Իսրայելն Իրանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Ինչպես տեղեկացրել է Times of Israel-ը, հրադադարի ենթադրյալ ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելը գրանցել է առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում Իրանի տարածքից։
Նշվել է, որ հրթիռը խփվել է։
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Աշխարհի ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը, որը դասական քաղաքական հետապնդում է, բացահայտեց ևս մի իրողություն, որի մասին բոլորը գիտեին, բայց «խոհեմաբար» լռում էին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
«Կապիտալին, առավել ևս՝ խոշոր կապիտալին վերջին 7 տարիների ընթացքում թվում էր, որ կարելի է Նիկոլի հետ «լեզու գտնել», քանզի խոշոր հարկատու են, բյուջեն լցնելու միջոց են, որոշակի դեպքերում էլ կարելի ինչ-որ բան շպրտել դեմներն ու հանգիստ սպասել, թե երբ է անցնելու նիկոլական հեղափոխական փոթորիկը:
Կապիտալի վարքագիծը վերջին 7 տարիներին եղել է «խոհեմաբար» լռելը, քաղաքականությամբ չզբաղվելը, քաղաքական գործընթացներից հնարավորինս հեռու մնալն ու Նիկոլին հնարավորինս չհակառակվելը՝ հույս ունենալով, որ փոթորիկն իրենց «տներին չի մոտենալու»:
Իսկ ահա Սամվել Կարապետյանի «քեյսը» հօդս ցնդեցրեց նաև այդ միֆը. Նիկոլը բոլորի հետևից գնալու է: Բոլոր նրանց, ումից իր իշխանությունը սասանելու վտանգ է զգում: Ակնհա՞յտ չէ, որ Նիկոլին հետաքրքիր չէ ոչ երկրի համբավը, ոչ ներդրումային միջավայրի ռեյտինգները, ոչ էլ բյուջետային մուտքերի վիճակը: Նիկոլին հետաքրքիր է միայն իշխանությունը պահելը, ցանկացած գնով պահելը:
Այս համատեքստում է, որ Սամվել Կարապետյանը բանտում է, և Սամվել Կարապետյանը բանտում է ոչ թե նրա համար, որ Նիկոլի դեմ քայլ է արել, այլ որ կարող է քայլ անել ու դառնալ օրինակ՝ հայկական Իվանիշվիլին: Մոտավորապես այնպես, ինչպես 1937-ին շատերին գնդակահարել են ոչ թե հակասովետական քայլերի համար, այլ նրա համար, որ տեսականորեն ընդունակ են եղել այդպիսի քայլերի:
Սա նշանակում է, որ կապիտալի կրողներին Հայաստանում «բոմժացման» վտանգ է սպառնում, որովհետև եթե Սամվել Կարապետյանի կապիտալը Հայաստանում չէ և նրան ունեզրկում չի սպառնում, ապա հայաստանյան կապիտալն այստեղ է՝ Նիկոլի ուղիղ նշանառության ներքո: Բոլոր այն կապիտալի կրողները, որոնք իրենց շուրջ 10 հոգուց ավել մարդ կարող են համախմբել, Նիկոլի թշնամիներն են, որոնց հետևից Նիկոլը գնալու է:
Ու գնալու է ոչ թե նրա համար, որ իր դեմ ինչ-որ բան են անում, այլ որ կարող են անել: Սա է բանաձևը, որից հայաստանյան կապիտալը փախուստի ձև չունի: «Խոհեմաբար» լռելը, «ջի հատակն իջնելը», Հակոբյան Աննայի հիմնադրամներին մուծվելը, ՔՊ-ականներին տներ նվիրելն այլևս չի փրկելու: Այդ ժամանակներն իսկապես անցել են:
Կամ հայաստանյան կապիտալը կազմակերպված ու միահամուռ միանալու է Նիկոլին օր առաջ տուն ճանապարհելու ալիքին, կամ էլ դատապարտված է փոշիացման: Երրորդ ճանապարհ չկա»,- գրել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար:
Մինչ այդ Պետրոսյանը զբաղեցնում էր ՍԱՏՄ տեղակալի պաշտոնը:
Դոլարը երեքշաբթի առավոտյան էժանանում է աշխարհի մյուս արժույթների նկատմամբ ՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ զինադադարի մասին լուրերից հետո, հայտնել է Prime-ը։
Մոսկվայի ժամանակով ժամը 09:01-ի (Երեւանի ժամանակով՝ 10:01- խմբ.) դրությամբ, եվրոյի եւ դոլարի փոխարժեքը մեկ եվրոյի դիմաց 1.1578 դոլարից բարձրացել է մինչեւ 1.1611 դոլար, հաղորդել են ռուսական լրատվամիջոցները։
Դոլարի փոխարժեքը նախորդ փակման պահից 146.15 իենից նվազել է մինչեւ 145.27 իեն, մինչդեռ դոլարի ինդեքսը (ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ փոխարժեքը) նվազել է 0.33 տոկոսով՝ հասնելով 98.07 կետի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,– հավելել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի վերաբերյալ արված հայտարարությունը։
«Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները՝ Իսրայելի ագրեսիան պատժելու նպատակով, շարունակվեցին մինչև վերջին պահը՝ առավոտյան ժամը 4-ը։
Իրանի ողջ ժողովրդի հետ շնորհակալություն եմ հայտնում մեր քաջարի զինված ուժերին, որոնք պատրաստ են պաշտպանել մեր սիրելի հայրենիքը մինչև իրենց արյան վերջին կաթիլը։ Նրանք պատասխանեցին թշնամու ցանկացած հարձակման՝ մինչև վերջին պահը»,- գրել է Արաղչին X-ում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրի տնտեսական վիճակից դժգոհ բոլոր քաղաքացիներին հանել գործարար Սամվել Կարապետյանի դեմ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Փաշինյանը «գլուխ է կոտրում», թե ինչպես վերընտրվել 2026 թվականի հունիսին, և որպես նոր քարոզարշավ, պայքար, որի մեջ նա մտադիր է ներքաշել ամբողջ Հայաստանը, պայքար է սկսել Հայ Եկեղեցու դեմ։
Բացի այդ, պատգամավորը կարծում է, որ Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը, և Փաշինյանը նրան իրականում հնարավորություն է տալիս իրեն հռչակել ոչ միայն որպես գործարար և բարերար, այլև որպես քաղաքական գործիչ։
Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը կմնա ուժի մեջ, եթե բոլոր կողմերը պահպանեն այն: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Իրանի հետ հրադադարը կգործի, եթե բոլոր կողմերը պահպանեն այն», - գործակալությանը հայտնել է իսրայելցի պաշտոնյան:
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն այսօր ևս վախեցավ և խուսանավեց ինձ հետ հանդիպումից։
Ենթադրյալ հանցագործության վերաբերյալ վաղը հաղորդում կներկայացվի գլխավոր դատախազին»:
Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:
Գուժ Մանուկյանը ծնվել է 1937-ի մայիսի 6-ին, Լենինականում: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է։
1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967թ-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան էր։
Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։
Կինոյում նկարահանվում է 1964թ-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։