Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:

Թեհրանի համալսարանի լաբորատորիայում ջրածնով լցված պատիճ է պայթել՝ այն փոխելու ժամանակ։ Միջադեպի հետևանքով մահացել է մեկ ուսանող, իսկ երկուսը վիրավորվել են։ Այս մասին «Mehr» գործակալությանը հայտնել է Թեհրանի համալսարանի դեկանատի և հասարակայնության հետ կապերի կենտրոնի փոխտնօրեն Մոհամմադ Ռեզա Թաղիդոքթը։ 

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Թեհրանի համալսարանի տեխնիկական քոլեջների նյութագիտության ֆակուլտետի լաբորատորիայում։

«Ջրածնային պատիճներից մեկը պայթել է փոխարինման ժամանակ և ցավոք, համալսարանի ասպիրանտներից մեկը մահացել է: Միջադեպի հետևանքով վիրավորվել են նաև երկու այլ ուսանողներ, սակայն նրանց վնասվածքները լուրջ չեն եղել և նրանք տեղափոխվել են հիվանդանոց», - ասել է համալսարանի ներկայացուցիչը: 

Նրա խոսքով՝ լաբորատորիայում ներկա են եղել լաբորատորիայի աշխատակիցներ և միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուսանողները աշխատելուց են եղել։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք պատիճը փոխարինվել է ուսանողների՞, թե՞ պաշտոնյաների կողմից, նա պատասխանել է. «Այս հարցը հետաքննվում է և լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն մոտ ժամանակներս»։

 

Կանադացի ձողացատկորդուհի և օլիմպիական բրոնզե մեդալակիր Ալիշա Նյումանը Maxim ամսագրի համար նոր լուսանկարահանման թեման է, որտեղ նա քննարկում է իր ճանապարհը՝ սկսած թեթև ատլետիկայից մինչև մոդելային կարիերա և անկեղծորեն ներկայացնում երկու կարիերաների միջև հավասարակշռություն պահպանելու իր մտքերը։ 

олимп.jpg (116 KB) 

Աստղը սպորտային աշխարհի ուշադրությունը գրավել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում, երբ նա պարել է հանդիսատեսի համար՝ նշելով իր բրոնզե մեդալը։ Այս պահը հույզերի փոթորիկ է առաջացրել, բայց նաև ընդգծել է նրա խարիզման և յուրահատկությունը։ 

«Երբ ես փոքր էի, մարդիկ ինձ ասում էին, որ պետք է ընտրեմ՝ լինել մարզիկ կամ մոդել։ Բայց ես չէի հասկանում, թե ինչու չես կարող անել երկուսն էլ», - խոստովանել է Ալիշան։

олимп1.jpg (63 KB)

Maxim-ին տված հարցազրույցում Նյումանը նշել է, որ մեդալ նվաճելը պարզապես «պահ» էր, և որ իր իրական հուզմունքը գալիս էր մրցակցության մեջ ամբողջությամբ ընկղմվելուց։ Այնուամենայնիվ, հենց նրա հաղթանակն էր, որը պատմություն ստեղծեց. նա դարձավ առաջին կանադացին, որը նվաճեց օլիմպիական մեդալ ձողացատկում։ Սպորտից զատ, Ալիշան ակտիվորեն զբաղվում է մոդելային կարիերայով և իր OnlyFans էջով, որտեղ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նա վաստակել է ավելի քան 200,000 դոլար։ 

олимп2.jpg (83 KB)

«Ես սեքսուալացված էի սպորտում՝ անկախ նրանից, թե ինչ էի հագնում։ Այնպես որ, ինձ համար կարևոր էր ինքս վերահսկել այդ գործընթացը», - բացատրել է նա։

Այժմ Նյումանն ունի ավելի քան մեկ միլիոն հետևորդ սոցիալական ցանցերում, բայց սպորտը մնում է նրա հիմնական կիրքը։ Նա աշխատում է Կանադայում ապագա մարզիկների համար բարձր տեխնոլոգիական մարզական կենտրոն ստեղծելու ուղղությամբ։ 

олимп3.jpg (83 KB)

«Իմ նպատակը պարզ է. ոչ մի տաղանդավոր մարզիկի չպետք է զրկվի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից՝ հանգամանքների կամ ֆինանսական դժվարությունների պատճառով», - ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։

«Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին, նշելով, որ մեր երկիրը կշարունակի իր ջանքերը խաղաղության օրակարգը առաջ մղելու համար», - ընդգծեց նա։

Իրանի զինված ուժերը տասնապատկել են իրենց հարձակողական կարողությունները Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից ի վեր, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ-մայոր Հոսեյն Նեջաթը։ 

«Եթե հանկարծ սիոնիստական ռեժիմը նորից կատարի նույն սխալը (նկատի ունի հունիսին Իսրայելի հարձակումը Իրանի վրա), մեր հարձակողական կարողություններն արդեն 10 անգամ ավելի մեծ են, քան 12-օրյա պատերազմի ժամանակ», - մեջբերում է նրան Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ 

Նրա խոսքով՝ Իրանը նաև անդրադարձել է նախորդ հակամարտության ընթացքում հայտնաբերված բոլոր պաշտպանական թերություններին։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Հանրապետությունն իրականացրել է պատասխան հարձակում։ ԱՄՆ-ը հակամարտությանը միացել է հունիսի 22-ին՝ հարվածելով Իրանի Սպահան, Նաթանզե և Ֆորդո քաղաքների միջուկային օբյեկտներին։ Հաջորդ օրը Իրանը Կատարում հարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի խոշորագույն «Ալ-Ուդեյդ» ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնել են հրադադար հաստատել։ Այն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը, որոնք խախտում են Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքը: Նա նաև կոչ է արել նման միջադեպերին եվրոպական արձագանքի վերաբերյալ ավելի մեծ «ռազմավարական անորոշության»։

«Ես կարծում եմ, որ գլխավոր պատասխանը պետք է լինի էլ ավելի մեծ անկանխատեսելիությունը և ռազմավարական անորոշությունը, – հայտարարել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացմանը: – Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է ուղարկել հստակ նախազգուշացում. մեր օդային տարածքի խախտումն անօդաչու թռչող սարքերով մեծ ռիսկ է պարունակում: Դրանք կարող են ոչնչացվել և վերջ: Եվ մենք չենք պատրաստվում վաղօրոք նախազգուշացնել այդ մասին»:

Նա նշել է, որ ինքնաթիռների վերաբերյալ գոյություն ունի առանձին ընթացակարգ, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի հետ համակարգված:

Պատկերացրեք աշխատանքի ծավալը. 215 էջ է, բայց միայն եզրակացությունը շատ մեծ կտոր է ներկայացնում, բայց զեկույցն ունի գաղտնի, խիստ գաղտնի մաս: Զեկույցը ներկայացնելը բարդ խնդիր է, թույլտվությունների աստիճանակարգերը տարբեր են։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Իսկ թե քանի տոկոսն է կարելի հրապարակային ներկայացնել՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ իր համար առանձնացրել է: «Բայց ես պետք է նայեմ՝ մթնոլորտն ինչպիսին կլինի, որովհետև այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին։ Տա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղեկից օր առաջ վերացնելու։ Նախկինների մեղքերի մասին չեմ խոսում, մենակ կասեմ «բանկաբութուլկեքն» այսօր փոխված են ամրոցներով։ Ժամանակին մի հատ մեխ չէինք արտադրում, այսօր մեր ռազմարդյունաբերության վիճակն ինչպիսին է։ Մեղավորներ ման մի եկեք, դասեր քաղելու մասին խոսենք. զեկույցում կան մեղավորներ էլ, դավաճաններ էլ»։ 

Պատասխանելով հարցին, թե զեկույցին արդյոք կհաջորդե՞ն իրավական գործեր, նա ասաց. «Ես քննիչ չեմ, սա իրավաքաղաքական փաստաթուղթ է»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։

Նախօրեին լրագրողները ճեպազրույցի ընթացքում հարց էին ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստերի օրակարգ ներառել-չներառելու մասին: 

Սիմոնյանը հայտնել էր, որ ինքը Անդրանիկ Քոչարյանին ասել է, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի, և իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն:

Նա անդրադարձել էր մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե ինչ-որ միտում կա՝ զեկույցը չհրապարակելու, նշել՝ խոսքը ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.76 դրամ:

Ֆոտո

Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ․ նրանց թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ելույթ կունենա կանանց հավաքականի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը

Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար

Հարավային Կովկասում պատերազմում են առևտրային միջանցքի համար. Պաշտոնական Երևանը պետք է շրջահայաց լինի․ Մուազին

Ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ կա մեկ տուժած և երկու զոհ

Թեժ հանդիպումների սպասումով․ Իսպանիայի Սուպերգավաթի խաղացանկը հաստատվել է

Մակրոնն այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ․ Le Figaro

Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են. «Ժողովուրդ»

ՀՖՖ-ն տուգանվել է

Ինչ կապ ունի Պուտինի ծննդյան օրը Քոչարյանի ասուլիսի հետ․ «Հրապարակ»

Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել․ «Հրապարակ»

Թրամփը դադարեցնում է Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​​​շփումները․ Reuters

Լիբանանում «Հեզբոլլահին» կոչ է արել հանձնել իր զենքը պետությանը

Արփի Դավոյանի քաղաքական «արթնացումը». ընտրացուցակի կռիվը սկսվել է. «Ժողովուրդ»

Թանկացումները չեն դադարում. դրամի արժեզրկումն ազդեցություն է ունենում ապրանքների գնի վրա. Ժողովուրդ