Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին: Վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ ՌԾՈւ նավերին և փակել Հորմուզի նեղուցը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ չի բացառել, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը։
ԱՄՆ-ն շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտության մեջ, որը բացարձակապես կործանարար կլինի տարածաշրջանի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
«Մենք շահագրգռված չենք Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտության մեջ... Դա կհանգեցնի բացարձակապես աղետալի ռազմական հակամարտության ամբողջ Մերձավոր Արևելքում»,- ասել է նա ABC News-ին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո, կոչ է արել Իրանին շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու համար, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
«Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ընդգծել է Իրանին ուղղված կոչը՝ անհապաղ սկսել բանակցություններ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ և գտնել հակամարտության դիվանագիտական լուծում», - գրել է Կոռնելիուսը:
Կառավարության խոսնակը հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո տեղի է ունեցել Գերմանիայի կառավարության նիստ՝ անվտանգության հարցերով։
Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները վկայում են, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևում կանգնած է Վաշինգտոնը, հայտարարել է Իրանի նախագահը:
«Մեր երկրի որոշ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի գիշերային հարձակումը ցույց տվեց, որ հենց ԱՄՆ-ն է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունների գլխավոր նախաձեռնողը»,- նշել է Փեզեշքիանը։
Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին: Վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ ՌԾՈւ նավերին և փակել Հորմուզի նեղուցը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ չի բացառել, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը։
Սիոնիստական ռեժիմի բանակի F-35 կործանիչներից ևս մեկը խփվել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Ֆարս նահանգի Սեպիդան քաղաքի մոտակայքում: Լուրը հայտնում է ԻՀՊԿ տելեգրամ ալիքը։
Ստուգված տվյալների համաձայն՝ օդաչուն չի հասցրել կատապուլտվել, իսկ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են վթարի վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հաստատել է, որ Մեծ Բրիտանիան ներգրավված չի եղել Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ԱՄՆ հարվածներում:
«Մեծ Բրիտանիան ներգրավված չէր այս հարվածներին», - գրել է Հիլին X-ի իր էջում։
Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է. այս մասին ասվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձի երրորդ մասումը, որը փոխանցել է նրա պաշտպանական խումբը:
«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին
Ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները: Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)։ Կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին և սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները։ Քանդեցին զինված ուժերը: Հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։
Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ Հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է: Պայքարելու ենք։ Շարունակելի…», - ասվում է ուղերձում:
Պեկինը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա և հարվածները միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության տակ, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը: Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
«Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ, համախմբել ջանքերը և պաշտպանել արդարությունը, ինչպես նաև ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության վերականգնման համար։
ԱՄՆ-ի հարվածներն Իրանին լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև սրում լարվածությունը Մերձավոր Արևելքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Պեկինը կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին, հատկապես Իսրայելին, հնարավորինս շուտ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել կողմերի միջև:
Իսրայելը հարձակվել է Իրանի Բուշեր քաղաքի վրա, լսվել են մի շարք պայթյուններ։ Այնտեղ է գտնվում նաև ատոմակայանը, որի վնասի մասին այս պահին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է Nour News-ը։
Հրթիռային հարձակման է ենթարկվել Բուշերի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Յազդ քաղաքում գտնվող էլեկտրակայանը։