Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաշատ զրահամեքենա ունեցող երկրների ցանկը։

Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որն ունի 396.603 զրահապատ մեքենա այդ թվում 4640 մարտական տանկ։  2-րդ տեղում Հնդկաստանն է, որն ունի 152.795 զրահամեքենա, այդ թվում  4201 տանկ։ Դրանք հիմնականում՝ ռուսական արտադրության են։ Բացի ռուսական արտադրության տանկերից Հնդկաստանը նաև ունի տեղական արտադրության տանկեր, ինչպիսիք են «Arjun»-ը և «BMP-2» հետևակի մարտական ​​մեքենաները։

3-րդ տեղում Չինաստանն է՝ 150.817 զրահամեքենայով, այդ թվում՝ 6800 տանկ։ 4-րդ տեղում Ռուսաստանն է, որն ունի 137.277 զրահամեքենա, իսկ 5-րդ տեղում 111.147 զրահամեքենայով Ֆրանսիան է։

6-րդ տեղում Գերմանիան է, որն ունի 99.000 զրահամեքենա, իսկ 7-րդ տեղում՝ Իտալիան (73.680 զրահամեքենա)։

8-րդ տեղում Իրանն է, որի զրահամեքենաների թիվը հասնում է 67.538-ի, այդ թվում 1713 տանկ։ Իսկ 9-րդ տեղում Թուրքիան է՝ 63.411 զրահամեքենայով, այդ թվում՝ 2238 տանկ։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահամեքենայով։

Ermenihaber

«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ բոլոր ընդդիմադիրներին ռուսական լրտես որակելու համար:

Բայց պարզվում է՝ ՌԴ-ն որոշել է փոխել իր տակտիկան: Հայաստանյան այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք դիմել են ֆինանսական աջակցության համար, կտրուկ մերժել են՝ պատճառաբանելով, թե «ձեր պայքարը բիզնեսի մի վերածեք, մեր հաշվին փող մի աշխատեք»:

Որոշել են այս անգամ միայն բարոյական աջակցություն ցուցաբերել եւ միայն այն թեկնածուներին եւ ուժերին, որոնք պատրաստ են ներդնել իրենց միջոցները: Ամբողջ քարոզարշավը պիտի ֆինանսավորվի հենց այս բանաձեւով:

Ասում են՝ նույն տակտիկան են կիրառել նաեւ Մոլդովայում, որը թեեւ արդյունավետ չի եղել, բայց այս պահին չեն պատրաստվում տակտիկան փոխել: Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստանից այդպիսի ուժեր արդեն իսկ կան, որոնց թեկնածուները գնացել են, ասել են՝ փողի կարիք չունենք, եթե կարող եք այլ կերպ օգնել կամ գոնե չխանգարել, էլի շնորհակալ կլինենք: Մի կողմից լավ է, որ քարոզարշավի հաշվին փող աշխատող ուժեր այս անգամ չեն լինի, մյուս կողմից՝ գործող իշխանությունը չի կարողանա ՌԴ-ի շպիոնի պիտակ կպցնել ընդդիմադիրներին: Բայց անհասկանալի է, թե Ռուսաստանն ինչով կարող է աջակցել, եթե ֆինանսապես էլ չի օգնելու:

Իսկ Փաշինյանն իր արեւմտյան հովանավորներից ամբողջ ծավալով աջակցություն է ստանալու՝ սկսած քաղբանտարկյալների ու քաղաքական հակառակորդների դեմ անօրինական պայքարի վրա աչք փակելուց, վերջացրած ֆինանսով ու «եվրոպական երջանիկ ապագայի մասին» հեքիաթներով:

«Tomahawk» հրթիռների հնարավոր փոխանցումը Կիևին մարտի դաշտում ոչինչ չի փոխի։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Tomahawk-ները հզոր զենք են, միայն թե ոչ այնքան ժամանակակից։

Նրա խոսքով՝ նման մատակարարումները կարող են վնաս հասցնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին։

ՌԴ նախագահը նաև անդրադարձել է ԱՄՆ-ում Չարլի Քըրքի սպանությունը՝ այն որակելով նողկալի վայրագություն։

ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին:

«Չարլի Քըրքի սպանությունը ցույց է տալիս ամերիկյան հասարակության խորը պառակտումը», – նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտգործնախարարությունն ու Քննչական կոմիտեն արձագանքել են «Ժողովուրդ»-ի հարցումներին: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանին։ Ավագյանը մինչ այդ տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ 

«Ժողովուրդ»-ի հարցմանը արձագանքելով՝ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քննչական կոմիտեում։ Վարույթի հիմքի եւ ժամանակի վերաբերյալ մանրամասներ նախարարությունը չի հաղորդել։ 

Ի պատասխան մեր հարցման՝ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ անձի մահվան դեպքով ՀՀ ՔԿ-ի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Փաստաբանը պնդում է, որ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել, իսկ ռուսական մամուլը գրել էր պարտքի վերաբերյալ խնդիրների մասին։ 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի հանգամանքները շարունակում են քննվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահների համագործակցությամբ։ Բայց, ամեն դեպքում, Բորիս Ավագյանի մահը շատ առեղծվածային էր»։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական բուժքրոջ` բարձրագույն կրթությունը ոչ պարտադիր համարող, Առողջապահության հանձնաժողովի պաշտոնում առաջադրված Հռիփսիմե Հունանյանի, մեղմ ասած, անհավասարակշիռ պատասխանները հունից հանել են ՔՊ-ական տղամարդկանց։

Վերջիններս նիստի ավարտին խնդրել են նրան, որ ինքնակամ հրաժարվի այդ պաշտոնից, բայց բուժքույր–պատգամավորուհին անդրդվելի է մնացել` հայտարարելով. «Չէիք ուզում, չառաջադրեիք, հիմա չեմ պատրաստվում էսքան ասել-խոսելուց հետո` պաշտոնս զիջել Լուսոյին կամ Զառային, չհավատաք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը հանդիպել են, քննարկել անելիքները` իմպիչմենտի գործընթացի հետ կապված: «Պատիվ ունեմ»-ը «Հայաստանին» էր փոխանցել ձեւաթուղթը, սակայն քանի որ որոշ պատգամավորներ ԵԽԽՎ-ում գործուղման են, 3-4 հոգի դեռ չի ստորագրել:

Բացի այդ, կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի մոտ էլ պետք է ձեւաթուղթը տանեն՝ ստորագրի։

Այդուհանդերձ, 2 ֆրակցիաները միասին 34 ստորագրություն ունեն` 2 ձայն պակասում է նախագիծը շրջանառելու համար: Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պահանջներ ունեն` առաջարկում են նախ 4 ուժերի միջեւ իշխանության հստակ բաժանում անել, որ հետո բոլորը պաշտոններ ստանան։ 

Մեզ ասացին, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում։

Տիգրան Աբրահամյանին հարցրինք՝ ի՞նչ են պատասխանել Աղազարյանին։

«Այս պահին դեռեւս մեկնաբանություն չունեմ, մեր գործընթացի հետ կապված աշխատանքները շարունակվում են, երբ լրացուցիչ ասելիք լինի, կհայտնենք»: Իսկ ճի՞շտ է, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում` ստորագրության դիմաց։ «Մենք որեւէ մեկի հետ պաշտոնների հետ կապված քննարկում չենք իրականացրել, որովհետեւ գործընթացի հիմքում ոչ թե պաշտոններն են, այլ՝ իշխանությունների շուտափույթ հեռացման ծրագիրը»»։

Մանրամասները՝ այստեղ:

Autocar-ի տվյալներով՝ շքեղ ավտոմեքենաների արտադրող Bentley-ն հաստատել է Continental Supersports-ի նոր տարբերակի՝ իր առաջատար սպորտային կուպեի, որը կենտրոնացած է ծայրահեղ կատարողականության վրա, շուտով թողարկվելու մասին։

Մոդելը կհզորացվի 4.0 լիտրանոց V8 ներքին այրման շարժիչով, որը կարտադրի ավելի քան 640 ձիաուժ և կլինի ապրանքանիշի նոր «էքստրեմալ» մեքենաների շարքի առաջինը։

Նոր Continental Supersports-ը կլինի ավելի թեթև և ագրեսիվ, քան ստանդարտ GT տարբերակը։ Նախատիպերը արդեն փորձարկվում են Գերմանիայում՝ ցուցադրելով յուրահատուկ դիզայնի տարրեր, ինչպիսիք են մեծ հետևի սպոյլերը և քառակի արտանետման համակարգը։

Սպառողական տարբերակը, ինչպես սպասվում է, ավելի յուրահատուկ տեսք կունենա վերջերս թարմացված ստանդարտ Continental GT-ի համեմատ։

Մոդելի շնորհանդեսը նախատեսված է 2025 թվականի վերջին։ Continental Supersports-ը կծառայի որպես Bentley-ի բարձր կատարողականությամբ մեքենաների նոր շարքի ցուցափեղկ, որը նախատեսված է դինամիկ վարման սիրահարների համար։

 

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հինգշաբթի հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը Գազայում պարտվել է իր պայքարում և պետք է ընդունի իր «կապիտուլյացիան»՝  ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի։

«ՀԱՄԱՍ-ը շատ ծանր պատասխանատվություն է կրում պաղեստինցիների առջև ծառացած աղետի համար։ Այն պարտվել է։ ՀԱՄԱՍ-ը պետք է հաշտվի սեփական կապիտուլյացիայի հետ»,- Սաուդյան Արաբիայում Ֆրանսպրես գործակալությանը լրատվական գործակալությանը ասել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ հղում անելով ՄԱԿ-ի վերջերս ընդունված բանաձևին, որը կոչ է անում ՀԱՄԱՍ-ին զրկել ապագա պաղեստինյան պետության կառավարումից։

Երեքշաբթի Թրամփը ՀԱՄԱՍ-ին երեք-չորս օր ժամանակ տվեց՝ Գազայի համար ԱՄՆ-ի աջակցությունը վայելող խաղաղության ծրագիրն ընդունելու համար։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 24-30-ը։

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,

Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,

Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,

Կենտրոնում՝ չի գերազանցել,

Արաբկիրում՝ չի գերազանցել,

Շենգավիթում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-հայտնում են կենտրոնից։

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Իզզ ադ-Դին ալ-Հադադը միջնորդներին ասել է, որ մերժում է պաղեստինյան անկլավում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ալ-Հադադը կարծում է, որ ծրագիրը մշակվել է ՀԱՄԱՍ-ն վերջ դնելու համար՝ անկախ նրանից, թե կազմակերպությունը կընդունի այն, թե ոչ, և, հետևաբար, վճռական է շարունակել պայքարը։
BBC-ի փոխանցմամբ՝ միջնորդները վերջին երկու օրերի ընթացքում փորձում են համոզել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին` ընդունել համաձայնագիրը։ ՀԱՄԱՍ-ը պահանջել է «փոփոխություններ», որոնք թույլ կտան խմբին պահպանել իր զենքը և վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ, սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն համաձայնի նման փոփոխություններին։

ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են շարժման ներսում առաջացող պառակտման մասին Թրամփի ծրագրի քննարկումների ընթացքում։ «Ներկայում ՀԱՄԱՍ-ի ներսում կա երկու տեսակետ. առաջինը՝ ծրագրի անվերապահ հաստատումն է, քանի որ ամենակարևորը Թրամփի կողմից խոստացված հրադադարն է, եթե միջնորդները երաշխավորեն Իսրայելի կողմից ծրագրի իրականացումը»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ։

«Կա նաև մեկ այլ դիրքորոշում. դրա կողմնակիցները մերժում են զինաթափումը և պաղեստինցի խաղաղ բնակիչների վտարումը Գազայից»,- նշել է նույն աղբյուրը: Նա պնդում է, որ երկրորդ դիրքորոշման կողմնակիցները, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, դեմ են իրենց «գործունեությունը» քրեականացնելուն:

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան