«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դուք Հայաստանի Հանրապետությանը դրել եք մեղադրյալի աթոռին, ասում եք՝ Արբիտրաժով փողեր ա, որ տալիս եք, արդեն բաժանում եք», – իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հենց այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, երբ «Ժողովուրդ օրաթերթի թղթակիցը հարցրեց, թե արդյոք չի շատանա Կառավարության բեռը, երբ ՀԷՑ-ը դիմի Արբիտրաժ, եւ արդյոք Կառավարությունն ի վիճակի կլինի այդ միլիոնները վճարելու։
Փաշինյանը շարունակեց. «Իսկ ո՞վ ա ասել, որ Հայաստանը Արբիտրաժում պարտվելու է։ ՀՀ-ն էս վերջին շրջանում Արբիտրաժում մի քանի գործերով հաղթել ա։ Այսինքն, որ ասում եք՝ «Արբիտրաժ» վե՞րջ: Էլի խուճապը տարածվեց, փախեփախը սկսվեց»,- հավելել էր նա։
Որպեսզի խոսեինք փաստերով, հարցում ուղարկեցինք ՀՀ Կառավարություն՝ տեղեկանալու, թե Հայաստանի Հանրապետությունը արբիտրաժային դատարանում, Հայաստանի դեմ ներկայացված հայցերի շրջանակում, որ դեպքերում է հաղթանակ տարել։ Այս պահին արբիտրաժային դատարանում քանի հայց կա ընդդեմ Հայաստանի, եւ որքան պարտավորություն ունի Հայաստանը այդ հայցերի շրջանակում, որքան են կազմում հայցապահանջները (խնդրել էինք ներկայացնել դոլարով)։
Հարցման պատասխանից հասկանում ենք, որ արբիտրաժային դատարանում ՀՀ-ի դեմ հայցապահանջի չափը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար։
Իսկ Հայաստանը հաղթել է 2 դեպքում. առաջինը՝ «Էդմոնդ Խուդյանը եւ «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատի շրջանակում: Ըստ այդմ, վերջիններիս վրա դրվել է համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում:
Արբիտրաժային 2-րդ հաղթանակը «Ջ. Բորկովսկին եւ Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է, որով ամբողջությամբ մերժվել են հայցվորների պահանջները եւ պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հարուցված չեղարկման վարույթի արդյունքում հայցվորների կողմից կատարվել է:
ՀՀ Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես տեղեկացրին, թե Հայաստանի Հանրապետության դեմ դեռ մնում են «Walnort Finance Limited-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Amulsar Investor Ventures LLC-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Sanitek S.a.r.l., Sari Haddad եւ Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «էյր Արաբիան» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերը։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կապ չունի՝ մեկ գործ ավելի կամ պակաս. արտաքին եւ ներքին պարտքը կայծակնային արագությամբ աճում է, Հայաստանի դեմ հայցերն ավելանում ու ավելանում են: Կարեւորը՝ ինքն իր աթոռին է, «փախեփախ» չի անում, մնացածը կվճարի հպարտ հարկատուն»։
2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից՝ ընդգծելով, որ հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
Տրանսպորտային քարտ
Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից)
Բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից
Telcell սպասարկման կետերից
Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
«Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում՝
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում»,- նշված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:
Վրաստանում վառելիքի գինը բարձրացել է։ Գնի բարձրացումը սկսվել է հուլիսի 19-ին և պարբերաբար արտացոլվել է որոշ ապրանքանիշային բենզալցակայաններում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Բենզինի գների տվյալները ցույց են տալիս, որ վառելիքի տեսակից կախված՝ տարբեր բենզալցակայաններում գնի աճը տատանվում է 4-20 թեթրիի սահմաններում։
Gulf (թանկացել է 6 թեթրիով)
Wissol (թանկացել է 6 թեթրիով)
Socar (այս պահին անփոփոխ է)
Rempetrol (թանկացել է 4-8 թեթրիով)
Portal (թանկացել է 10-20 թեթրիով)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի մասնակցի այս աշնանը Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին և կարող է իր փոխարեն հանդիպմանը ուղարկել ԱՄՆ վարչակազմից ինչ-որ մեկի։
«Ոչ, կարծում եմ, հավանաբար, ուրիշ մեկին կուղարկեմ, քանի որ շատ խնդիրներ ունեմ Հարավային Աֆրիկայի հետ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը, որը վերջին մի քանի օրերն անցկացրել է Շոտլանդիայում։ Նա մեկնաբանել է այն հարցը, թե արդյոք մտադիր է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին։
«Նրանք շատ վատ քաղաքականություն ունեն։ Քաղաքականություն, որի արդյունքում շատ մարդիկ են զոհվում», – պնդել է Թրամփը՝ նկատի ունենալով Հարավային Աֆրիկայի իշխանություններին։ «Այնպես որ, կարծում եմ, որ հավանաբար չեմ գնա։ Ես կցանկանայի, բայց չեմ կարծում, որ այդպես կանեմ», – հավելել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը Իրանի հարևանն ու ռազմավարական գործընկերն է, և Իրանը միշտ լավագույն հարաբերություններն է ունեցել Հայաստանի հետ, որը ծառայում է որպես երկրի կապող օղակ դեպի Եվրոպա, գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։
«Այդ միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին։ Մենք տեսնում ենք սիոնիստական գործունեություն և նեոօսմանյան հավակնություններ տարածաշրջանում։
«Այդ հարցում Հայաստանի կառավարության և մեր դիրքորոշումը համընկնում է», - քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում ալիքը։
Վաշինգտոնը մեծացնում է Բեյրութի վրա ճնշումը՝ «Հըզբոլլահ»-ին զինաթափելու վերաբերյալ կառավարության պաշտոնական որոշում ընդունելու համար, նախքան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը, Reuters-ին հայտնել են իրադրությանը ծանոթ հինգ աղբյուրներ։
Ըստ երկու լիբանանցի պաշտոնյաների, երկու դիվանագետների և իրավիճակին ծանոթ լիբանանյան աղբյուրի՝ Լիբանանի նախարարների հրապարակային հայտարարության բացակայության դեպքում Միացյալ Նահանգները ՝ լիբանանցի պաշտոնյաների հետ բանակցությունների համար այլևս չի ուղարկի ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքին Բեյրութ կամ ավիահարվածները դադարեցնելու կամ իր զորքերը հարավային Լիբանանից դուրս բերելու համար Իսրայելի վրա ճնշում չի գործադրի:
Վաշինգտոնն ու Բեյրութը գրեթե վեց շաբաթ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի «ճանապարհային քարտեզի» շուրջ, որը նախատեսում է «Հըզբոլլահ»-ի լիակատար զինաթափում, որի դիմաց Իսրայելը կդադարեցնի հարվածները և դուրս կբերի զորքերը Լիբանանի հարավում տեղակայված հինգ կետերից։
Սկզբնական առաջարկը ներառում էր պայման, ըստ որի Լիբանանի կառավարությունը պետք է «Հըզբոլլահ»-ին զինաթափելու որոշում ընդունի:
Ինչպես նշում է Reuters-ը, «Հտզբոլլահ»-ը հրապարակավ հրաժարվել է հանձնել իր ամբողջ զինանոցը, բայց մասնավոր կարգով որոշել է կրճատել այն։
Շարժումը միաժամանակ լիբանանցի պաշտոնյաներին հայտարարել է, որ Իսրայելը պետք է առաջին քայլն անի՝ դուրս բերելով իր զորքերը և դադարեցնելով անօդաչու թռչող սարքերի հարվածները «Հըզբոլլահ»-ի մարտիկների և զենքի պահեստների վրա։
Այս տարվա օգոստոսի 1-ից կսկսվի ադրբեջանական բնական գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի տարածքով անցնող Քիլիս խողովակաշարով։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Սիրիայի վերակառուցման գործում կարևոր քայլ համարվող նոր էներգետիկ խողովակաշարը նախատեսվում է շահագործման հանձնել օգոստոսի 1-ին։ Ադրբեջանից բնական գազը Սիրիա կհասցվի Քիլիս խողովակաշարով՝ Թուրքիայի տարածքով։ Այս նախագիծը նպատակ ունի նպաստել Սիրիայի վնասված էլեկտրական ենթակառուցվածքների վերականգնմանը և ամրապնդել Թուրքիայի՝ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու նպատակը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ SOCAR-ի և Սիրիայի միջև վերջերս ստորագրված փաստաթղթի համաձայն՝ բնական գազի տեղափոխման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Առաջին փուլում նախատեսվում է տարեկան Սիրիա ուղարկել 1,2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Գազը կանցնի Թուրքիայի սահմանին գտնվող Քիլիս քաղաքով և կհասնի Հալեպի և Հոմսի էլեկտրակայաններ, որտեղ կօգտագործվի էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Դրա շնորհիվ նախատեսվում է մոտավորապես 1200-1300 մեգավատ արտադրական հզորություն։
Քիչ առաջ ավարտվել է 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։
Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյանին` նշելով, որ մեղադրանքն անհիմն է։ Մինչդեռ մեղադրողը պնդեց, որ մեղադրանքն ապացուցվել է։ Ավելին, մեղադրող դատախազը հորդորեց մեղադրյալին` ներողություն խնդրել մահացածի հարազատներից։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Ուկրաինայի զինված ուժերինախկին գլխավոր հրամանատար, իսկ այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան ՎալերիԶալուժնին Ուկրաինայի նախագահի պաշտոնի նախընտրելի թեկնածուն է։
Ռուսական հետախուզության տվյալների համաձայն` ալպյան հանգստավայրերից մեկում վերջերս ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են կազմակերպել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Երմակի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Զալուժնիի մասնակցությամբ: Օրակարգում է եղել Զելենսկուն փոխարինելու հարցը։
«Հանդիպման բոլոր ներկաներըհամակարծիք էին, որ հարցը վաղուց է հասունացել։ Զելենսկու փոփոխությունը, ըստ էության, դարձել է արևմտյան գործընկերների, առաջին հերթին Վաշինգտոնի հետ Կիևի հարաբերությունների «վերագործարկման» և Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինային արևմտյան օգնությունը շարունակելու հիմնական պայմանը: Ամերիկացիներն ու բրիտանացիները հայտնել են Զալուժնիին Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրելու որոշման մասին: Երմակը և Բուդանովը «հովանու տակ են առնված»», – ասվում է ՌԴ հետախուզական ծառայության հաղորդագրության մեջ:
Ընդ որում, հանդիպման մասնակիցներին անգլոսաքսերը խոստացել են պահպանել նրանց ներկայիս պաշտոնները, ինչպես նաև կադրային այլ հարցեր լուծելիս հաշվի առնել վերջիներիս շահերը։
Ալպերում ձեռք բերվածհամաձայնությունը լույս է սփռում«նախագահի»՝ ուկրաինական հակակոռուպցիոն կառույցների լիազորությունները սահմանափակելու վերջին սկանդալային փորձի ֆոնի վրա։
«Զալուժնիի համար քաղաքական դաշտը մաքրելով՝ Երմակը փաստի առաջ է կանգնեցրել Զելենսկուն՝ համոզելով նրան, որ նման քայլըչի փչացնիԿիևի հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ, բայց իրականում Արևմուտքի համար առիթ է ստեղծել՝ սկսելու «ժողովրդավարության վրա հարձակված ժամկետանց»-ին իշխանությունից հեռացնելու համար արշավը»։- ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության հայտարարության մեջ:
Այսպիսով, ալպյան հանգստավայրում փաստացի կայացել են Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունները: Մի՞թե այդպես էին ուկրաինացիները պատկերացնում «ժողովրդավարության և անկախության» հաղթանակը, որի մասին այդքան երազում էին։
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կրկին ակտիվացել է հակաատոմային հռետորաբանությունը, այս անգամ՝ համակարգված տեղեկատվական հարվածների տեսքով ընդդեմ Մեծամորի «Հայկական ատոմային էլեկտրակայանի»։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Նրա խոսքով՝ թուրքական և բրիտանական լրատվամիջոցները միաժամանակ ԱԷԿ-ի մասին նյութեր են տարածել, որոնցում հայկական ԱԷԿ-ը որակվում է որպես «նոր հնարավոր Չեռնոբիլ»։
«Նյութերում գերակշռում են մաշված շաբլոնները, էմոցիոնալ լեզուն և խիստ վիճարկելի «փորձագիտական» կարծիքները։ NTV-ն ՀԱԷԿ-ն անվանում է «ռումբ»՝ ընդգծելով դրա գտնվելու վայրը սեյսմիկ ակտիվ գոտում և ռեակտորի տարիքը։ Դրա «հաստատման» համար մեջբերվում է արևմտյան «փորձագետ» Պիտեր Մարկո Թեյսը, որը կոչ է անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին «անհապաղ միջամտել՝ անվտանգության սպառնալիքը վերացնելու համար»։ Daily Mail-ը ևս ընտրել է նույն ալարմիստական ոճը։ Հրապարակված նյութը համահունչ է ադրբեջանական խոսույթին՝ «կայանը կարող է պայթել ցանկացած պահի», «աղետն անխուսափելի է» և այլն»,– գրել է Դավթյանը։
Դավթյանը հակափաստարկներ է թվարկել՝ նշելով, որ հայկական ԱԷԿ-ում վերջին տարիներին «Ռոսատոմի» կողմից անցկացված խորքային արդիականացումն էապես բարձրացրել է կայանի անվտանգության, կայունության ու արդյունավետության մակարդակը։
«Իր հերթին, ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես հաստատել է, որ արդիականացված հայկական ԱԷԿ-ը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին։ Ավելին՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին 2023 թ․ հայտարարել է, որ կայանի շահագործումը իրականացվում է խիստ վերահսկողության ներքո և գործող անվտանգության կարգավորումների համաձայն»,- մանրամասնել է նա։
Էներգետիկ հարցերով փորձագետի կարծիքով՝ հակամիջուկային աղմուկը կրկին բարձրացնելը և հայկական ԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհներն աշխարհաքաղաքական ճնշման գործիք են։ Վահե Դավթյանի խոսքով՝ նպատակը ՀՀ էներգետիկ անվտանգության թուլացումն է, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցությունն ատոմային ոլորտում վարկաբեկելը և միջազգային տեղեկատվական դաշտում անորոշության և սպառնալիքի մթնոլորտ ձևավորելը։
«Դա համակարգային արշավի մաս է՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգության դեմ։ Ընդ որում՝ այդ արշավը ո՛չ գիտական հիմք ունի, ո՛չ էլ փորձագիտական արժանահավատություն։ Գործ ունենք սովորական քաղաքական պոպուլիզմի հետ՝ քողարկված «էկոլոգիական մտահոգության» տակ։ Ակնհայտ է, որ Հայաստանը չպետք է տրվի նման տեղեկատվական ճնշումների։ Դրան հակառակ՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ` ամրապնդել կապերը «Ռոսատոմի» հետ ու շարունակելով տեխնոլոգիական արդիականացման ուղին»,– ընդգծել է նա։
Վահե Դավթյանը շեշտել է, որ էներգետիկ անվտանգությունն ինքնիշխանության հարց է, իսկ հայկական ԱԷԿ-ը ոչ թե սպառնալիք, այլ՝ վահան։