20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի եւ ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձեւավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
12/06/2025թ.
Կոտայքի թեմի հոգևորականաց դասը զորակցություն է հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։«Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ,
Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։
Սաղմ. 26.1
Հայ Առաքելական եկեղեցին, Կոտայքի թեմի հոգևորականաց դասը, ի դեմս թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, ինչպես նաև թեմի հավատավոր ժողովուրդն իրենց զորակցությունն են հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Ամէն։
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»,- ասվում է հաղորդագրությունում։
Իրանական լրատվամիջոցները հրապարակել են երկրի հետախուզության կողմից Իսրայելի միջուկային արդյունաբերության վերաբերյալ հայթայթած փաստաթղթերի առաջին մասը։ Այս փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին լիովին համագործակցել է Իսրայելի ռեժիմի հետ Իրանի դեմ և հետևել է Սիոնիստական ռեժիմի բոլոր հրահանգներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանին հաջողվել է գաղտնի փաստաթղթեր ձեռք բերել Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Հունիսի 8-ին Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարար Իսմայիլ Խատիբը փաստաթղթերն անվանել է «հետախուզական տեղեկատվության գանձարան»: Նրա խոսքով` ստացված տվյալները կօգնեն ուժեղացնել երկրի հարձակողական ներուժը։
Նշվում է, որ Թեհրանը տեղեկություններ է ստացել Իսրայելի միջուկային ռազմական ծրագրի, ինչպես նաև ներկա և ապագա ծրագրերի մասին, տվյալ նախագծերին մասնակցող գիտնականների մասին։ Թեհրանը նախատեսում է գաղտնի տվյալներ փոխանցել դաշնակիցներին և հակաիսրայելական խմբերին։
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը համակարգում էր առավելապես այդ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված «Դիմադրություն» շարժումը, ես չեմ հրապարակել իմ ընտանիքի անդամների ցուցակն ու նկարները՝ հայտնելով, որ մենք մեր տանն ենք և պատրաստ ենք միանալ այդ պայքարին այն ժամանակ, երբ արդեն այն մոտ կլինի հաջողության։
Առաջին իսկ կոչով, ես, իմ ընտանիքը, հարազատները, ընկերները կանգնել ենք այդ պայքարի շարքերում, մասնակցել հանրահավաքներին, անհնազանդության ակցիաներին, բողոքի գործողություններին, այն ամենին ինչ պահանջվել է հավաքի մասնակիցներից։ Ես բացատրություններ չեմ պահանջել Իշխան Սաղաթելյանից և մյուսներից իրենց հետագա քայլերի, ծրագրերի մասին, այլ ենթարկվել եմ կազմակերպիչների հորդորներին, կոչերին և որոշումներին։
Այդ շարժումը ձախողվել է և չի հասել իր նպատակին։ Ձախողվել է նաև դրանից առաջ ստեղծված «Հայրենիքի փրկության շարժումը», որի կազմում նույն այդ քաղաքական ուժերն ունեցել են ֆունկցիոնալ մասնակցություն և դերակատարություն։ Ձախողվել է նաև «Ազգային կոմիտեն», որի կազմում ընդգրկված է եղել նաև Իշխան Սաղաթելյանը։ Ձախողվել է նաև «Սրբազան շարժումը», որին իր անվերապահ աջակցություն են ցուցաբերել նաև ԱԺ երկու խմբակցությունները։
Հիմա բոլոր այդ ձախողումներն իր ակտիվում ունեցող քաղաքական ուժերն ու գործիչները, ովքեր հանդիսանում են Ազգային ժողովի պատգամավորներ և պարտավոր են անվստահություն հայտնել վարչապետին՝ կառավարության ծրագիրը չկատարելու դեպքում, ոչ միայն անգործություն են ցուցաբերում իրենց պարտականությունների կատարման հարցում, այլև պահանջներ ու նախապայմաններ են առաջադրում այն քաղաքացիների առաջ, ովքեր խնդրում են կատարել իրենց ոչ միայն սահմանադրական պարտականությունները, այլև ժողովրդին տված իրենց խոստումները։
Նիկոլ Փաշինյանը հեռացվել է իմպիչմենտի միջոցով։ Անհրաժեշտ թվով պատգամավորներ միանալու են այդ սահմանադրական և տրամաբանական պահանջին։ Յուրաքանչյուրը կրելու է իր բաժին պատասխանատվությունն այդ գործընթացի տարբեր փուլերում ցուցաբերած իր դիրքորոշման, խոչընդոտներ ստեղծելու և աջակցության վերաբերյալ»։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հրամայել է զորավարժություններ սկսել, հաղորդում է IRIB-ը։
«Այս զորավարժությունները կպլանավորվեն և կանցկացվեն Զինված ուժերի ժամանակացույցից շեղվելով և թշնամու մանևրների վրա կենտրոնանալով», - ասվում է հաղորդագրության մեջ։
CBS News-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում։ Միևնույն ժամանակ, նշվել էր, որ Վաշինգթոնը սպասում է, որ Իրանը կպատասխանի հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին հարվածելով։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել էր, որ իրանական բանակը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի
Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում` անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված: Դրոշ տեղադրողներին տուգանել են փողոցը սխալ անցնելու համար, իսկ այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն»:
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն: Այլ մեկնաբանություն ՆԳՆ-ից չի արվել:
Tert.am-ի ճշտող հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Անկարա, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասել է․
«ՀՀ վարչապետի բոլոր միջազգային այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»:
Ավելի վաղ 24News-ը՝ հղում անելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, գրել է, որ վարչապետ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հնդկաստանում կործանված Air India ինքնաթիռում գտնվող բոլոր 242 մարդիկ, ենթադրաբար, մահացել են, The Associated Press-ին հայտնել է հնդիկ ոստիկանության պաշտոնյան։
«Կարծես թե, կենդանի մնացածներ չկան», - ասել է նա՝ հավելելով, որ ինքնաթիռը կործանվել է բնակելի թաղամասում, որտեղ գրասենյակներ կան։
«Հնարավոր է՝ որոշ տեղացիներ մահացել են», - ասել է ոստիկանը։
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Այս մասին Live24.am-ին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական համաձայնագրերի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը վերադարձրել է ռուս զինծառայողների մի խումբ։ Դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների նույնքան քանակ է փոխանցվել, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հունիսի 9-ին Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 25 տարեկանից փոքր ռուս զինծառայողների առաջին խումբը։ Հունիսի 10-ին նույնպես փոխանակում է տեղի ունեցել։
«Այս տարվա հունիսի 12-ին Ստամբուլում այս տարվա հունիսի 2-ին ձեռք բերված ռուս-ուկրաինական համաձայնագրերի համաձայն՝ Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ռուս զինծառայողների մի խումբ։ Դրա դիմաց տեղափոխվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ», - ասել են նրանք։
Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ընդգծել է գերատեսչությունը։ Բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման և վերականգնողական բուժման համար։