Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

ԵՄ-ում զբաղվում են միությանն Ուկրաինայի անդամակցության նախապատրաստմամբ։ 

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ Կոպենհագենում դաշինքի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք նաև հիմք ենք նախապատրաստում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Կոշտան նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը ճանաչում է Կիևի կողմից բարեփոխումների իրականացումը, որոնք կապված են ԵՄ-ին անդամակցության հետ։ 

«Այժմ Եվրամիության հերթն է կատարելու իր պարտավորությունները», – ընդգծել է Կոշտան։ 

Նրա պնդմամբ՝ «ընդլայնումը կամրապնդի Եվրոպան»։Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ էր հանդես եկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ դա կնշանակի պատերազմ Եվրոպայում։ Նա խոսքով՝ Կիևի ասոցացումը ԵՄ-ի հետ թույլատրելի է, բայց «անդամակցությունը չափազանց է»։

Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 9–րդ դասարանի աշակերտները որևէ կոնֆլիկտ չեն ունեցել որևէ ուսուցչի հետ, ընդամենը մի քանիսը որոշել են դասից փախչել և թռել են դպրոցի 2–րդ հարկի պատուհանից, մնացած 20 աշակերտները շարունակել են իրենց դասապրոցեսը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը։

Այսօր shamshyan.com–ը գրել էր, որ սեպտեմբերի 29–ին ուսուցչի դիտողությունից հետո երեխաները դուրս են եկել դասասենյակից, ու քանի որ պահակը նրանց թույլ չի տվել դպրոցից դուրս գալ, նրանք «դասից փախել են» 2-րդ հարկի պատուհանից։ Դրա հետևանքով երեխաներից մեկը մեջքի հատվածում սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։

«9-րդ դասարանից մի քանի տղա և 2 աղջիկ իջել են ներքև, պահակը թույլ չի տվել, որպեսզի իրենք դասից փախչեն։ Բարձրացել են 2-րդ հարկ, 2-րդ հարկից թռել են։ Այդ բոլոր երեխաները, այդ թվում այդ աղջիկը, գնացել են տուն, օրվա ընթացքում շրջել են Քանաքեռով, երեկոյան ժամը 6–ի կողմերը ծնողները աղջկան տարել են հիվանդանոց։ Պարզվել է, որ երեխայի կողոսկրը կոտրվել է»,– ասաց տնօրենը։

Նրա խոսքով ` աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։ Դասղեկը այցելել է երեխային, ամեն ինչ նորմալ է, երեխան ցանկանում է շուտափույթ վերադառնալ դպրոց։

Տնօրենն ընդգծել է, այն հերյուրանքները, որ վերահսկողություն չկա դպրոցում, իրականությանը չի համապատասխանում, դպրոցի դուռը միշտ փակ է, պահակը միշտ իր տեղում կանգնած է։

Սոթքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է, հայտնեց Sputnik Armenia-ի աղբյուրը։

Նախկինում հայկական կողմից` տարբեր սահմանային հատվածներից կենդանիներ են անցել ադրբեջանական կողմ, որոնք հիմնականում չեն վերադարձվել։ Օրինակ` 2022–ին նույն Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի 5 ընտանիքներին պատկանող կովերին ադրբեջանցիները գողացել էին, ստիպված ՀՀ կառավարությունն էր գյուղացիներին փոխհատուցում տվել։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք։

Փարաքարի սպանություններով պայմանավորված՝ այսօր պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը: Այս մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

«ԱԱԾ լրատվական վարչությունից Բարսեղյանի պաշտոնանկության մասին լուրը հաստատեցին:

ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը:

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այդ դեպքից հետո արդեն պաշտոնանկ էին արվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանու, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը»:

Պաշտոնանկ է արվել ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ:

Այս մասին Մակրոնը ասել է Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ:

«Ես շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի երկու առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության հասնելու կապակցությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է»,-ասել է Մակրոնը:

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լեզվի սայթաքման հետ կապված, երբ նա սխալմամբ հիշատակել է Ալբանիան և Ադրբեջանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։

Ալբանիայի վարչապետը, հաշվի առնելով Թրամփի կողմից «Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտության» սխալ հիշատակումը, կատակով ասել Է Մակրոնին:

«Դուք չեք շնորհավորել Իլհամ Ալիևին և ինձ, Թրամփը վերջ դրեց մեր միջև հակամարտությանը: Դուք նույնպես պետք է շնորհավորեք Ադրբեջանին և Ալբանիային»,-ասել է Ալբանիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ Թրամփն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես վերջ տվեցի Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտությանը»:

Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։ 

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ և բազմակողմ հարթակներում։

Հոկտեմբերի 2-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը երկու երկրների նախագահներն ստորագրել էին այս տարվա հունվարին, Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։ 

«Այս իրադարձությունը կարևոր ուղենիշ է ռուս-իրանական միջպետական ​​հարաբերությունների պատմության մեջ, որոնք հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։ Փաստաթուղթն առաջադրում է հանգուցային կողմնորոշիչներ երկարաժամկետ հեռանկարում երկկողմ համագործակցության բոլոր առաջնահերթ ուղղություններում», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, պայմանագիրը «նախատեսում է միջազգային ասպարեզում փոխգործակցության ամրապնդում բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում, ներառյալ սերտ համակարգումը առաջատար բազմակողմ միավորումների շրջանակներում, համատեղ ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման համար, հակահարվածն ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին»։  

«Պայմանագիրն արտացոլում է Ռուսաստանի և Իրանի բարձրագույն քաղաքական ղեկավարության ռազմավարական ընտրությունը՝ ի նպաստ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների հետագա բազմակողմանի ամրապնդման, ինչը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին», - նշել են ԱԳ նախարարությունում։

Հոկտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Առաջիկա հինգ օրերի ընթացքում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Ինչպես հայտնում են Հայպետհիդրոմետից՝ Երևանում տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կհասնի +9-ից +11 աստիճանի, իսկ վաղը ցերեկը՝ +20-ից +22 աստիճանի: 

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ +3-ից +8°C գիշերը, +15-ից +19°C ցերեկը

Կոտայքի լեռներ՝ +3-ից +7°C գիշերը, +15-ից +18°C ցերեկը

Կոտայքի նախալեռներ՝ +8-ից +11°C գիշերը, +16-ից +19°C ցերեկը

Սևանա լճի ավազան՝ +2-ից +7°C գիշերը, +11-ից +14°C ցերեկը

Լոռի՝ +4-ից +8°C գիշերը, +11-ից +15°C ցերեկը

Տավուշ՝ +9-ից +12°C գիշերը, +13-ից +16°C ցերեկը

Արագածոտնի լեռներ՝ +2-ից +7°C գիշերը, +13-ից +16°C ցերեկը

Արագածոտնի նախալեռներ՝ +7-ից +12°C գիշերը, +16-ից +20°C ցերեկը

Արարարատ՝ +9-ից +12°C գիշերը, +20-ից +23°C ցերեկը

Արմավիր՝ +8+11, +20+23 ցերեկը

Վայոց ձորի լեռներ՝ +2+6 գիշերը, +13+16 ցերեկը

Վայոց ձորի նախալեռներ՝ +8+12 գիշերը, +20+23 ցերեկը

Սյունիքի հովիտներ՝ +9+12 գիշերը, +19+22 ցերեկը

Սյունիքի նախալեռներ՝ +5+8 գիշերը, +13+16 ցերեկը

Ֆոտո

Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Մոսկվան նախաձեռնում է ԱՊՀ + ձևաչափ

ՀԱՄԱՍ-ը հրադադարի համար մի քանի պայման է առաջադրել

Իրանի օրակարգում Ռուսաստանի հետ համագործակցությամբ 8 ատոմակայանների կառուցումն է

Մադրիդի կենտրոնում նոր կառուցվող շենք է փլուզվել. կան զnhեր

Գրետա Թունբերգը պնդում է, որ իսրայելական բանտում կտտшնքների է ենթարկվել

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը դարձել է Քարնիի և Թրամփի բանակցությունների թեման

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին

Երևանի Գրիբոյեդովի փողոցում «ԿԱՄԱԶ»-ը բախվել է գազատար խողովակին, գազի արտահոսք է սկսվել

Թրամփը լավատեսություն է հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության հարցում

Էկվադորում հարձակվել են նախագահական ավտոշարասյան վրա

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի, Սյունիքում` +31–ի. եղանակի տեսություն

Ոսկու բորսայական գինը նոր ռեկորդ է սահմանել

Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ․ նրանց թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ելույթ կունենա կանանց հավաքականի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը