Live24
Մայիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Երևանի Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 15։03-ին։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ Կ․ Ո․ ծնված 1977 թ․)․ պայթել է ավտոմեքենայում գտնվող երկու գազի բալոն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ․ Ո․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։19-ին, մարվել՝ 15։31-ին։ Բեռնատարն այրվել է։

2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված էր մինչև հունիսի 10-ը, երկարաձգվել է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ վերապատրաստումն իրականացվում է 12 մոդուլի հիման վրա, որից մեկն առարկայական գիտելիքի մոդուլն է, իսկ մնացած 11-ը վերաբերում են կրթության կազմակերպման տարբեր ուղղություններին, ինչպես, օրինակ, կրթության ոլորտի օրենսդրության, երեխաների հոգեբանության, դասարանի կառավարման, գնահատման մեթոդների, դասի պլանավորման և այլ թեմաներին: Հայտագրման գործընթացից հետո ուսուցիչները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հատուկ գործիքի միջոցով յուրաքանչյուր մոդուլի թեմային համապատասխան պատասխանում են հարցերի, ինչի արդյունքում որոշվում է վերջինիս կարիքը՝ վերապատրաստման համար:

«Գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ տնօրենի կողմից: Սա հնարավորություն է տալիս բացահայտելու ուսուցչի մասնագիտական զարգացման անհրաժեշտությունը և ուղղությունը՝ ըստ 4 մակարդակի: Արդեն ամփոփվել են տվյալները. հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրված 5495 ուսուցիչներից 540-ն ատեստավորման առաջին մակարդակով է վերապատրաստում անցնելու: Այս խմբում այն ուսուցիչներն են, որոնք առարկայական գիտելիքի դժվարություններ ունեն:

Այս ուսուցիչների թվում են նաև նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած մասնագետները»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվել է նաև երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ, որն այժմ ամփոփվում է. ներկայացված ծրագրերը ներկայում փորձաքննության փուլում են, որի արդյունքներով կազմակերպությունները կերաշխավորվեն որպես վերապատրաստողներ: Նա նաև տեղեկացրել է՝ առարկայական գիտելիքի իմացության հետ առնչվող վերապատրաստումը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս իրականացվելու է մանկավարժական բուհերի կողմից:

«Ուսուցիչների հերթական պարտադիր ատեստավորումը մինչև նախորդ տարի միասնական միջինացված մակարդակում է իրականացվել՝ մեկ տեսակի վերապատրաստմամբ, որը գրեթե համադրելի է այսօրվա երկրորդ՝ տիրապետման և ձեռնահասության մակարդակի վերապատրաստմանը: Եթե նախկինում ուսուցիչները ստիպված էին լինում շատ կարճ ժամանակում անցնել 110-ժամյա վերապատրաստում, և դա բավական մեծ բեռ էր ուսուցիչների համար, ապա նոր համակարգով միայն առարկայական գիտելիքի դժվարություն ունեցող ուսուցիչների համար է մեկ տարվա ժամկետ սահմանված: Մյուսների համար սահմանված է 3-5 տարվա ժամկետ. հետևաբար, ուսուցիչներն իրենց մակարդակին համապատասխան վերապատրաստման ժամերը կարող են անցնել 3 կամ 5 տարվա ընթացքում: Ուսուցիչներն ազատ են ավելի հանգիստ տնօրինել իրենց ժամանակը և չունենալ մեծ ծանրաբեռնվածություն ու լարվածություն»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ դասընթացներն ուսուցիչների համար անվճար են. դրանք իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մոդուլով նախատեսվում է ունենալ կենտրոնացված ստուգումներ. բոլոր ուսուցիչները, որոնք կոնկրետ մոդուլով վերապատրաստում են անցել, նախապես հայտարարված օրը կմասնակցեն թեստային ատեստավորման՝ գրավոր պատասխանելով իրենց մոդուլին վերաբերող հարցերին:

«Տարվա մեջ երկու-երեք վերապատրաստման մասնակցելով՝ ուսուցիչները կարող են հերթով հաղթահարել մոդուլները: Արդյունքները կմուտքագրվեն Կրթության կառավարման տեղեկատվման համակարգ, իսկ տարիների ընթացքում հավաքած կրեդիտների առկայության դեպքում՝ վերջնական փուլում նրանք ավտոմատ կերպով կհամարվեն ատեստավորված: Եթե ուսուցիչը չի կարողանում հաղթահարել տվյալ մոդուլի ատեստավորումը, ապա հաջորդ տարի նույն մոդուլին մասնակցելու հնարավորություն ունի, բայց այդ դեպքում վերապատրաստումն այլևս չի իրականացվի պետության կողմից: Եթե երկրորդ տարում ուսուցիչը դարձյալ չի կարողանում հաղթահարել տվյալ մակարդակի ատեստավորումը, ապա երրորդ տարում պետք է ատեստավորվի մեկ մակարդակով ավելի ցածր»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ այժմ փոփոխություններ են իրականացվում տարակարգի շնորհման կարգում, որպեսզի հերթական ատեստավորումը ևս ազդեցություն ունենա ուսուցչի աշխատավարձի վրա: Մասնավորապես՝ եթե ուսուցիչը երկրորդ մակարդակով վերապատրաստում է անցել և ատեստավորվել, ապա համապատասխան մակարդակի տարակարգ կարող է ստանալ, ինչն ուղղակիորեն կազդի նրա աշխատավարձի բարելավման վրա:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է` հայտերի ընդունման ժամկետը սեպտեմբերի 1-ն է: Ներկայում ավելի քան 3000 ուսուցիչ է հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Հայտագրվել է նաև ուսուցչի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող, բայց տվյալ պահին չաշխատող 200 անձ:

«Կամավոր ատեստավորումը դարձյալ իրականացվելու է բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, բայց այս տարի այն կիրականացվի էլեկտրոնային ձևաչափով: Քննական կենտրոնները կտեղակայվեն բուհերում և հագեցած կլինեն համակարգիչներով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ ուսուցիչներն ավելի լավ արդյունքներ կարող են արձանագրել, քանի որ հնարավորություն ունեն խնայելու ժամանակը:

2024 թվականի հունիսին Հայաստան է այցելել 180,718 զբոսաշրջիկ՝ 18,441-ով քիչ, քան նախորդ տարվա հունիսին։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն է ներկայացրել 2024 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2024 թ․ հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%):

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է իր սպառողներին․

«2024 թվականի հունիս ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի քանակի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը 2024 թվականի հուլիսի 10-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։

Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկած) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում»:

Եթե Ներքին գործերի նախարարությունն իմ պաշտոնավարումից հետո Ռուսաստանից հատուկ միջոցներ չի գնել, նշանակում է, որ եղած հատուկ միջոցները, որոնք հունիսի 12-ին կիրառվեցին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, ժամկետանց էին։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։

Նա նաև հավելել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության կողմից արգելվել է օգտագործել «Զարյա- 3» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչը ենթադրում է, որ այդ տեսակի հատուկ միջոցը վտանգավոր է մարդու առողջության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Վերին Լարսի ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել: 

Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Սոցցանցերում մարդիկ գրում են, որ ստիպված են հերթում սպասել 10 ժամ և ավելի։

Սպասվում է, որ այսօր կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտք կգործի ընդհանուր առմամբ մոտ 3210 ավտոմեքենա։

Հավելենք, որ Վերին Լարսում գործում է 39 երթևեկելի գոտի,12-ը՝ բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկը` ռեզերվային, և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։

Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայում բարձր պատրաստության ռեժիմ էր սահմանվել պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով: Դրա շրջանակում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակ է մինչև կայանատեղիների ազատումը։

Ես անգամ մեռնելուց չեմ վախեցել, ավելի լավ է մարդ ազատազրկվի, քան ապրի լափելով ապրող շրջապատում.

Տեսանյութ

 

Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը: Այդ մասին «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ դատախազաթյունից: 

իշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուս 2 ենթակաների գործով դատավճիռը:

Ըստ այդմ՝ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, նաև այլ հոդվածներով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից:

«Չա-չա-չա»՝ Վլադիմիր Գասպարյանից.

Տեսանյութ

 

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) մասին «Հետքի» հրապարակումից հետո նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը: Այս մասին գրում է Հետքը։

2022 թ. ապրիլի 29-ին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել Արտակ Սարգսյանի եւ նրա որոշ բիզնեսների մասին՝ հիմնվելով ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերի» վրա:

Պարզել էինք, որ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի գործունեությանն աջակցելու համար ընկերություններ են հիմնել Կիպրոսում եւ օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ): Կիպրական «SDA Trade Chain Group Limited»-ի սեփականատեր էր գրանցվել վիրջինյան «SADA Holding and Investment Inc.»-ը, որի հիմնադիրներն էլ 50-50 համամասնությամբ Սարգսյան եղբայրներն էին։ Սակայն Արտակ Սարգսյանն իր հայտարարագրերում չի ներկայացրել օֆշորային ընկերությունում ունեցած բաժնեմասը։

Նա չի հայտարարագրել նաեւ ամերիկյան «SAS USA LLC»-ում ունեցած 50 տոկոսը (մնացած 50 տոկոսը պատկանում է եղբորը)։ Ընդ որում՝ 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ 50 տոկոս բաժնեմաս ունի ամերիկյան այս ընկերությունում, բայց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) ներկայացրած փաստաթղթերում «SAS USA»-ի անունը բացակայում է։

Մեր հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ 2022 թ. մայիսի 15-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բանն այն է, որ առերեւույթ հանցանքը տեղի է ունեցել 2003 թ. ընդունված ՔՕ-ի գործելու ժամանակահատվածում):

Այս դրույթը սահմանում է, որ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարով զրկելով կամ առանց դրա: 

Չնայած քրեական վարույթը նախաձեռնվել է ավելի քան 2 տարի առաջ, եւ մեր հետաքննության առանցքում նախկին պաշտոնյա Արտակ Սարգսյանն էր, Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նախաքննությունը շարունակվում է, բայց Ա. Սարգսյանը ներկայում դատավարական կարգավիճակ չունի: Այսինքն՝ նա ո՛չ վկա է, ո՛չ մեղադրյալ:  

Ֆոտո

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

Ինչ է քննարկել Միրզոյանը Կալասի հետ. Տեսանյութ

Թրամփը չի ցանկացել տեսնել Զելենսկուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

ԱԺ միակ իմաստավորված, օգտակար առաքելությունը մնացել է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը

«Քեզ հիշում են կա՛մ Ռոբերտ Քոչարյանի որդի, կա՛մ Սիրուշոյի ամուսին»․ Հասմիկ Հակոբյան. Տեսանյութ

«Դուք համբակ եք»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Որ վաղը պաշտոն չունենանք, կարողանալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչ կարողանում և անում ենք հիմա. Վահագն Ալեքսանյան

Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg

Իրանի ԱԳ նախարը կոշտ պատասխան է տվել Թրամփին

Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Նալբանդյան–Ջանֆիդա համայնքներում

«Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյան․ նոր տեսանյութ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից

Ով մեզ կասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան

2026 թվականին Հայկական ԱԷԿ-ը 4,5 ամսով կկանգնի երկարատև վերանորոգման

«Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում