Live24
Օգոստոսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Միջազգային հարաբերությւոնների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին․

«Թրամփը փաստորեն հավատարիմ է իր հիմնական արտաքին քաղաքական (ռեյգանյան) տեսլականին․ Խաղաղություն ուժի միջոցով (Peace through strength)։ Ներկա հակամարտային չբալանսավորված բազմաբևեռ աշխարհակարգում, որտեղ օրենքների վրա կառուցված աշխարհակարգը (rules-based order) փոխարինվում է ուժի վրա կառուցված աշխարհակարգով (force-based order)՝ այլ տարբերակ քիչ հավանակարն էր, որ Թրամփը կընտրեր, բայց դա կառաջացնի “ռազմավարական ճողվածություն” ԱՄՆ հանար։

Ինչպես նշել եմ իմ նախկին երկու գրառումներում, ԱՄՆ-ն ինչքան էլ մտնի որպես սիտուատիվ ուժային խաղացող՝ նա իր ուղիղ դիրքերը տարածաշրջանում չի ամրապնդելու, (եթե ավելի չկորցնի) Իրանի թուլացման հետևանքով։ Միջազգային հարաբերություններում վակումներ չեն մնում, դրանք արագ լցվում են։ Եվ լցվելու են նոր-հին խաղացողներով և ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոններն էլ ավելի կթուլանան։

Այս ամենն ինձ հիշեցրեց 2017ի մայիսին Զբիգնև Բզեժինսկու հետ իմ զրույցը։ Մարդը բախտագուշակ կամ պայծառատես չէր։ Նա ուղղակի գիտեր, թե ինչպես են աշխատում միջազգային հարաբերությունների կանոնները։

Եվ իսկապես, ինչպես կասեին հին հռոմեացիները՝ Սկզբում լինում է ուժը, և ուժը ծնում է խաղաղություն»։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ՝ հունիսի 9-ին Երևանի 103 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, նշված ենթակայանից ահազանգ է ստացվել Շիրակի փողոցում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրում հայտնաբերել են կնոջ դի։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարվարա Ա.-ն է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Իրանին ԱՄՆ հարվածների կապակցությամբ, Փարիզը չի մասնակցել հարվածներին կամ դրանց պլանավորմանը, գրել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
«Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու համար հակամարտության սրացումից և ընդլայնումից։ Կայուն լուծումը հնարավոր է միայն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակներում»,- նշել է Բարոն։

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունեցել բազմամարդ ցույց՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները դատապարտելու կոչերով:

Թեհրանի կենտրոնում գտնվող Էնքելաբ հրապարակում հավաքվածներին միացել է նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: 

Դամասկոսի Սուրբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Syria News գործակալությունը։

«Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ սպանվածներ և վիրավորներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով, մահապարտ-ահաբեկիչը  պայթյուն է առաջացրել եկեղեցու ներսում՝ օգտագործելով պայթուցիկ գոտի՝ հենց պատարագի ժամանակ։

Որոշ տեղեկությունների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, վիրավորվել՝ մոտ 25 ծխական։

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. հրեական պետության հետ պատերազմը կտևի 2-6 ամիս։ Այս մասին գրում է Fars լրատվական գործակալությունը։ 

Զգույշավոր պլանավորմամբ և լայնածավալ լոգիստիկ կազմակերպմամբ Իրանը պատրաստվել է առնվազն 2-6 ամիս տևող պատերազմի՝ օգտագործելով բոլոր ռազմական և հետախուզական հնարավորությունները՝ մեկընդմիշտ վերջ դնելու սիոնիստական ​​ռեժիմի առաքելությանը։

Հրթիռների հսկայական պաշարներով Իրանը գտնվում է ուժի դիրքում՝ գերազանցություն ունենալով ուղղակի և անուղղակի պատերազմում, ինչի հետևոնքով, այս անգամ սիոնիստները բախվում են լիովին պատրաստված թշնամու հետ։

Իրանի ժողովուրդը պատմության ընթացքում ապացուցել է, որ միասնական է և դիմացկուն ամենադժվարին հանգամանքներում։ Այսօր, զգոն և հանգիստ լինելով, աջակցելով զինված ուժերին, նրանք ամուր պատնեշ են թշնամու քարոզչության դեմ։ Այս պատերազմը սկսող թշնամին ցանկանում է թուլացնել իրանական ազգի մարտական ​​ոգին՝ սերմանելով վախ և ահաբեկչություն, բայց իրանի ժողովուրդը, ինչպես անցյալում, կմիավորվի և համառորեն կճնշի սիոնիստական ​​դավադրությունները։

Սիոնիստական ​​ռեժիմը մտել է պատերազմի մեջ, որից հետդարձի ճանապարհ չկա։ Զգույշ հաշվարկով Իրանը ոչ միայն հաղթանակ կտանի այս պատերազմից, այլև կգծի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը։ Այս հակամարտության 2-6 ամիսները հնարավորություն է աշխարհի համար ականատես լինելու սիոնիստական ​​նախագծի վերջնական փլուզմանը։

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջանառության մեջ են դրել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ։

Նրանք պահանջում են անհապաղ հրադադար և առաջարկում են երաշխավորել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների վերացման դիմաց։

Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Իրանի շահերից, սակայն ամերիկյան կողմը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային հավակնություններից։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ինչ կլինի հետո՝ կախված կլինի նրանից, թե Իրանն ինչ կորոշի ձեռնարկել։ Եթե նրանք ընտրեն դիվանագիտական ճանապարհը, մենք պատրաստ ենք։ Մենք կարող ենք գործարք կնքել, որը լավ կլինի նրանց համար, իրանական ժողովրդի և ամբողջ աշխարհի համար։ Եթե նրանք ընտրեն այլ ճանապարհ, նրանց համար հետևանքներ կլինեն», — ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Միացյալ Նահանգները մտահոգված չէ Իրանի համագործակցությամբ Ռուսաստանի և Չինաստանի հետ: Խնդիրն Իրանի  միջուկային ծրագիրն է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ամեն ինչ պարզ է, մենք ուզում ենք դիվանագիտական ​​համաձայնագիր, որ նրանք կարող են ունենալ միջուկային ծրագիր, բայց չհարստացնել և չունենալ զենք ստեղծելու համար պիտանի նյութեր:

Ամեն ինչ այնքան պարզ է: Սա մեր շահն է: Եվ թե ում հետ են նրանք շփվում, ում հետ են առևտուր անում՝ դա մեկ այլ հարց է», - ասել է Ռուբիոն CBS-ին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները մտահոգված է Թեհրանի, Պեկինի և Մոսկվայի միջև համագործակցությամբ:

ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ հետևյալ մանրամասներն է հայտնել.  / Առաջին անգամ օգտագործված ռումբ՝ և Իրանի դեմ

▪️ԱՄՆ ռազմածովային ուժերը մի քանի կրակոց են արձակել Իրանի ուղղությամբ՝ կործանիչների անվտանգությունն ապահովելու և ապակողմնորոշելու համար։

▪️Թեհրանի ժամանակով ժամը 02:15-ին գործողությունն ավարտվել է, և մարտական ​​ինքնաթիռները լքեցել են Իրանի օդային տարածքը։

▪️Կոմիտեի նախագահը հայտարարել է նաև Մերձավոր Արևելքից ամերիկյան զորքերի տարհանման մասին։

Նշենք, որ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է "ռումբ՝ և Իրանի դեմ" արտահայտությունը։

Ֆոտո

Թրամփը մտադիր է Վաշինգտոնում վերականգնել մահապատիժը

44-օրյա պատերազմի շարունակությունն Ադրբեջանին սպառնում էր շատ վտանգավոր սցենարներով․ Բայրամով

Պուտինը ցանկանում է Ուկրաինայի hակամարտության կարգավորում. Ուիթկոֆ

Ուիթկոֆն այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ

Ամառը առաջիկա օրերին չի նահանջի. Սուրենյան

ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմը կարող է վատ ավարտ ունենալ Ռուսաստանի համար․ Թրամփ

Այժմ, երբ նախագահ Թրամփն իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև

Հարավային Կովկասում բոլորովին նոր հնարավորություններ են բացվում. Ալիև

Գորիսում «Փոսիկի աղբյուր» բացօթյա տաղավարից 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի Սահմանադրությունից, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր. Ալիև

«Լուսնի ամբողջական խավարում կդիտվի սեպտեմբերի 7-ին»․ Լևոն Ազիզյան

Բեյրութի- Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով՝ BUS գրությամբ

Արգիշտիի փ.-Մաշտոցի պ. խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն

Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրացի