Live24
Մայիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Ազատության պողոտայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կասեցնել շենքերի հարևանությամբ կառուցվող բժշկական կենտրոնի շինաշխատանքները․ «Կաթսայատան տեղն ուզում են 3-4 հարկանի բժշկական կենտրոն կառուցել, որի հետ կապված քաղաքաշինական լուրջ խախտումներ կան, շինթույլտվությունն ապօրինաբար է տրվել։

Դիմել ենք քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ։ Պահանջում ենք կասեցնել շինարարությունը մինչև փաստաթղթերի օրինականությունը համապատասխանեցվի»,- ասում են բնակիչները՝ հավելելով, որ թաղապետարանից ապօրինաբար իրենց անունից ստորագրված փաստաթուղթ է ուղարկվել քաղաքապետարան, թե իբր իրենք համաձայն են, որ շենքը կառուցվի։
Նրանց խոսքով՝ վաղ առավոտից բակում մեծաթիվ ոստիկաններ են եկել, ովքեր քաղաքացիներից ոմանց բռնի ուժով բերման են ենթարկել։

 

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «2024-ին աշխարհը եռացող քաղաքական հրաբուխների գագաթին է, որտեղ ամեն րոպե կարող է ժայթքում լինել ու լավայով ծածկել շրջակայքը՝ մոխրի վերածելով բազմաթիվ երկրների ու ժողովուրդների։

Բայց։
Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ ես կարծում եմ (սադրիչների համար շեշտեմ՝ կարծում եմ, ոչ թե համոզված եմ), որ 2024-ին հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի վտանգը նվազել է մի քանի պատճառներով։
1․ 2024-ի սեպտեմբերին Ադրբեջանում տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություն, և դրան նախորդող շրջանում Ալիևը դժվար թե գնա ռազմական լայնածավալ արկածախնդրության, մանավանդ որ Ադրբեջանում էլ առանձնապես գոհ չեն պատերազմների հետևանքով տված զոհերի թվից ու նրանց հանրրությունն էլ խաղաղություն է ուզում։
2․ 2024-ի նոյեմբերի սկզբին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որը համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառում է, և Ադրբեջանը խոստացել է դրան նախորդող շրջանում և համաժողովի ընթացքում ապահովել խաղաղ զարգացումներ իր շուրջը։ Հետևաբար առնվազն մինչև նոյեմբերի կես նույնպես քիչ հավանական է Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմի հրահրման փորձ։
3․ 2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի կունենա նախագահի ընտրություն, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, Դոնալ Դրամփը կընտրվի նախագահ։ Որքան գիտեմ, 2025-ի հունվարի 17-ին է լինելու ԱՄՆ նոր նախագահի երդման արարողությունը։ Մինչև այդ, կարծում եմ, Ադրբեջանը և Թուրքիան՝ Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, կսպասեն, որից հետո միայն կսկսվեն զարգացումները Հայաստանի շուրջ։
Այսպիսով՝ իմ կարծիքով, հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի վտանգ մինչև 2025-ի գարուն քիչ հավանական է։

Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանցավոր անտարբերությամբ նստենք ու վայելենք կորեկը։

Մենք պարտավոր ենք արդյունավետ օգտագործել ժամանակը և նույն արագությամբ կահավորել մեր առաջնագիծը, զինել մեր բանակը, փոխել Նիկոլին ու ձևավորել իրական ազգային իշխանություն՝ հանուն ուժեղ Հայաստանի»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Որոշ դիտարկումներ Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ

Մակրոնը լուծեց իր տակտիկական խնդիրը՝ խուսափեց քաղաքական ֆիասկոյից, դեռ ավելին՝ «ջարդեց» «աջ ալիքը», որ առաջ էր եկել Եվրոխորհրդարանի ընտրություններից հետո, երբ Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» առաջատար էր:

Համազգային ընտրությունների արդյունքում Լը Պեն-Բարդելա զույգի քաղաքական թիմն առայժմ երրորդն է:

Միևնույն ժամանակ, Մակրոնը չլուծեց հիմնական խնդիրը՝ Ազգային ժողովում թուլացրեց իր քաղաքական հենարանը և ամենակարևորը՝ ոչ թե հաղթահարեց հակարգարգային ժգնաժամը կամ լուծումներ առաջարկեց, այլ ընդամենը ճգնաժամը «կոնսերվացրեց»՝ լավագույն դեպքում մինչև 2027-ը, իսկ գուցե՝ մի քանի ամսով, եթե նորընտիր խորհրդարանում քաղաքական կոմպրոմիս չկայանա:
Ձախերի «Նոր ժողովրդական ճակատը»՝ թեև Մելանշոնի լիդերությանը, միաշերտ չէ, հակասություններ կան հենց Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիայի» և սոցիալիստների միջև:

Արդյո՞ք Մակրոնը կարող է խաղալ այդ հակասությունների վրա՝ ձևավորելով քիչ թե շատ լոյալ կաբինետ (յուրային վարչապետով կամ «համակեցության» սկզբունքով), թե՞ մեկ տարվա տուրբուլենտությունից հետո Ֆրանսիային սպասվում են խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ:

Ամփոփում. Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները գոյություն ունեցող ճգնաժամի ստատուս-քվոյի ամրագրումն էին, որտեղ բացահայտվեցին համակարգային մարտահրավերները՝ հաղթողների փոխարեն»:

Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկությունն ավարտվել է։ Բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը։

Ինչպես գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով BFM TV-ին և Le Figaro-ին, Ifop-ի ներկայացրած էքզիթ-փոլերի տվյալներով՝ ընտրություններում անսպասելիորեն առաջատարն է դարձել ձախերի «Նոր ժողովրդական ճակատը», որը խորհրդարանում կարող է 180-215 մանդատ ստանալ։

Նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան երկրորդ տեղում է և խորհրդարանում կարող է ստանալ 150-175 մանդատ։

Ինչ վերաբերում է Մարին Լը Պենի «Ազգային միությանը», ապա այն երրորդ տեղում է և կարող է միայն 120-150 մանդատի հույս ունենալ։

Քաղաքական ուժերից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի կազմել:

Ասում են, թե մի մարդ կլինիկական մահ է ապրում ու հայտնվում է մի մեծ ու լուսավոր քաղաքի հրապարակում, ուր ամենուր թզուկներ էին: Երկնքում նկատում է Աստծո հրեշտակին ու հարցնում.

– Այս ո՞ւր եմ ընկել և ովքե՞ր են այս թզուկները:

Հրեշտակը պատասխանում է.

– Դու հանդերձյալ աշխարհում ես, իսկ այս թզուկներն այն մարդիկ են, ովքեր իրենց երկրային կյանքում իրենց հոգևոր էության մեջ մանուկ են մնացել ու կատարյալ հոգևոր հասակի չեն հասել…

Մարդը տեսնում է, որ թզուկների մի մեծ բազմություն հավաքվել է մի բարձր պատվանդանի մոտ, որի վրա բանալիներ են դրված ու փորձում են ցատկել ու բանալիները վերցնել, բայց չի ստացվում:

Մարդը կրկին հարցնում է հրեշտակին.

– Այդ ի՞նչ բանալիներ են, որ այս թզուկ մարդիկ չեն կարողանում պատվանդանից վերցնել.

Հրեշտակը պատասխանում է.

– Դրանք երկնքի արքայության դռների բանալիներն են, թզուկները ցատկում են, որպեսզի վերցնեն այդ բանալիները և կարողանան մտնել երկնքի արքայություն:

Մարդը` ինքնագոհ ու վստահ, մոտենում է պատվանդանին, նկատում է, որ այն բավականին բարձր է: Ցատկում է, ձեռքը բանալուն չի հասնում, նորից է ցատկում, բայց ապարդյուն… Զարմացած նայում է շուրջբոլորը, թզուկներին, որոնցից մեկն ասում է.

– Ինչո՞ւ ես զարմացել. մի՞թե կարծում ես, որ քո թզուկ հասակով կարող ես ինձանից լավ ցատկել: Այս երկու հազար տարի է, ինչ ցատկում եմ, բայց ձեռքս բանալուն չի հասնում, էլ ուր մնաց, որ քո մեկ, երկու ցատկով կարողանաս բանալին վերցնել:

Իսկ մենք ձգտո՞ւմ ենք հոգևոր կատարյալ հասակ ունենալ, թե՞պարզապես բավարարվում ենք քրիստոնյա կոչվելով: Ամեն քրիստոնյա պետք է ձգտի հոգևոր թզուկ չմնալու համար և ամոթով չմնա երկնքի արքայության դռների առջև…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Թուրքիայի Մուղլա նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, X սոցիալական ցանցում հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։

Վարչության տվյալներով, Դատչա շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16.55-ին։

Երկրաշարժի օջախը գտնվել է 6,97 կմ խորության վրա։

Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Մասուդ Պեզեշքիանի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսին։ Այդ մասին պետական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսուֆին:

Իրանում բարձրագույն իշխանություն ունեցող գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախ պետք է իր հավանությունը տա Պեզեշքիանի հաղթանակին «թանֆիզ» անունով հայտնի արարողության ժամանակ: Այս հանդիսավոր քայլից հետո նախագահի երդման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին կամ 5-ին,  Յուսուֆիի խոսքերն է մեջբերում IRNA պետական լրատվական գործակալությունը:

Իրանի նորընտիր նախագահը այնուհետև կունենա 15 օր ժամանակ, որպեսզի ներկայացնի վստահության քվե: Յուսուֆիի խոսքով՝ խորհրդարանական կանոնների համաձայն՝ Պեզեշքիանը հուլիսի 31-ին պաշտոնապես կհրաժարվի պատգամավորական մանդատից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի հաղթանակից հետո ակնկալում է՝ Իրանի հետ հարաբերությունները կզարգանան արագ տեմպերով․

«Նա ադրբեջանական ծագումով թուրք է։ Հույս ունենք, որ իրանա-թուրքական հարաբերությունները կբարելավվեն։ Ավելին, Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։

Իրանը նաև կարևոր հարևան է, մենք կապված ենք միմյանց հետ պատմությամբ և մշակույթով», - ասել է Թուրքիայի նախագահը՝ Գերմանիայից վերադառնալուց հետո։ 

Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի մատուցվեց Պայծառակերպության տոնին նվիրված տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Օրվա պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Պատարագիչ հոգևորականը հընթացս պատարագի խոսված իր քարոզում ներկա հավատացյալներին ներկայացնելով օրվա խորհուրդը, կարևորեց խորհրդին հավատարիմ ապրելը և հավելեց. «Մենք նույնպես կփոխվենք, կդառնանք այլ մարդ, կմաքրվի վատը, նախանձը, չարությունը, եթե Քրիստոսին ընդունենք, որպես կենդանի Աստծո Որդի»:

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ խորհրդակցության։ Ինչպես փոխանցում է 24news-ը, Ֆրանսիական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այցը կապված է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։ 

Խորհրդակցությունը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ։

Հեռուստաալիքը նաև չի բացառում, որ Ֆրանսիայի ղեկավարը կարող է ազգին ուղղված ուղերձով հանդես գալ, երբ կփակվեն Ֆրանսիայի վերջին ընտրական տեղամասերը։ 

Նշենք՝ Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59,71%:

Ֆոտո

Ով մեզ կասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան

2026 թվականին Հայկական ԱԷԿ-ը 4,5 ամսով կկանգնի երկարատև վերանորոգման

«Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում

Սակագների թանկացման վախ չունենք. ՀԾԿՀ նախագահը` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մասին

Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում

Պարո՛ն Քոչարյան, ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ չհասցնենք․ Ռուբինյան

Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին

Իրանը սպառնում է ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93%-ի

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

Զինծառայությունից զորացրվածների համար նախատեսված ծրագրից ավելի քան 1600 քաղաքացի է օգտվել. ի՞նչ է այն ենթադրում

Արմեն Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել դրա օրինական սեփականատիրոջից. ԱԱԾ-ի պարզաբանումը

Ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարար

Հռոմի պապը դիմել է համաշխարհային առաջնորդներին. եկեք հանդիպենք

Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապ