Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։ 

Այս պահին սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։

Դեպքի փաստով էլ տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այլ տեղեկություններ չեն հայտնում:

Հիշեցնենք, որ  Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը:

Լիտվան երկարաձգել է օդային տարածքի փակումը Բելառուսի հետ սահմանի մի մասի երկայնքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են լիտվական լրատվամիջոցները՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը: 

«Բելառուսի հետ սահմանի մի մասի օդային տարածքում թռիչքների սահմանափակման գոտու գործողությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 1-ը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որից հատված են մեջբերում լիտվական լրատվամիջոցները։

Բելառուսի հետ սահմանամերձ հատվածում ինքնաթիռների թռիչքների արգելքը սահմանվել էր օգոստոսի 12-ին՝ «Զապադ-2025» բելառուսառուսական զորավարժությունների նախաշեմին, և պետք է գործեր մինչև հոկտեմբերի 1-ը։ Դրա հետ մեկտեղ Լիտվայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ «դրա երկարաձգման պահանջ կներկայացվի, եթե չնվազի անօդաչու թռչող սարքերի կողմից Լիտվայի օդային տարածք ներխուժելու սպառնալիքը»։  

Գերատեսչությունում օդային տարածքի մի մասի փակումը հիմնավորել են անվտանգության հետ կապված իրավիճակով, ներառյալ քաղաքացիական ավիացիայի համար ռիսկերը, որոնք առաջանում են անօդաչու թռչող սարքերի կողմից օդային տարածքի խախտումների պատճառով, ինչպես նաև «լիտվացի զինվորականների կողմից առաջադրանքներ կատարելու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ, որոնք օրենքով սահմանվել են խաղաղ ժամանակ՝ ի պատասխան օդային տարածքի խախտումների»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 383.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.5 դրամ (աճել  է 1.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.70  դրամ (աճել է 0.02 դրամով): 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-447 դրամով, վաճառվում է 451–457 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.57-4.69 դրամով, վաճառվում է 4.75-4.88 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 448 դրամով, վաճառվում է 451 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.72 դրամով:

Սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի կենտրոնում ավտոմեքենաների համարանիշներ են գողացել և վերադարձնելու համար պահանջել գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 73-ամյա Նիկոլայ Մ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 28-ի ժամը 20։00-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը․10։00-ն ընկաժ ժամանակահատվածում անհայտ անձը Եկմալյան 16 հասցեի բակից հափշտակել է նշված հասցեում կայանված իրեն պատկանող «Changan» մակնիշի ավտոմեքենայի ռուսական 2 համարանիշները՝ դիմապակուն թողնելով «VIPNOMER01» տելեգրամյան ալիքի հղում, ինչից հետո Նիկոլայ Մ․-ն վճարել է պահանջվող գումար և ալիքը տնօրինողը հայտնել է համարանիշների գտնվելու վայրը, որտեղից էլ ինքը գտել է համարանիշները։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 36-ամյա Էրիկ Բոզոյանը, ով նույն եղանակով հափշտակել է նաև Երևանի բնակիչ 42-ամյա Ռաֆայել Կ․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի ռուսական համարանիշը, Պուշկին 43 հասցեի մոտից Երևանի բնակիչ 31-ամյա Արտեմ Ա․-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի  համարանիշները՝ կրկին թողնելով նշված հղումը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մաշտոց 21Ա հասցեի հարակից տարածքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Արտեմ Ա․-ի նշված համարանիշները, ինչպես նաև Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Արմեն  Բ․-ի ավտոմեքենայի ռուսական համարանիշները, Երևանի բնակիչ 51-ամյա Արման  Թ․-ի ավտոմեքենայի և 36-ամյա Նարեկ Ն․-ի ավտոմեքենայի ռուսական համարանիշները։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լեհ բժիշկները սկսել են պատրաստվել հնարավոր ռազմական կոնֆլիկտի և ճգնաժամային պայմաններում աշխատանքի։ Այս մասին հայտնել է Լյուբլին-Պոդկարպատյան ռազմաբժշկական օկրուգի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Միխալսկին, փոխանցում է Lenta-ն։

«Մենք ցանկանում ենք բժիշկներին, բուժքույրերին և պարամեդիկներին ցույց տալ մարտերի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես նաև մարտավարական բժշկության առանձնահատկությունները», - նշել է օկրուգի հրամանատարը: Նրա խոսքով՝ Լյուբլինում ստեղծում են հատուկ «աղետների բժշկության լաբորատորիա», որտեղ այլ բուժհաստատությունների բժիշկները կսովորեն օգնություն ցուցաբերել մարտի դաշտում վիրավորներին «դաշտային պայմաններում»:

Առաջին փուլում ուսուցումը կիրականացվի մանեկենների օգտագործմամբ։ Միևնույն ժամանակ, հոսպիտալի նկուղում կվերստեղծվեն պատերազմական պայմաններ, սենյակները ստերիլ չեն լինի, բացի այդ, կլինեն շատ փոշի, կեղտ, հատուկ լուսավորություն և ձայներ՝ իրական պատկերը վերստեղծելու համար:

Սեպտեմբերի 30-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Range Rover», «Mercedes Benz», «Rus Hyundai», «Nissan», «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռուբեն Գրիգորյանը և պարեկ Արտյոմ Չոբանյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաջորդ օրը 2 քաղաքացի դիմել են Երևանի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել, որ տուժել են նշված ավտովթարից։ 

Նշված անձանց ինքնությունը նույնպես պարզվում է։

Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Պիեռ Շիլը Valeurs Actuelles-ին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի պատերազմին «ցանկացած պահին և, եթե հարկ լինի, արդեն այսօր երեկոյան»։ 

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի բանակը պատրաստվում է մասնակցել ՆԱՏՕ-ի «Դակիական աշուն» զորավարժություններին՝ ի պատասխան Ռուսաստանի «Արևմուտք-2025» զորավարժություններին։ Շիլը նշել է, որ այս քայլը պետք է դառնա «ստրատեգիական ազդանշան» Մոսկվային։ 

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Արևմուտքը Ռուսաստանի հետ արդեն առերեսվում է «նոր տեսակի պատերազմին» և ընդգծել էր, որ արևմտյան հանրությունը պետք է գիտակցի՝ դա այլևս ապագայի սպառնալիք չէ, այլ ընթացող իրողություն։

Հայաստանի մարզերում ծնելիությունն աճում է, իսկ մայրաքաղաքում՝ նվազում։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ծնելիության ամենացածր գումարային գործակիցը Երևանում է։ Մինչև 2024 թվականը այն իջել է մինչև 1.180՝ 2021 թվականի 1.821-ի համեմատ։ Ամենաբարձ ծնելիությունը գրանցվել է Վայոց Ձորում. գործակիցը կազմել է 2.537 (2021 թվականի 1.643-ի դիմաց)։

Երկրորդ տեղում Սյունիքի մարզն է, որտեղ ծնելիության գումարային գործակիցը 2.367 է, այնուհետև Արարատը՝ 2.245։

Ընդ որում`2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 609 երեխա, որը 1007–ով պակաս է` 2024 թվականի հետ համեմատած։ Հաշվետու ժամանակահատվածում մահացությունների թիվը նվազել է 58 դեպքով։ Այսպես` 2025 թվականի հունվար-հունիսին մահացել է 13 012 մարդ։

Մանրամասները` ինֆոգրաֆիկայում։

Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հրապարակել է 26 խաղացողից բաղկացած հայտացուցակը՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումների համար։ 

Հունգարիայի հավաքականը հոկտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի ազգային հավաքականին, իսկ երեք օր անց՝ հոկտեմբերի 14-ին, արտագնա հանդիպում կանցկացնի Պորտուգալիայի ընտրանու հետ։ 

Նշենք, որ հունգարացիների երկու հարձակվողները՝ Բարնաբաշ Վարգան և Ռոլանդ Շալայը, մեր ընտրանու դեմ հանդիպումը կբացակայեն որակազրկման պատճառով։

Ֆոտո

Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ․ նրանց թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ելույթ կունենա կանանց հավաքականի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը

Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար

Հարավային Կովկասում պատերազմում են առևտրային միջանցքի համար. Պաշտոնական Երևանը պետք է շրջահայաց լինի․ Մուազին

Ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ կա մեկ տուժած և երկու զոհ

Թեժ հանդիպումների սպասումով․ Իսպանիայի Սուպերգավաթի խաղացանկը հաստատվել է

Մակրոնն այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ․ Le Figaro

Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են. «Ժողովուրդ»

ՀՖՖ-ն տուգանվել է

Ինչ կապ ունի Պուտինի ծննդյան օրը Քոչարյանի ասուլիսի հետ․ «Հրապարակ»

Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել․ «Հրապարակ»

Թրամփը դադարեցնում է Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​​​շփումները․ Reuters

Լիբանանում «Հեզբոլլահին» կոչ է արել հանձնել իր զենքը պետությանը

Արփի Դավոյանի քաղաքական «արթնացումը». ընտրացուցակի կռիվը սկսվել է. «Ժողովուրդ»

Թանկացումները չեն դադարում. դրամի արժեզրկումն ազդեցություն է ունենում ապրանքների գնի վրա. Ժողովուրդ