Live24
Օգոստոսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:

«ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա: Նրանք հատկապես մտահոգված են սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են հսկայական լինել, մասնավորապես՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք է և ոչ մեկի համար լավ չի լինի», - ասել է նա:

 

Իրանի խորհրդարանը մտադիր է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ նրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մենք խորհրդարանում պատրաստվում ենք օրինագիծ ընդունել, որը կասեցնում Է ՄԱԳԱՏԷ–ի հետ Իրանի համագործակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ միջազգային կազմակերպության մասնագիտական վարքագծի օբյեկտիվ երաշխիքներ չունենք», - ասել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակը:

Նրա խոսքով՝ Իրանը չի պատրաստվում ոչ խաղաղ բնույթի միջուկային ծրագիր մշակել, սակայն համաշխարհային հանրությունը տեսել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։

Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո հայտարարեց, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ։ Նրա խոսքով` հենց Միացյալ Նահանգներն է դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:

Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն  է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է: Այս մասին հայտարարել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

Նա նաեւ նշել է. «Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել : Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»։

Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարձակում էր գործել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Հարձակումից հետո ԱՄՆ-ի պետդեպարտամենտն իր երկրի քաղաքացիներին ուղղված նախազգուշական հայտարարություն է տարածել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ 

Նախազգուշացում է արվել Թուրքիայում, Հորդանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Իրաքում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների և վերոնշյալ երկրներ մեկնողների համար ու ընդգծվել, որ պետք չէ մասնակցել բողոքի ակցիաներին, ցույցերին և տարաբնույթ միջացառումներին։

ԱՄՆ-ի նախազգուշացումը վերաբերում է Թուրքիայի հարավ-արևելյան 22 նահանգներին, ինչպես օրինակ՝ Ադանային, Բինգյոլին, Բիթլիսին, Դիարբեքիրին,Քահրամանմարաշին, Մալաթիային և Մուշին։

Մոսկվայում ձերբակալվել և կասլանավորվել են «Ալռոսա»–ի ադամանդները գողացած խմբի 4 անդամների, որոնք դրանք պետք է մաքսանենգ ճանապարհով տեղափոխեին Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչները և ԱԴԾ օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են ադամանդները գողացած ընկերության աշխատակցին՝ Վալենտինա Մատյուշչենկովային, նրա որդուն՝ Ալեքսեյ Մատյուշչենկովին, որը միջնորդի դեր է խաղացել, ինչպես նաև Արմեն Պետրոսյանին և Արման Սահակյանին, որոնք մաքսանենգ ճանապարհով քարեր են տեղափոխել՝ փորձելով գողանալ ավելի քան 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների մեկ այլ խմբաքանակ: Դատարանը մեղադրյալների համար խափանման միջոց է ընտրել կալանքը», - ասել է Պետրենկոն:

Այսպիսով, ԱԴԾ-ն հայտնել է, որ «կանգնեցվել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգված կերպով գողացել են «Ալռոսա»-ից բարձրորակ ադամանդներ՝ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգության նպատակով»։ ԱԴԾ-ն հայտնել է, որ անօրինական գործունեության կազմակերպիչները Բաղիկյան եղբայրներն են՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ՝ ադամանդների մաքսանենգության համար։ «Գողացված ադամանդները Հայաստան են բերվել ADM Diamond LLC-ի կողմից, որի շահառուն հայ գործարար և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան Հ. Ա.-ն է», - հայտնել է հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

ԱԴԾ-ն նշել է, որ խուզարկությունների ընթացքում մեղադրյալներից առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական ադամանդի հումք, որը նախատեսված էր բարձրորակ հումքը ավելի էժանով փոխարինելու համար, ինչպես նաև կանխիկ գումար և համաշխարհային հայտնի ապրանքանիշերի թանկարժեք զարդեր։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունվար մեղադրյալները համակարգված կերպով գողացել են բարձրորակ ադամանդներ «Ալռոսա» հանքարդյունաբերական ընկերությունից՝ նյութական օգուտ ստանալու և դրանք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու նպատակով։

Քրեական գործը քննվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասով (գողություն), ՌԴ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 5-րդ մասով (սաթի, նեֆրիտի կամ այլ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի կամ մարգարիտների անօրինական շրջանառություն):

 

Օդային տագնապի շչակներ են հնչել Իսրայելի մի շարք շրջաններում՝ կապված իսրայելական տարածքի դեմ իրանական հրթիռների արձակման հետ։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են շչակներ Իրանի տարածքից Իսրայել պետության դեմ արձակված հրթիռների հայտնաբերումից հետո»,- նշվել է հայտարարությունում։

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և կան տուժածներ: 

Ժամանել է Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել պայթյունի հետևանքով տուժած «Hyundai Elantra»-ի վարորդին և նրա ուղևորին: 

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհի բռնկումով պայթյունը տեղի է ունեցել նշված ռուսական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան մոտ կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում: 

Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, նրա հետ եղած ուղևորի և վնասներ կրած «Նատալի Ֆարմ» դեղատան սեփականատիրոջ ինքնությունը: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նախօրեին Արաղչին Ստամբուլում մամուլի ասւոլիսի ժամանակ ասել էր, որ հանդիպելու է Պուտինի հետ:

Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, որ այս պահին Թեհրանը չի քննարկում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հետ կապված նոր բանակցություններ սկսելու տարբերակը։

Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահaզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 
 
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե.-ն է: 

Պարզվել է նաև, որ Գուրգեն Ե.-ն հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: 
 
Արդեն տեղում քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկուճ: 
 
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, հանցագործություն կատարողին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: 

Վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է: 

Ֆոտո

Իրանը և եվրոպական եռյակի երկրներն ավարտել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը

ԱՄՆ-ն կավելացնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք աջակցում են Ուկրաինային

ԱՄՆ դեսպանը լիբանանցի լրագրողներին կոչ է արել իրենց «անասունի պես չպահել»

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

907-րդ ուղղման չեղարկումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլի սկիզբ է. Բայրամով

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք

12500-ից ավելի էլեկտրոմոբիլ՝ 8 ամսում. քվոտայի սպառումից հետո էլ ներմուծման ծավալներն աճում են

ՀՀ-ից ՌԴ պտուղ-բանջարեղեն, ծաղիկ տեղափոխելիս պետք է պահպանել ԵԱՏՄ և ՌԴ օրենսդրության պահանջները․ ՍԱՏՄ

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի. Foreign Policy

Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հшրձшկումը չկրկնվի

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան