Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
 
Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
  
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: 
 
Վիրավորներից մեկը բուժքույրն է, մյուսը՝ բուժառուն, ում տեղափոխում էին հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերի մասին խոսակցությունները։  Պուտինն այս մասին հայտարարել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստի ժամանակ իր ելույթում։ 

«Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ՞-ի վրա։ Անհնար է հավատալ այս անհեթեթությանը: Հանգստացեք, հանգիստ քնեք», – հայտարարել է Պուտինը։

 

Նա ասել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները փորձում են կարկատել Եվրոպայի շենքի ճաքերը՝ Ռուսաստանի`որպես  թշնամու կերպար ձևավորելու միջոցով:

Թղթե վա՞գր. դե ուրեմն գլուխ հանեք դրանից, այս մասին հայտարարել է Պուտինը՝ անդրադառնալով Ռուսաստանի հասցեին Թրամփի արտահայտությանը։

 

«Ռուսաստանն այս բոլոր տարիներին պատերազմում է ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրների դեմ։ Դա հսկայական մարտահրավեր է մեզ համար, բայց մեր բանակը, պաշտպանական արդյունաբերությունը և ռազմական միտքը արագորեն հարմարվել են այդ մարտահրավերին»,-նշել է Պուտինը։

Պուտինը ռուսական բանակն անվանել է ամենամարտունակը՝ և վարժությամբ, և տեխնիկական հնարավորություններով, և ռազմական գործողություններ վարելու մարտավարությամբ։

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն չորեքշաբթի երեկոյան Անկարայում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ՝ երկկողմ պաշտպանական համագործակցությունը քննարկելու համար, հաղորդում է Mehr-ը։

Դիմավորման արարողությունից հետո երկու նախարարները հանդիպում են ունեցել իրենց պատվիրակությունների միջև։ Բրիգադի գեներալ Նասիրզադեն մեկնաբանել է տարածաշրջանում վերջին իրադարձությունները՝ նշելով, որ Իսրայելը բազմիցս հարձակումներ է գործել Գազայի, Լիբանանի, Եմենի և Սիրիայի, նույնիսկ Կատարի վրա։ «Նշված բոլոր խնդիրները վկայում են այդ մանկասպան ռեժիմի զավթողամոլական ​​և ճգնաժամային նկրտումների մասին, որը դարձել է աշխարհի ժողովուրդների շրջանում ամենաատելի ռեժիմներից մեկը՝ տարածաշրջանային երկրների վրա իր հետևողական հարձակումների և անմեղ մարդկանց սպանության շնորհիվ։  

Այսօր տարածաշրջանի բոլոր երկրները համաձայն են այդ չարաբաստիկ ռեժիմի հանցագործությունների դատապարտման և դրանց դեմ պայքարի անհրաժեշտության հարցում»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը։ Երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացման գործում ռազմական համագործակցության ամրապնդման դերը կարևորելով՝ նա Թուրքիայի պաշտպանության նախարարին հրավիրել է այցելել Թեհրան և հետևել երկու հարևանների միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը։ Իրանի նախարարը նաև Իրանն ու Թուրքիան բնութագրել է որպես «տարածաշրջանային, միջազգային և իսլամական տարբեր հարցերում ազդեցիկ երկրներ», հավելելով, որ «երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը կհանգեցնի նաև պաշտպանական հարաբերությունների բարելավմանը»։

«Անկարա այցը կնպաստի նաև Թուրքիայի հետ մեր ընդհանուր սահմանի կայունությանը և անվտանգությանը, որը ձգվում է ավելի քան 500 կիլոմետր։ Մեր երկու երկրների միջև պաշտպանական և ռազմական հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտություն կա, և այդ այցը ձեռնարկվում է հենց այդ նպատակով»,- նշել է գեներալ Նասիրզադեն։

Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է Իրանի պաշտպանության նախարարի Անկարա այցի կարևորությունը՝ այն համարելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ կապերի հստակ նշան։ Մեջբերելով «տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների առկայությունը, որոնք փորձում են անկայունություն և անապահովություն ստեղծել տարածաշրջանից դուրս գտնվող որոշ կառավարությունների հրահանգով», գեներալ Գյուլերը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը համագործակցելու «ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանում անվտանգություն ստեղծելու գործում»։

Նա միաժամանակ ընդգծել է, որ «ինչպես Իրանը Թուրքիայի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, այնպես էլ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը անվտանգությունը բարձրացնելու համար, հատկապես մեր ընդհանուր սահմանների երկայնքով»։

BFMTV- ի տվյալներով՝ Փարիզում զանգվածային բողոքի ցույցերին մասնակցել է 24,000 և Ֆրանսիայի այլ քաղաքներում 85,000 մասնակից։

«Ոստիկանությունում BFMTV-ի աղբյուրի տվյալներով՝ ժամը 12:00-ի (Մոսկվայի ժամանակով 13:00) դրությամբ Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, ցույցի է դուրս եկել 85,000 մարդ», - պարզաբանել է հեռուստաալիքը։ 

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ֆրանսիայի արհմիությունները հայտարարել են կառավարության կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների դեմ զանգվածային բողոքի ցույցերի մասին: Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Բրունո Ռետայոն հայտարարել է, որ միայն Փարիզում կարգուկանոնը պահպանելու համար տեղակայվել է մոտ 5000 ժանդարմ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 15:30-ին ժանդարմները դիրքեր են զբաղեցրել Փարիզի հայտնի La Rotonde բրասերիի դիմաց՝ այն ցուցարարներից պաշտպանելու համար: 

Ֆրանսիայի ողջ տարածքում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր ՝ խոշորագույն արհմիությունների կոչով, որոնք կառավարությունից պահանջում են խելամիտ պատասխաններ բյուջետային քաղաքականության վերաբերյալ: Արհմիությունների հայտարարությունների համաձայն, սպասվում է մինչև 250 տարբեր ակցիաներ ամբողջ երկրում և մինչև 350 հազար մարդու մասնակցություն:

Իրանի մայրաքաղաքի տեղափոխումն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն․ հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը: 

«Այդ հանդիպման ժամանակ ես առաջարկեցի մայրաքաղաքը տեղափոխել Պարսից ծոց։ Երբ այդ հարցը դարձավ լրատվամիջոցներում քննարկման թեմա, ոմանք քննադատեցին այն, բայց այսօր, տեսնելով խնդիրները, մենք հասկանում ենք, որ այդ առաջարկը պարտավորություն է, այլ ոչ թե ընտրություն»,- շեշտել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները կանեն ամեն ինչ` թե՛ լիազորությունների, թե՛ աջակցության առումով, որպեսզի հող նախապատրաստեն նահանգներում ջանքերի և գործունեության համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ելույթ է ունեցել «Վալդայ» ակումբի ամենամյա նիստին և ելույթում ընդծել, որ «Վալդայի» քննարկումները հնարավորություն են տալիս հասկանալու աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։

 

«Մենք ապրում ենք արագ և դրամատիկ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Պատմության նման ժամանակահատվածներում բոլորի պատասխանատվությունը չափազանց մեծ է», – նշել է Պուտինը։

Ըստ նրա՝ աշխարհի բազմաբևեռ թեման վաղուց է եղել օրակարգում, բայց այն հատկապես արդիական է հիմա: ՌԴ նախագահի կարծիքով ՝ հավասարակշռություն հաստատելն ու գտնելը դառնում է ավելի դժվար։

«Մեզանից ոչ ոք, իհարկե, չի կարող լիովին կանխատեսել ապագան, սակայն դա մեզ չի ազատում ամեն ինչի համար պատրաստ լինելու պատասխանատվությունից։ Գործնականում, ինչպես ցույց են տալիս թե՛ ժամանակը, թե՛ վերջին իրադարձությունները, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», – ասել է ՌԴ նախագահը։

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուից բացի, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) բազմաթիվ անդամներ առաջիկայում կարող են ազատ արձակվել․ գրում է Ermenihaber-ը։

Ստամբուլի քաղաքապետարանի դեմ մարտի 19-ին իրականացված գործողությունից հետո մի շարք ԺՀԿ-ական քաղաքապետեր և ավագանու անդամներ կալանավորվել էին։ Սակայն մինչ օրս Իմամօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն չի կազմվել։

Լրագրող Ջան Ջոշքունի փոխանցմամբ՝ խոսակցություններ կան, որ որոշ շրջանային ղեկավարներ և տասնյակ ավագանու անդամներ շուտով կարող են ազատ արձակվել։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն ԺՀԿ-ականների ազատ արձակմանը, այլև լրագրողներին և հանրային ուշադրության կենտրոնում գտնվող որոշ հայտնի անձանց:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից է կախված Կիևին Tomahawk հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք խոսել ենք Միացյալ Նահանգների հետ։ Մենք շատ շնորհակալ ենք նախագահ Թրամփին այս երկխոսության համար։ Անցյալ անգամ մենք շատ լավ հանդիպում ունեցանք, շատ արդյունավետ երկխոսություն։ Եվ մենք խոսեցինք հեռահար հրթիռների, հեռահար զենքերի մասին։ Մենք խոսեցինք այդ մասին, այնպես որ, կտեսնենք։ Ամեն ինչ կախված է նրա որոշումից», – ասել է Ուկրաինայի նախագահը։

 

Ներկայում Վաշինգտոնը դիտարկում է Tomahawk հրթիռներ ձեռք բերելու՝ Ուկրաինայի խնդրանքը: Այս հրթիռներն ունեն 2500 կմ հեռահարություն և Ուկրաինայի տարածքից արձակվելու դեպքում հեշտությամբ կարող են հարվածել Մոսկվային:

Կոպենհագենում Զելենսկուն դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, որը հայտնել է, որ Ուկրաինայի ղեկավարը կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ: Զելենսկին նաև ուղերձ կհղի ԵՄ ղեկավարներին, ինչպես նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի Ֆրեդերիկսենի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.

 

«Հարգելի վարչապետ Ֆրեդերիկսեն,

Հարգելի գործընկերներ,

Գերազանցություններ,

Թույլ տվեք շնորհավորել Դանիային Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը գերազանց մակարդակով կազմակերպման համար: Այսօր մենք քննարկեցինք մեր բոլոր պետությունների քաղաքական, անվտանգության և տնտեսական օրակարգն առաջ մղող հրատապ հարցեր: Հիմնվելով ԵՔՀ բոլոր գագաթնաժողովների հաջողության վրա՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը Երևանում:

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելը կամրապնդի մեր ինտեգրումը եվրոպական ընտանիքին և հնարավորություն կտա ցուցադրել մեր առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում:

Ասելով սա՝ ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ ձեզ Երևանում հյուրընկալելու պատվի համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար Եվրոպայի հետ ավելի սերտ կապը ռազմավարական նշանակություն ունի։ ԵՔՀ գագաթնաժողովները նույնպես կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման գործում։ Հատկանշական է, որ 2022 թվականին Պրահայում անցկացված հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ և ակտիվ մասնակցությամբ։

Անցյալ տարի, կրկին ԵՔՀ շրջանակներում, Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց թեկնածությունը՝ հյուրընկալելու ԵՔՀ առաջիկա գագաթնաժողովներից մեկը։

Այս համաձայնագրերը, ըստ էության, հիմք հանդիսացան Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի համար, որտեղ ես և նախագահ Ալիևը խաղաղություն հռչակեցինք։ Եվ այժմ, երբ այցելեք Երևան 2026 թ.-ին և Բաքու` 2027 թ-ին, դուք կտեսնեք երկու պետություն, որոնք աշխատում են խաղաղության և կապակցվածության ամրապնդման և ինստիտուցիոնալացման ուղղությամբ։

Հաշվի առնելով սա, ԵՔՀ Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։ Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։

Բացի այդ, ես կարծում եմ, որ հատկապես այսօր կարևոր է ամրապնդել Եվրոպայի կարողությունը՝ պայքարելու մեր առջև ծառացած հիբրիդային սպառնալիքների դեմ և, միևնույն ժամանակ, պահպանելու ժողովրդավարական կառավարման ամբողջականությունը, օրենքի գերակայությունը, ազատ և արդար ընտրությունները և քաղաքական բազմակարծությունը, նույնիսկ ներքին կամ արտաքին ճնշումների պայմաններում։

Քանի որ Հայաստանը հաջորդ տարի հյուրընկալելու է նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` COP17-ը, մենք հույս ունենք, որ ԵՔՀ-ն կարող է նաև ծառայել որպես հարթակ՝ կանաչ տնտեսության անցման օրակարգը քննարկելու համար, այն գիտակցմամբ, որ մեր քննարկման արդյունքները հետագայում կներկայացվեն համաշխարհային ասպարեզ COP17-ի ընթացքում։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանն արդեն սկսել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։ Եվ առաջիկա ամիսներին մենք կկիսվենք որոշ նոր գաղափարներով և նախաձեռնություններով, որոնք ուղղված են Եվրոպական քաղաքական համայնքի հետագա ամրապնդմանը և նոր խթան հաղորդելուն։

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Կոպենհագենին՝ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Երևան` 2026 թվականի մայիսի 4-ին։ Բայց մենք պատրաստում ենք ոչ պաշտոնական, բարեկամական ընդունելության երեկույթ մայիսի 3-ին` կիրակի երեկոյան։ Այսպիսով, հուսով եմ տեսնել բոլորիդ այնտեղ։ Մեծ պատիվ և հաճույք կլինի բոլորիդ հյուրընկալելը։

Շնորհակալություն»։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան