Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանն ու Ուկրաինան 185-ը 185-ի դիմաց գերիների փոխանակում են կատարել: Ասյ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է,  որ նրանց թվում կա 20 քաղաքացիական անձ:

Ստամբուլում և հարակից շրջաններում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է AFAD-ը:

 

Ցնցումները զգացվել են նաև Չանաքքալեում, Էդիրնեում, Թեքիրդաղում, Քըրքլարելիում և Բալիկեշիրում։

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը վկայում է, որ երկիրը վերածվում է «Արևմուտքի գաղութ»-ի:  

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն:

Նա նշել է, որ իրավիճակը, որն այժմ նկատվում է հանրապետությունում, 2020 թվականի վերջին իշխանության եկած արևմտամետ ուժերի քաղաքականության օրինաչափ հետևանքն է: Այդ թվում ՝ խոսքը Մայա Սանդուի մասին է, որը Մոլդովայի նախագահ է դարձել 2020 թվականի դեկտեմբերի 24-ին։ 

«Այն բառացիորեն վերածվում է Արևմուտքի գաղութի»,-ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

ԱՄՆ իշխանությունները սառեցրել են դեմոկրատամետ նահանգների, այդ թվում՝ Նյու Յորքի համար նախատեսված 26 միլիարդ դոլարի ֆինանսավորումը, հաղորդում է Reuters-ը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չորեքշաբթի օրը սառեցրել է դեմոկրատամետ նահանգների համար նախատեսված 26 միլիարդը», - գրում է գործակալությունը։

Սառեցումը ազդել է Նյու Յորքում ենթակառուցվածքային 18 միլիարդ դոլարի նախագծերի, այդ թվում՝ մետրոյի, և 8 միլիարդ դոլարի կանաչ էներգիայի նախագծերի վրա՝ դեմոկրատների կողմից վերահսկվող 16 նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում և Իլինոյսում։

Նյու Յորքում Ազատության արձանի լույսերը կարող են անջատվել կառավարության գործունեության դադարեցման պատճառով, հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ, դեմոկրատ Քեթի Հոքուլը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ պետությունը չի վճարելու «շաթդաունի» ժամանակ Ազատության արձանի պահպանման ծախսերը։

Արձանի ջահը «կարող է բառացիորեն մարել»:

Ռուսաստանը համարժեք ձևով կպատասխանի, եթե Կիևին մատակարարվեն Tomahawk հեռահար հրթիռներ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Համապատասխան ձևով», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես Ռուսաստանը կարձագանքի, եթե Կիևին մատակարարվեն այդ հրթիռները։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել էին Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու և Ռուսաստանի տարածքի խորքը հարվածներ հասցնելու հնարավորության մասին։ 

Իր հերթին, Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելիս Ուկրաինայի նաախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է որոշի Կիևին Tomahawk հրթիռների մատակարարման հարցը։

Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի Կիևին Tomahawk-ի հնարավոր փոխանցմանը, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Անցած կիրակի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հաստատել էր, որ Վլադիմիր Զելենսկին դիմել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ Tomahawk թևավոր հրթիռներ ստանալու խնդրանքով։ Սպիտակ տունն այդ հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։

Ինչ վերաբերում է Wall Street Journal-ի հրապարակմանն այն մասին, որ Վաշինգտոնն առաջին անգամ հետախուզական տվյալներ կտրամադրի Ուկրաինային՝ Ռուսաստանի տարածքի խորքերը հարված հասցնելու համար, Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցում է մշտական ռեժիմով, և դա արդեն նորություն չէ։

«Այն, որ հետախուզական տվյալների փոխանակում տեղի է ունենում, նույնիսկ ոչ թե փոխանակում, այլ մատակարարում, և ներգրավված են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բոլոր ենթակառուցվածքները՝ հետախուզական տվյալները հավաքելու և ուկրաինական կողմին փոխանցելու համար, ակնհայտ է»,-ասել է նա լրագրողներին:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ արևմտյան սպառազինությունների մատակարարումն Ուկրաինային խոչընդոտ է համարում ճգնաժամի կարգավորման համար։ Նման քայլերը ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում են հակամարտության մեջ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Կիևի համար սպառազինություն պարունակող ցանկացած բեռ օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար:

ԵՄ-ում զբաղվում են միությանն Ուկրաինայի անդամակցության նախապատրաստմամբ։ 

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ Կոպենհագենում դաշինքի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք նաև հիմք ենք նախապատրաստում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Կոշտան նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը ճանաչում է Կիևի կողմից բարեփոխումների իրականացումը, որոնք կապված են ԵՄ-ին անդամակցության հետ։ 

«Այժմ Եվրամիության հերթն է կատարելու իր պարտավորությունները», – ընդգծել է Կոշտան։ 

Նրա պնդմամբ՝ «ընդլայնումը կամրապնդի Եվրոպան»։Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ էր հանդես եկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ դա կնշանակի պատերազմ Եվրոպայում։ Նա խոսքով՝ Կիևի ասոցացումը ԵՄ-ի հետ թույլատրելի է, բայց «անդամակցությունը չափազանց է»։

Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 9–րդ դասարանի աշակերտները որևէ կոնֆլիկտ չեն ունեցել որևէ ուսուցչի հետ, ընդամենը մի քանիսը որոշել են դասից փախչել և թռել են դպրոցի 2–րդ հարկի պատուհանից, մնացած 20 աշակերտները շարունակել են իրենց դասապրոցեսը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը։

Այսօր shamshyan.com–ը գրել էր, որ սեպտեմբերի 29–ին ուսուցչի դիտողությունից հետո երեխաները դուրս են եկել դասասենյակից, ու քանի որ պահակը նրանց թույլ չի տվել դպրոցից դուրս գալ, նրանք «դասից փախել են» 2-րդ հարկի պատուհանից։ Դրա հետևանքով երեխաներից մեկը մեջքի հատվածում սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։

«9-րդ դասարանից մի քանի տղա և 2 աղջիկ իջել են ներքև, պահակը թույլ չի տվել, որպեսզի իրենք դասից փախչեն։ Բարձրացել են 2-րդ հարկ, 2-րդ հարկից թռել են։ Այդ բոլոր երեխաները, այդ թվում այդ աղջիկը, գնացել են տուն, օրվա ընթացքում շրջել են Քանաքեռով, երեկոյան ժամը 6–ի կողմերը ծնողները աղջկան տարել են հիվանդանոց։ Պարզվել է, որ երեխայի կողոսկրը կոտրվել է»,– ասաց տնօրենը։

Նրա խոսքով ` աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։ Դասղեկը այցելել է երեխային, ամեն ինչ նորմալ է, երեխան ցանկանում է շուտափույթ վերադառնալ դպրոց։

Տնօրենն ընդգծել է, այն հերյուրանքները, որ վերահսկողություն չկա դպրոցում, իրականությանը չի համապատասխանում, դպրոցի դուռը միշտ փակ է, պահակը միշտ իր տեղում կանգնած է։

Սոթքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է, հայտնեց Sputnik Armenia-ի աղբյուրը։

Նախկինում հայկական կողմից` տարբեր սահմանային հատվածներից կենդանիներ են անցել ադրբեջանական կողմ, որոնք հիմնականում չեն վերադարձվել։ Օրինակ` 2022–ին նույն Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի 5 ընտանիքներին պատկանող կովերին ադրբեջանցիները գողացել էին, ստիպված ՀՀ կառավարությունն էր գյուղացիներին փոխհատուցում տվել։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք։

Ֆոտո

Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ․ նրանց թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ելույթ կունենա կանանց հավաքականի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը

Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար

Հարավային Կովկասում պատերազմում են առևտրային միջանցքի համար. Պաշտոնական Երևանը պետք է շրջահայաց լինի․ Մուազին

Ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ կա մեկ տուժած և երկու զոհ

Թեժ հանդիպումների սպասումով․ Իսպանիայի Սուպերգավաթի խաղացանկը հաստատվել է

Մակրոնն այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ․ Le Figaro

Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են. «Ժողովուրդ»

ՀՖՖ-ն տուգանվել է

Ինչ կապ ունի Պուտինի ծննդյան օրը Քոչարյանի ասուլիսի հետ․ «Հրապարակ»

Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել․ «Հրապարակ»

Թրամփը դադարեցնում է Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​​​շփումները․ Reuters

Լիբանանում «Հեզբոլլահին» կոչ է արել հանձնել իր զենքը պետությանը

Արփի Դավոյանի քաղաքական «արթնացումը». ընտրացուցակի կռիվը սկսվել է. «Ժողովուրդ»

Թանկացումները չեն դադարում. դրամի արժեզրկումն ազդեցություն է ունենում ապրանքների գնի վրա. Ժողովուրդ