Live24
Օգոստոսի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով տարանցման ժամանակ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Վրաստանի տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։

ԵԱՏՄ ապրանքների համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձարկումը պետք է սկսվի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

«Վրացական կողմն ապրանքները բացելու և ստուգելու հնարավորություն չի ունենա, եթե իր տարածքով տարանցման ժամանակ նման անհրաժեշտություն առաջանա։ Ըստ այդմ` հայկական կողմն այդ հարցը դեռ պետք է կարգավորի վրացի գործընկերների հետ», - ասաց Ցագարեիշվիլին։

Նա մատնանշեց վերջին տարիներին Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների անկումը։ Եթե 2011 թվականին փոխադրվող բեռների ծավալը կազմել է 1,4 մլն տոննա, ապա 2024 թվականին կրճատվել է 48%-ով՝ կազմելով 710 հազար տոննա։ Ընդ որում` 37%-ով կրճատվել են նաև երկաթուղով բեռնափոխադրումները։ Վերջին 6 տարիներին 65%-ով ավելացել են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ցամաքային բեռնափոխադրումները, իսկ հակառակ ուղղությամբ այդ ցուցանիշները մնացել են անփոփոխ:

Փորձագետն անդրադարձավ նաև այն հնարավորություններին, որոնք Երևանի և Թբիլիսիի համար բացվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում: Ըստ նրա` հայկական կողմը կարող է պայմանավորվել, որ իր բեռները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով ազատ անցնեն կա՛մ «Մարաբդա-Թուրքիայի սահման» տեղամասով, կա՛մ Վրաստանի տարածքով։

Նրա կարծիքով` դա ձեռնտու կլինի ինչպես Երևանին, այնպես էլ Թբիլիսիին։

Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի խորհրդական Լևոն Հակոբյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության գործարկման դեպքում «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագիծը կկորցնի արդիականությունը։ ԲԹԿ-ով բեռնափոխադրումները շարունակում են մնալ ցածր մակարդակի վրա։ Վրաստանում տեղանքի և վերելքների պատճառով բավարար զարգացած չէ «Մարաբդա-Թուրքիայի սահման» հատվածի ենթակառուցվածքը։

Այս երթուղու բարդ ռելիեֆի պատճառով բեռների փոխադրումն ավելի թանկ է։ Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան երկաթուղային գծի հաստատման դեպքում ԲԹԿ-ն կկորցնի շահութաբերությունը։

Անհետ կորած զինծառայողների հարազատները Բաղրամյան պողոտան 3 օր փակ պահելուց հետո բացեցին ճանապարհը։ Այս պահին նրանք դադարեցրել են բողոքի ակցիան։

Հունիսի 18-ին հայտնել էինք, որ նրանք նախ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց խոսքով, Աբազյանը հսկայական աշխատանք է արել հանձնաժողովի շրջանակում, հետո փակեցին Բաղրամյան պողոտան։

«Հանդիպեցինք ԱԱԾ–ի աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ հանդիպում են խոստացել, և մեր բարձրացրած հարցն իրագործվելու է»,– ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արման Կիրակոսյանը։

Առավոտյան նրանց էր այցելել նաև ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանն առաջին օրն ասել է` ճանապարհը բացեք, կհանդիպենք, և երբ հարազատները չեն բացել ճանապարհը, նա պայմանը փոխել է և ասել` հիմա բացեք ճանապարհը, մյուս շաբաթ ձեզ կընդունեմ։

«Այս ընթացքում ծնողներին շատ են խաբել, ասենք` մի քննիչ 6 ամիս քննել է գործը, հետո եկել է մյուս քննիչը, ամեն ինչ սկսվել է նորից։ Այսինքն` կարելի է ասել` այս 5 տարիներն իզուր են անցել»,– ասաց անկախ պատգամավորը
Նա նաև նշեց, որ Արմեն Աբազյանը հույս էր տվել, որ լավ է լինելու, հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ այս հարցով, բայց նա նաև ասել էր, որ սա քաղաքական հարց է, և 2 երկրների ղեկավարները պետք է լուծեն։

Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանը հունիսի 18-ին ազատվեց ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շրջանցեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գրառումների ու քայլերի հետ։ Նա նշեց, որ իր իշխանության օրոք Արմեն Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ընդ որում` ամենաբարդ ժամանակահատվածում` 2020 թվականից սկսած, ու արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա։

Թուրքիային բերում են որպես Հարավային Կովկասի «նայող», և դա արվում է նաև ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ. ԱԺ–ում լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը։

«Մեր տարածաշրջանի բալանսն ապահովող երկու երկրներն այսօր մխրճված են պատերազմական գործողություններում. Ռուսաստանը` Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը` Իսրայելի։ Եվ այս պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում ավտոմատ բարձրանում է։ Այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը և «հարց լուծող» սարքելը, բնականաբար, որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից»,– նշեց Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ` ՀՀ այսօրվա իշխանությունների ձեռքով Հայաստանն էլ իր ներդրումն է ունենում Թուրքիային տարածաշրջանում «նայող» դարձնելու գործում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգին վերաբերող այլ հարցերն առ այս պահը գաղտնի են պահվում։

Մեկ օր առաջ` հունիսի 19-ին, Թուրքիա էր մեկնել նաև Ադրբեջանի նախագահը։

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հետազոտողները մշակել են միկրոչիպի տեսական մոդել, որը կարող է դառնալ քվանտային ինտերնետի հիմքը: Կրեմնե հիմքի վրա ստեղծված սարքը կարող է միկրոալիքային ազդանշանները վերափոխել օպտիկական ազդանշանների՝ մինչև 95% արդյունավետությամբ և նվազագույն աղմուկով: Այս բացահայտումը, որը հրապարակվել է npj Quantum Information ամսագրում, լուծում է քվանտային տեղեկատվության հեռավոր հեռավորություններով փոխանցման հիմնական խնդիրը: 

Քվանտային ցանցերի խնդիրը

Քվանտային համակարգիչներն օգտագործում են միկրոալիքներ՝ տեղեկատվությունը մշակելու համար, սակայն տվյալների փոխանցումը հեռավոր սարքերի միջև, օրինակ՝ քաղաքների կամ երկրների միջև, պահանջում է օպտիկական ազդանշաններ, որոնք տարածվում են օպտիկամանրաթելային մալուխներով: Քվանտային վիճակները չափազանց փխրուն են, և ազդանշանի վերափոխման ժամանակ ցանկացած խեղաթյուրում կարող է խաթարել քվանտային խճճվածությունը՝ քվանտային կապի հիմքը, որը թույլ է տալիս երկու մասնիկներին մնալ կապված անկախ հեռավորությունից: 

«Մեր սարքը նման է թարգմանչի, որը հասկանում է գրեթե յուրաքանչյուր բառ, պահպանում է իմաստը և չի ավելացնում աղմուկ», — պարզաբանել է հետազոտության համահեղինակ Մոհամմեդ Խալիֆան:

Ինչպե՞ս է աշխատում միկրոչիպը

Մշակված միկրոչիպը կրեմնե կառուցվածք է՝ արհեստականորեն ստեղծված մագնիսական թերություններով՝ նյութի մանրադիտակային «թերություններով», որոնք թույլ են տալիս կառավարել դրա հատկությունները: Երբ չիպին մատակարարվում են որոշակի հաճախականության միկրոալիքային և օպտիկական ազդանշաններ, այդ թերություններում գտնվող էլեկտրոնները մի տեսակի ազդանշանը վերափոխում են մյուսի՝ առանց էներգիայի կորստի: Սա նվազագույնի է հասցնում անկայունությունն ու ջերմային կորուստները՝ պահպանելով քվանտային խճճվածությունը: 

Սարքն առանձնանում է բարձր էներգաարդյունավետությամբ՝ սպառելով ընդամենը միլիոնական վատտ, և համատեղելի է միկրոչիպերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Սա այն դարձնում է պոտենցիալ մասշտաբավորվող՝ գոյություն ունեցող հեռահաղորդակցության ենթակառուցվածքում ինտեգրվելու համար: 

Բացահայտման նշանակությունը

«Մեր սարքը ոչ միայն վերափոխում է ազդանշանը, այլև պահպանում է քվանտային կապը, ինչը չափազանց կարևոր է», — ընդգծել է հետազոտության ղեկավար դոկտոր Ջոզեֆ Սալֆին: Այս մշակումը ճանապարհ է բացում գլոբալ քվանտային ցանցերի ստեղծման համար, որոնք թույլ կտան քվանտային համակարգիչներին տվյալներ փոխանակել մեծ հեռավորությունների վրա՝ առանց քվանտային հատկությունների կորստի: 

Կիրառման հեռանկարները

Թեև ներկայում սարքը գոյություն ունի միայն որպես տեսական մոդել, դրա իրականացումը կարող է իրականություն դառնալ՝ շնորհիվ կրեմնե չիպերի արտադրության ստանդարտ գծերի օգտագործման: Ապագայում նման փոխակերպիչները կարող են ինտեգրվել հեռահաղորդակցության համակարգերում՝ ապահովելով քվանտային ինտերնետի հիմքը: Սա հնարավորություն կտա ստեղծել անվտանգ կապի ալիքներ, որոնք դիմացկուն են կոտրումներին, և արագացնել քվանտային հաշվարկների զարգացումը: 

Եզրակացություն

Կանադացի գիտնականների մշակումը կարևոր քայլ է քվանտային ինտերնետի ստեղծման ուղղությամբ: Կրեմնե միկրոչիպը, որը կարող է արդյունավետ և առանց կորուստների վերափոխել քվանտային ազդանշանները, բացում է նոր հնարավորություններ գլոբալ քվանտային ցանցերի համար: Եթե մոդելը հաջողությամբ իրականացվի գործնականում, այն կարող է դառնալ ապագայի հեռահաղորդակցությունների հիմքը՝ ապահովելով տվյալների փոխանցման բարձր արագություն և անվտանգություն:

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը The Daily Show հաղորդման ժամանակ կոչ է արել գործող նախագահ Դոնալդ Թրամփին «մեղմացնել» Իսրայելի և Իրանի միջև առկա հակամարտությունը։ Այս մասին գրում է nypost.com-ը:

Մինչ այժմ ԱՄՆ-ն խուսափել է հակամարտությանն անմիջական ներքաշվելուց, բայց օգնել է Իսրայելին խոցել Թեհրանից արձակված հրթիռները։ Այնուամենայնիվ, կան որոշ նշաններ, որ Թրամփի վարչակազմը կարող է ավելի անմիջականորեն ներգրավվել հակամարտությանը։

«Պարոն Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ։ Այսինքն՝ նա իշխանության է եղել վերջին 20 տարվա մեծ մասը», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Կառավարության այսօրվա՝ հունիսի 20–ի նիստում որոշում կայացվեց, որով ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ արտահանման արգելքի կիրառման ընթացքում՝ մինչ օրս ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 2 դեպք՝ 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թ. գողության 40 դեպք։ Ըստ այդմ՝ առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը ևս 6 ամիս ժամկետով։

Գործադիրն ընդունել է որոշում՝ մի շարք ապրանքների (երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների), դեպի երրորդ երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով։

Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ Կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։ Այս կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ։ Այս գործընթացն առաջարկվում է իրականացնել 6 ամիս ժամկետով:

Երեկ Մարաշում Թուրքիայի նախագահ Էրդողանն օգտագործեց «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը՝ հաշվի չառնելով, որ ընդամենը մեկ օր անց Անկարայում հանդիպելու է ՀՀ վարչապետին: Այս մասին իր էջում գրել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արտյոմ Տոնոյանը։

Նա մանրամասնել է. «Մարաշում տեղի ունեցավ Ադրբեջանի ֆինանսներով կառուցված թաղամասի բացումը, և Էրդողանն իր ելույթում Ալիևի և տեղի բնակչության ներկայությամբ խոսեց «Խոջալուի ցեղասպանության» մասին՝ արտասանելով նաև մի բանաստեղծություն Աբդուրրահիմ Քարաքոչից՝ նվիրված «Ղարաբաղի ցավին ու դարդին»։

Քանի որ այս ալիքին ակնդետ հետևող շատ ընթերցողներ առաջարկում են գրառումները համատեքստավորել (կոնտեքստուալիզացիա), որպեսզի բոլոր ընթերցողներին պարզ լինի իրադարձությունների ընդհանուր համատեքստը, սրա առնչությամբ փորձեմ անել դա։

Էրդողանի այս հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետի` Թուրքիա այցից ընդամենը մեկ օր առաջ, այսինքն երեկ։ Այսօր արդեն տեղի է ունենում ՀՀ վարչապետի` Թուրքիա այցը։

Արդյո՞ք  կարող ենք դիտել սա՝ որպես «կառուցողական և դրական ժեստ»` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված։

Իհարկե, կարող ենք, քանի որ Էրդողանը բավարարվել է միայն ադրբեջանական պատմագրության հորինած «Խոջալուի ցեղասպանությունը» հիշելով և բառ անգամ չի ասել մնացած ցեղասպանությունների առնչությամբ, որոնք նույնպես վերագրվում են մեզ։

Օրինակ, «Բաքվի ցեղասպանությունը»,  «Շամախիի ցեղասպանությունը»,  «Լենքորանի ցեղասպանությունը»,  «Գանձակի ցեղասպանությունը»,  «Խաչմազի ցեղասպանությունը»,  «Ուրմիայի ցեղասպանությունը»,  «Սալմաստի ցեղասպանությունը»,  «Անատոլիայի մուսուլմանության ցեղասպանությունը» և այլն։ Շարքը շատ ավելի երկար է»։

 

Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդու՝ Բրուքլինի կնոջ՝ Նիկոլա Պելցի ընտանիքը մեղադրել է հայտնի զույգին «խնայողության» և իրենց որդուն ֆինանսապես չաջակցելու մեջ, հաղորդում է The Sun-ը։

Պարբերականի համաձայն՝ զույգն ապրում է Լոս Անջելեսի շքեղ տանը, որի արժեքը կազմում է 11 միլիոն ֆունտ ստեռլինգ, սակայն Նիկոլան օրինականորեն գրանցված է որպես գույքի հիմնական սեփականատեր։

Աղբյուրը պնդում է, որ Բեքհեմները մտահոգված են, որ իրենց որդին «թակարդում» է՝ թե՛ Պելց ընտանիքի միլիարդ դոլարանոց կարողությունը պաշտպանելու համար կազմված նախնական պայմանագրի (Նիկոլայի հայրը՝ Նելսոն Պելցը, ունի 1.6 միլիարդ դոլար) և թե՛ իրենց ֆինանսական վիճակի պատճառով։

«Դեյվիդն ու Վիկտորիան աշխատավոր դասի երեխաներ են, որոնք ամեն ինչ ինքնուրույն են ստեղծել։ Անշուշտ, նրանք պարզապես չէին տա իրենց որդուն միլիոնավոր ֆունտ ստեռլինգ՝ տուն գնելու համար. ի՞նչ օրինակ կծառայեր դա», - The Sun-ը մեջբերում է ներքին աղբյուրի խոսքերը։

Մյուս կողմից, ըստ պարբերականի, Պելց ընտանիքը կարծում է, որ Բրուքլինի ծնողները կարող էին ավելի առատաձեռն լինել։ «Փողը բոլոր չարիքների արմատն է։ Եվ Պելտզերի և Բեքհեմների դեպքում այն իսկապես լարվածության աղբյուր է դարձել», - ասել է աղբյուրը։

Հայտնի է, որ տունը գնվել է, այդ թվում՝ Նիկոլայի վստահության ֆոնդի հաշվին, և դրանից ստացված միջոցները հատկացվել են միայն Նելսոն Պելցի հաստատումից հետո։ Զույգը ևս միջոցներ է ներդրել իրենց եկամուտներից։

Պելցերի ընտանիքը մեղադրել է Բեքհեմներին իրենց երեխաներին «ֆինանսներից կտրելու» մեջ, հենց որ նրանք դառնան 18 տարեկան։ Այս հայտարարություն, զույգին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, կարող է խորապես վիրավորել Դեյվիդին և Վիկտորիային։

Այնուամենայնիվ, Բեքհեմ ընտանիքի ընկերները շեշտում են, որ անհրաժեշտության դեպքում միշտ կաջակցեն Բրուքլինին։ «Նրանք օգնել են սկզբում, երբ նա սկսել է իր անկախ կյանքը, բայց նրանք չեն փչացնի իրենց որդուն ապարդյուն», - նշել է զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ աղբյուր, The Mirror-ին տված հարցազրույցում, մեղադրանքները անվանել է «հիասթափեցնող և աբսուրդային»։ «Ցավալի է Նիկոլայի և Բրուքլինի ամուսնությունը և նրանց կյանքի կարևորագույն հանգրվանը՝ տուն գնելը, վերածվել է թունավոր պատմության»։

Նշվում է նաև, որ Բրուքլինը երկար ժամանակ սովորել է Լոս Անջելեսում, ընկերներ է ձեռք բերել և միշտ քաղաքը համարել է իր տունը։

Գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել է Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, բավարարել է Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ֆոտո

«Լաբուբու» խաղալիքի ստեղծողը մեկ տարում հարստացել է 20 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ անցելով Բեզոսից և Բաֆեթից

Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից, Ադրբեջանը՝ փոխհատուցումից. ի՞նչն է կարևոր խաղաղության պայմանագրի տեքստում. BBC

Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ուկրաինայի հետ օդային hրադադարի վերաբերյալ համաձայնություններ ձեռք չեն բերվել. Պեսկով

ԵՄ-ն կքննարկի չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը․ Politico

Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման նոր համակարգ

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարին

Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում. Ալիև

Լիլիթ Մակունցը կնշանակվի Փաշինյանի գլխավոր խորհրդական

Ժամանակավորապես հասանելի չի լինի ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը

Ռուբլին էժանանում է. փոխարժեքները օգոստոսի 28-ին

Մեր ընդդիմությունն ասում է՝ վա՜յ Կիկոս ջան. Փաշինյան

ԱՄՆ-ն կարող է սահմանափակումներ կիրառել օտարերկրյա ուսանողների համար