներդրումը եվրատլանտյան անվտանգության, այդ թվում՝ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությանը (KFOR): ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցությունը մնում է ամուր»:

Ֆոտո

Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Մոսկվան նախաձեռնում է ԱՊՀ + ձևաչափ

ՀԱՄԱՍ-ը հրադադարի համար մի քանի պայման է առաջադրել

Իրանի օրակարգում Ռուսաստանի հետ համագործակցությամբ 8 ատոմակայանների կառուցումն է

Մադրիդի կենտրոնում նոր կառուցվող շենք է փլուզվել. կան զnhեր

Գրետա Թունբերգը պնդում է, որ իսրայելական բանտում կտտшնքների է ենթարկվել

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը դարձել է Քարնիի և Թրամփի բանակցությունների թեման

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին

Երևանի Գրիբոյեդովի փողոցում «ԿԱՄԱԶ»-ը բախվել է գազատար խողովակին, գազի արտահոսք է սկսվել

Թրամփը լավատեսություն է հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության հարցում

Էկվադորում հարձակվել են նախագահական ավտոշարասյան վրա

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի, Սյունիքում` +31–ի. եղանակի տեսություն

Ոսկու բորսայական գինը նոր ռեկորդ է սահմանել

Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ․ նրանց թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ելույթ կունենա կանանց հավաքականի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը