Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. հրեական պետության հետ պատերազմը կտևի 2-6 ամիս։ Այս մասին գրում է Fars լրատվական գործակալությունը։
Զգույշավոր պլանավորմամբ և լայնածավալ լոգիստիկ կազմակերպմամբ Իրանը պատրաստվել է առնվազն 2-6 ամիս տևող պատերազմի՝ օգտագործելով բոլոր ռազմական և հետախուզական հնարավորությունները՝ մեկընդմիշտ վերջ դնելու սիոնիստական ռեժիմի առաքելությանը։
Հրթիռների հսկայական պաշարներով Իրանը գտնվում է ուժի դիրքում՝ գերազանցություն ունենալով ուղղակի և անուղղակի պատերազմում, ինչի հետևոնքով, այս անգամ սիոնիստները բախվում են լիովին պատրաստված թշնամու հետ։
Իրանի ժողովուրդը պատմության ընթացքում ապացուցել է, որ միասնական է և դիմացկուն ամենադժվարին հանգամանքներում։ Այսօր, զգոն և հանգիստ լինելով, աջակցելով զինված ուժերին, նրանք ամուր պատնեշ են թշնամու քարոզչության դեմ։ Այս պատերազմը սկսող թշնամին ցանկանում է թուլացնել իրանական ազգի մարտական ոգին՝ սերմանելով վախ և ահաբեկչություն, բայց իրանի ժողովուրդը, ինչպես անցյալում, կմիավորվի և համառորեն կճնշի սիոնիստական դավադրությունները։
Սիոնիստական ռեժիմը մտել է պատերազմի մեջ, որից հետդարձի ճանապարհ չկա։ Զգույշ հաշվարկով Իրանը ոչ միայն հաղթանակ կտանի այս պատերազմից, այլև կգծի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը։ Այս հակամարտության 2-6 ամիսները հնարավորություն է աշխարհի համար ականատես լինելու սիոնիստական նախագծի վերջնական փլուզմանը։
Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջանառության մեջ են դրել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ։
Նրանք պահանջում են անհապաղ հրադադար և առաջարկում են երաշխավորել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների վերացման դիմաց։
Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Իրանի շահերից, սակայն ամերիկյան կողմը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային հավակնություններից։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ինչ կլինի հետո՝ կախված կլինի նրանից, թե Իրանն ինչ կորոշի ձեռնարկել։ Եթե նրանք ընտրեն դիվանագիտական ճանապարհը, մենք պատրաստ ենք։ Մենք կարող ենք գործարք կնքել, որը լավ կլինի նրանց համար, իրանական ժողովրդի և ամբողջ աշխարհի համար։ Եթե նրանք ընտրեն այլ ճանապարհ, նրանց համար հետևանքներ կլինեն», — ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միացյալ Նահանգները մտահոգված չէ Իրանի համագործակցությամբ Ռուսաստանի և Չինաստանի հետ: Խնդիրն Իրանի միջուկային ծրագիրն է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ամեն ինչ պարզ է, մենք ուզում ենք դիվանագիտական համաձայնագիր, որ նրանք կարող են ունենալ միջուկային ծրագիր, բայց չհարստացնել և չունենալ զենք ստեղծելու համար պիտանի նյութեր:
Ամեն ինչ այնքան պարզ է: Սա մեր շահն է: Եվ թե ում հետ են նրանք շփվում, ում հետ են առևտուր անում՝ դա մեկ այլ հարց է», - ասել է Ռուբիոն CBS-ին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները մտահոգված է Թեհրանի, Պեկինի և Մոսկվայի միջև համագործակցությամբ:
ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ հետևյալ մանրամասներն է հայտնել. / Առաջին անգամ օգտագործված ռումբ՝ և Իրանի դեմ
▪️ԱՄՆ ռազմածովային ուժերը մի քանի կրակոց են արձակել Իրանի ուղղությամբ՝ կործանիչների անվտանգությունն ապահովելու և ապակողմնորոշելու համար։
▪️Թեհրանի ժամանակով ժամը 02:15-ին գործողությունն ավարտվել է, և մարտական ինքնաթիռները լքեցել են Իրանի օդային տարածքը։
▪️Կոմիտեի նախագահը հայտարարել է նաև Մերձավոր Արևելքից ամերիկյան զորքերի տարհանման մասին։
Նշենք, որ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է "ռումբ՝ և Իրանի դեմ" արտահայտությունը։
Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին: Վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ ՌԾՈւ նավերին և փակել Հորմուզի նեղուցը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ չի բացառել, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը։
ԱՄՆ-ն շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտության մեջ, որը բացարձակապես կործանարար կլինի տարածաշրջանի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
«Մենք շահագրգռված չենք Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտության մեջ... Դա կհանգեցնի բացարձակապես աղետալի ռազմական հակամարտության ամբողջ Մերձավոր Արևելքում»,- ասել է նա ABC News-ին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո, կոչ է արել Իրանին շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու համար, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
«Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ընդգծել է Իրանին ուղղված կոչը՝ անհապաղ սկսել բանակցություններ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ և գտնել հակամարտության դիվանագիտական լուծում», - գրել է Կոռնելիուսը:
Կառավարության խոսնակը հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո տեղի է ունեցել Գերմանիայի կառավարության նիստ՝ անվտանգության հարցերով։
Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները վկայում են, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևում կանգնած է Վաշինգտոնը, հայտարարել է Իրանի նախագահը:
«Մեր երկրի որոշ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի գիշերային հարձակումը ցույց տվեց, որ հենց ԱՄՆ-ն է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունների գլխավոր նախաձեռնողը»,- նշել է Փեզեշքիանը։
Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին: Վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ ՌԾՈւ նավերին և փակել Հորմուզի նեղուցը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ չի բացառել, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը։