Live24
Օգոստոսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Սիոնիստական ​​ռեժիմի բանակի F-35 կործանիչներից ևս մեկը խփվել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Ֆարս նահանգի Սեպիդան քաղաքի մոտակայքում: Լուրը հայտնում է ԻՀՊԿ տելեգրամ ալիքը։

Ստուգված տվյալների համաձայն՝ օդաչուն չի հասցրել կատապուլտվել, իսկ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են վթարի վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հաստատել է, որ Մեծ Բրիտանիան ներգրավված չի եղել Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ԱՄՆ հարվածներում:

«Մեծ Բրիտանիան ներգրավված չէր այս հարվածներին», - գրել է Հիլին X-ի իր էջում։

Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է. այս մասին ասվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձի երրորդ մասումը, որը փոխանցել է նրա  պաշտպանական խումբը:

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին

Ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները: Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)։ Կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին և սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները։ Քանդեցին զինված ուժերը: Հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ 

Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ Հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է: Պայքարելու ենք։ Շարունակելի…», - ասվում է ուղերձում:

Պեկինը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա և հարվածները միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության տակ, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը: Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

«Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ, համախմբել ջանքերը և պաշտպանել արդարությունը, ինչպես նաև ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության վերականգնման համար։

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև սրում լարվածությունը Մերձավոր Արևելքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Պեկինը կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին, հատկապես Իսրայելին, հնարավորինս շուտ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել կողմերի միջև:

Իսրայելը հարձակվել է Իրանի Բուշեր քաղաքի վրա, լսվել են մի շարք պայթյուններ։ Այնտեղ է գտնվում նաև ատոմակայանը, որի վնասի մասին այս պահին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է Nour News-ը։
Հրթիռային հարձակման է ենթարկվել Բուշերի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Յազդ քաղաքում գտնվող էլեկտրակայանը։

 

 

ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի, բայց պատրաստ է արագ և վճռականորեն գործել, եթե իր քաղաքացիները, դաշնակիցները կամ տարածաշրջանում շահերը սպառնալիքի տակ հայտնվեն, հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածների վերաբերյալ մամուլի ասուլիսում։

«Միացյալ Նահանգները չի ձգտում պատերազմի, բայց եկեք հստակ լինենք. մենք կգործենք արագ և վճռականորեն, եթե մեր ժողովուրդը, գործընկերները կամ շահերը սպառնալիքի տակ հայտնվեն», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ 

Հեգսեթը շեշտել է, որ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում օբյեկտների վրա հարվածները շաբաթներ շարունակ պատրաստվել են խիստ գաղտնիության պայմաններում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան հրամանը «կենտրոնացված, հզոր և հստակ» էր։

 

Իրանն առաջին անգամ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր Հայբեր հրթիռ է արձակել Իսրայելի վրա հարձակման ժամանակ, հաղոդրում է Mehr-ը։

Հաղորդվում է՝ Իրանի հարձակման թիրախներն են եղել Բեն-Գուրիոն օդանավակայանը և հրամանատարական կենտրոնները։  Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 30 հրթիռ, հիմնական թիրախներն են Հայֆա և Թել Ավիվ քաղաքները:

 

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 15 տուժածների մասին, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Իրանի թիրախներն էին Բեն Գուրիոն օդանավակայանը, Կենսաբանական հետազոտությունների կենտրոնը, աջակցության բազաները և որոշումների կայացման կենտրոնները, հայտնել է ԻՀՊԿ-ն։

 

Իրանի միջուկային նկրտումները ոչնչացվել են ԱՄՆ-ի հարվածների արդյունքում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Թրամփի վճռական ու հեռատես ղեկավարության և «խաղաղություն՝ ուժի միջոցով» սկզբունքին նրա նվիրվածության շնորհիվ Իրանի միջուկային նկրտումները ոչնչացվել են», - ասել է նա։ 

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն ռմբակոծությունների ժամանակ չի հարվածել Իրանի զինված ուժերին կամ բնակչությանը։

Հեգսեթը նաև հաստատել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են ամերիկյան B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ և MOP (GBU-57) հակաբունկերային ռումբեր։

«Սա պատմական հարված էր, որի ընթացքում B-2 Spirit ռմբակոծիչները կատարեցին իրենց ամենաերկար առաքելությունը 2001 թվականից ի վեր և առաջին անգամ մարտական ​​գործողություններում օգտագործվեցին MOP-երը», - լրագրողներին ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

«Սա խաղալիք չէ, սա չարիք է։ Սատանա՝ տիկնիկի կերպարանքով»,- գրառումներում, պատմություններում եւ մեկնաբանություններում աղաղակում են մտահոգ հայ ծնողները, նորաթուխ «մասնագետները», որոնք երեխայի ձեռքում տեսել են ականջներով, ատամնավոր, քմծիծաղ տվող եւ Labubu անունով փոքրիկ արարածին։

Այո՛, Labubu-ն ունի մեծ ականջներ, ապակե հայացք եւ այնպիսի ժողովրդականություն, որին շատ հայ արտիստներ կնախանձեին։ Եվ նա ունի նաեւ ահարկու համբավ. սոցիալական ցանցերում մոլեգնում է «սատանայի դեմ պայքարելու» արշավ, քանի որ, ինչպես նշում են գրառումներում, «այս արարածը ցանկանում է մտնել երեխայի հոգու մեջ եւ ոչնչացնել ամեն սուրբ բան»։ Բայց սկսենք ակնհայտից. Labubu-ն խաղալիք չէ երեխաների համար։

Այն ստեղծել է նկարիչ Kasing Lung-ը Հոնկոնգից, որը մեծացել է մի ընտանիքում, որտեղ սեր է սերմանվել արվեստի, ֆենթեզիի եւ խավարի նկատմամբ: Labubu-ն նրա երեւակայության կերպարն է, որը ծնվել է մանկության նկարներից եւ երազներից: Այն այլ լինելու, միայնության եւ մարդկային բնույթի հենց այդ «այլ» կողմի խորհրդանիշն է: Հեղինակն ինքն ասել է. Labubu-ն նման է փոքրիկ հրեշի, որն ապրում է մեզանից յուրաքանչյուրի ներսում»: Այն չար չէ, պարզապես այլ է»։ «Ահավոր, փշոտ, դատարկ հայացքով, ասես կարված է մղձավանջներից, բայց հենց դա է նրա տարածվածության գաղտնիքը։ 

Սա մանկական խաղալիք չէ, այլ մեծահասակ կոլեկցիոն դիզայնի տարր, «ինֆանտիլության» թրենդի մաս, երբ մեծահասակները մխիթարություն են փնտրում մանկության կերպարներում։ Քնքուշ, հրաշալի, մի փոքր վախեցնող արձանիկները դառնում են հուզական հարմարավետության խորհրդանիշներ, ջնջում սահմանը տագնապի եւ նոստալգիայի միջեւ։

Սակայն հայ հասարակությունն այլ կերպ է որոշել։ Labubu-ի մասին գրառումներում տասնյակ զայրալից մեկնաբանություններ են. «Սա խաղալիք չէ, սա սատանայություն է», «Այստեղ բարի ոչինչ չկա. միայն սեւ ուժեր են եւ կեղծիք», «Արտաքինից՝ հրեշտակ, ներսից՝ սատանա»։ Ոմանք մեջբերումներ են կատարում Աստվածաշնչից, մյուսները մարտի մեջ են մտցնում TikTok-ը, որտեղ էլ տարածվել է Labubu-ի մոդան։

Ծնողները տեսանյութեր են ձայնագրում՝ կոչ անելով երեխաներին չգնել «այս սարսափը», իսկ կրոնական ակտիվիստները խաղալիքը համեմատում են հոգեւոր վարակի հետ, որը «քանդում է հոգու ներդաշնակությունը»։ Բայց երբ խոսքը վերաբերում է իրական չարիքին, այնտեղ չկան ո՛չ տեսագրություններ, ո՛չ պատմություններ, ո՛չ բողոքի ցույցեր։ Ոչ մի խոսք։ Որովհետեւ ոչ ոք չի չեղարկում հավատքի եւ կոռուպցիայի իրական պղծողներին։ Որտե՞ղ է այդ նույն եռանդը, երբ եկեղեցիները պղծվում են, երբ հեռուստատեսությամբ ագրեսիա է հեղեղվում, երբ երկրի առաջնորդը ամենացինիկ եւ նողկալի արտահայտություններով սկանդալային գրառումներ է անում եկեղեցու եւ հոգեւորականության մասին, երբ հոգեւոր արժեքները բացահայտորեն ծաղրվում են բոլորի համար՝ հանուն լայքերի եւ շահույթի։

Ինչո՞ւ է Labubu-ն սպառնալիք, իսկ ընտանեկան բռնությունը, մանիպուլյացիան եւ լիակատար երեսպաշտությունը՝ ոչ։ Մինչ մարդիկ ստորագրություններ են հավաքում «Labubu-ն արգելելու» համար, մինչ ասում են, որ դա սատանայական մոլուցք է, երեխաները մեծանում են մի միջավայրում, որտեղ դատապարտվում է ամեն ինչ, բացի իրական չարիքից։

Եվ ի վերջո, եթե այդքան վախենում եք, որ խաղալիքը տեղ կգտնի երեխայի հոգում, գուցե արժե սկսել նրանից, որպեսզի այդ երեխայի կողքին լինեք։ Խոսեք նրա հետ։ Պաշտպանեք նրան ոչ թե Labubu-ից, այլ իրական, իսկական սատանաներից, որոնք, ի տարբերություն փափուկ տիկնիկի, արդեն վաղուց հիմնավորվել են մեր իրականությունում։

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի ուղերձը Իսրայելին․

«Ես ծեր եմ, մարմինս անարժեք է։

Ես նստած եմ աթոռին և դիտում եմ այս պատերազմը։

Եթե Իսրայելը կարծում է, որ կը հաղթի ինձ սպանելով, սխալվում է։

Այս պատերազմը մղում են իրանցի երիտասարդները, և նրանք կմնան անպարտելի։

Նույնիսկ, եթե դուք սպանեք ինձ, դա չի վնասի Իրանին։ Իրանը հիմնված է բարոյականության վրա։ Իրանը աշխարհում ոչ մեկին չի ստրկացնում»։

Ֆոտո

Իրանը և եվրոպական եռյակի երկրներն ավարտել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը

ԱՄՆ-ն կավելացնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք աջակցում են Ուկրաինային

ԱՄՆ դեսպանը լիբանանցի լրագրողներին կոչ է արել իրենց «անասունի պես չպահել»

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

907-րդ ուղղման չեղարկումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլի սկիզբ է. Բայրամով

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք

12500-ից ավելի էլեկտրոմոբիլ՝ 8 ամսում. քվոտայի սպառումից հետո էլ ներմուծման ծավալներն աճում են

ՀՀ-ից ՌԴ պտուղ-բանջարեղեն, ծաղիկ տեղափոխելիս պետք է պահպանել ԵԱՏՄ և ՌԴ օրենսդրության պահանջները․ ՍԱՏՄ

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի. Foreign Policy

Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հшրձшկումը չկրկնվի

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան