Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերահաստատումից հետո Թուրքիան սառեցրել է 20 իրանցի անհատների և 18 կազմակերպությունների ունեցվածքը, ակտիվները և հաշիվները, գրում է Sepah Pasdaran թելեգրամյան ալիքը։

Ռեսուրսի տվյալներով՝ պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և Bank Sepah –ին առնչվող կազմակերպությունները։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայտնում ենք, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերտառությամբ հրապարակումը և հրապարակման մեջ առկա լուսանկարը:

Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են:
Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու նպատակով:

 

Իսրայելական տանկերը հինգշաբթի փակել են Գազա քաղաք տանող գլխավոր ճանապարհը՝ խոչընդոտելով պաշարված քաղաքից փախչողներին վերադառնալուն: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ այժմ «վերջին հնարավորությունն է փրկելու» ներսում դեռևս փակված հարյուր հազարավոր մարդկանց,  հաղորդում է Reuters-ը: 

Իսրայելը հրամայել է Գազա քաղաքի ամբողջ մեկ միլիոն բնակչությանը շարժվել դեպի հարավ՝ այս ամսվա ընթացքում պատերազմի ամենամեծ հարձակումներից մեկը սկսելու կապակցությամբ՝ խոստանալով արմատախիլ անել պաղեստինցի զինյալներին այն վայրերից, որոնք, ըստ նրանց, իրենց վերջին ամրություններն են Գազայի ամենամեծ քաղաքային տարածքում: 

Տեղացի բնակիչները Reuters-ին հայտնել են, որ իսրայելական զորքերը ավազե արգելապատնեշներ են կառուցել Գազա քաղաքից հարավ գտնվող գլխավոր ճանապարհին: Մարդկանց թույլատրվել է հեռանալ, բայց նրանց, ովքեր գնացել էին սնունդ կամ ժամանակավոր ապաստան փնտրելու, այլևս թույլ չեն տալիս վերադառնալ: «Դա վերջին հնարավորությունն է Գազայի այն բնակիչների համար, ովքեր ցանկանում են շարժվել դեպի հարավ և թողնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին մեկուսացված Գազա քաղաքում՝ Իսրայելի պաշտպանության բանակի լայնածավալ գործողությունների պայմաններում» - հայտարարության մեջ նշել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը: 

Ըստ Կացի՝ հեռացողներին զինվորականները ստուգման կենթարկեն: Չորեքշաբթի զինվորականները հայտարարության մեջ շեշտել են, որ սկսել են գործողություն՝ ամրապնդելու և պահպանելու «գործնական վերահսկողությունը Նեցարիմի միջանցքի» նկատմամբ, որը նրանց կողմից Գազայի հյուսիսային և հարավային մասերը բաժանող վերահսկվող տարածք է։ 

ՄԱԿ-ի գնահատականներով՝ Գազա քաղաքում դեռևս փակուղու մեջ է 600 հազարից մինչև 700 հազար մարդ, որոնցից շուրջ 400 հազարը վերջին շաբաթների ընթացքում փախել են, քանի որ իսրայելական ուժերը առաջ են շարժվում՝ ոչնչացնելով իրենց ճանապարհին գտնվող շենքերը։

Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են, ցուցարարները ներխուժել են Tesla-ի խանութ-սրահ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ցույցեր են տեղի ունենում նախկին վարչապետի կողմից առաջարկված բյուջետային ծրագրի դեմ, կա 100-ից ավելի ձերբակալված:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տարոն Մարգարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից։

Նշենք, որ մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնում էր Աննա Գեւորգյանը։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։ 

Այս պահին սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։

Դեպքի փաստով էլ տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այլ տեղեկություններ չեն հայտնում:

Հիշեցնենք, որ  Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը:

Լիտվան երկարաձգել է օդային տարածքի փակումը Բելառուսի հետ սահմանի մի մասի երկայնքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են լիտվական լրատվամիջոցները՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը: 

«Բելառուսի հետ սահմանի մի մասի օդային տարածքում թռիչքների սահմանափակման գոտու գործողությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 1-ը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որից հատված են մեջբերում լիտվական լրատվամիջոցները։

Բելառուսի հետ սահմանամերձ հատվածում ինքնաթիռների թռիչքների արգելքը սահմանվել էր օգոստոսի 12-ին՝ «Զապադ-2025» բելառուսառուսական զորավարժությունների նախաշեմին, և պետք է գործեր մինչև հոկտեմբերի 1-ը։ Դրա հետ մեկտեղ Լիտվայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ «դրա երկարաձգման պահանջ կներկայացվի, եթե չնվազի անօդաչու թռչող սարքերի կողմից Լիտվայի օդային տարածք ներխուժելու սպառնալիքը»։  

Գերատեսչությունում օդային տարածքի մի մասի փակումը հիմնավորել են անվտանգության հետ կապված իրավիճակով, ներառյալ քաղաքացիական ավիացիայի համար ռիսկերը, որոնք առաջանում են անօդաչու թռչող սարքերի կողմից օդային տարածքի խախտումների պատճառով, ինչպես նաև «լիտվացի զինվորականների կողմից առաջադրանքներ կատարելու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ, որոնք օրենքով սահմանվել են խաղաղ ժամանակ՝ ի պատասխան օդային տարածքի խախտումների»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 383.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.5 դրամ (աճել  է 1.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.70  դրամ (աճել է 0.02 դրամով): 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-447 դրամով, վաճառվում է 451–457 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.57-4.69 դրամով, վաճառվում է 4.75-4.88 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 448 դրամով, վաճառվում է 451 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.72 դրամով:

Սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի կենտրոնում ավտոմեքենաների համարանիշներ են գողացել և վերադարձնելու համար պահանջել գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 73-ամյա Նիկոլայ Մ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 28-ի ժամը 20։00-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը․10։00-ն ընկաժ ժամանակահատվածում անհայտ անձը Եկմալյան 16 հասցեի բակից հափշտակել է նշված հասցեում կայանված իրեն պատկանող «Changan» մակնիշի ավտոմեքենայի ռուսական 2 համարանիշները՝ դիմապակուն թողնելով «VIPNOMER01» տելեգրամյան ալիքի հղում, ինչից հետո Նիկոլայ Մ․-ն վճարել է պահանջվող գումար և ալիքը տնօրինողը հայտնել է համարանիշների գտնվելու վայրը, որտեղից էլ ինքը գտել է համարանիշները։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 36-ամյա Էրիկ Բոզոյանը, ով նույն եղանակով հափշտակել է նաև Երևանի բնակիչ 42-ամյա Ռաֆայել Կ․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի ռուսական համարանիշը, Պուշկին 43 հասցեի մոտից Երևանի բնակիչ 31-ամյա Արտեմ Ա․-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի  համարանիշները՝ կրկին թողնելով նշված հղումը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մաշտոց 21Ա հասցեի հարակից տարածքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Արտեմ Ա․-ի նշված համարանիշները, ինչպես նաև Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Արմեն  Բ․-ի ավտոմեքենայի ռուսական համարանիշները, Երևանի բնակիչ 51-ամյա Արման  Թ․-ի ավտոմեքենայի և 36-ամյա Նարեկ Ն․-ի ավտոմեքենայի ռուսական համարանիշները։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան