ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի, բայց պատրաստ է արագ և վճռականորեն գործել, եթե իր քաղաքացիները, դաշնակիցները կամ տարածաշրջանում շահերը սպառնալիքի տակ հայտնվեն, հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածների վերաբերյալ մամուլի ասուլիսում։
«Միացյալ Նահանգները չի ձգտում պատերազմի, բայց եկեք հստակ լինենք. մենք կգործենք արագ և վճռականորեն, եթե մեր ժողովուրդը, գործընկերները կամ շահերը սպառնալիքի տակ հայտնվեն», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Հեգսեթը շեշտել է, որ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում օբյեկտների վրա հարվածները շաբաթներ շարունակ պատրաստվել են խիստ գաղտնիության պայմաններում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան հրամանը «կենտրոնացված, հզոր և հստակ» էր։
Իրանն առաջին անգամ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր Հայբեր հրթիռ է արձակել Իսրայելի վրա հարձակման ժամանակ, հաղոդրում է Mehr-ը։
Հաղորդվում է՝ Իրանի հարձակման թիրախներն են եղել Բեն-Գուրիոն օդանավակայանը և հրամանատարական կենտրոնները։ Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 30 հրթիռ, հիմնական թիրախներն են Հայֆա և Թել Ավիվ քաղաքները:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 15 տուժածների մասին, նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Իրանի թիրախներն էին Բեն Գուրիոն օդանավակայանը, Կենսաբանական հետազոտությունների կենտրոնը, աջակցության բազաները և որոշումների կայացման կենտրոնները, հայտնել է ԻՀՊԿ-ն։
Իրանի միջուկային նկրտումները ոչնչացվել են ԱՄՆ-ի հարվածների արդյունքում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Թրամփի վճռական ու հեռատես ղեկավարության և «խաղաղություն՝ ուժի միջոցով» սկզբունքին նրա նվիրվածության շնորհիվ Իրանի միջուկային նկրտումները ոչնչացվել են», - ասել է նա։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն ռմբակոծությունների ժամանակ չի հարվածել Իրանի զինված ուժերին կամ բնակչությանը։
Հեգսեթը նաև հաստատել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են ամերիկյան B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ և MOP (GBU-57) հակաբունկերային ռումբեր։
«Սա պատմական հարված էր, որի ընթացքում B-2 Spirit ռմբակոծիչները կատարեցին իրենց ամենաերկար առաքելությունը 2001 թվականից ի վեր և առաջին անգամ մարտական գործողություններում օգտագործվեցին MOP-երը», - լրագրողներին ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
«Սա խաղալիք չէ, սա չարիք է։ Սատանա՝ տիկնիկի կերպարանքով»,- գրառումներում, պատմություններում եւ մեկնաբանություններում աղաղակում են մտահոգ հայ ծնողները, նորաթուխ «մասնագետները», որոնք երեխայի ձեռքում տեսել են ականջներով, ատամնավոր, քմծիծաղ տվող եւ Labubu անունով փոքրիկ արարածին։
Այո՛, Labubu-ն ունի մեծ ականջներ, ապակե հայացք եւ այնպիսի ժողովրդականություն, որին շատ հայ արտիստներ կնախանձեին։ Եվ նա ունի նաեւ ահարկու համբավ. սոցիալական ցանցերում մոլեգնում է «սատանայի դեմ պայքարելու» արշավ, քանի որ, ինչպես նշում են գրառումներում, «այս արարածը ցանկանում է մտնել երեխայի հոգու մեջ եւ ոչնչացնել ամեն սուրբ բան»։ Բայց սկսենք ակնհայտից. Labubu-ն խաղալիք չէ երեխաների համար։
Այն ստեղծել է նկարիչ Kasing Lung-ը Հոնկոնգից, որը մեծացել է մի ընտանիքում, որտեղ սեր է սերմանվել արվեստի, ֆենթեզիի եւ խավարի նկատմամբ: Labubu-ն նրա երեւակայության կերպարն է, որը ծնվել է մանկության նկարներից եւ երազներից: Այն այլ լինելու, միայնության եւ մարդկային բնույթի հենց այդ «այլ» կողմի խորհրդանիշն է: Հեղինակն ինքն ասել է. Labubu-ն նման է փոքրիկ հրեշի, որն ապրում է մեզանից յուրաքանչյուրի ներսում»: Այն չար չէ, պարզապես այլ է»։ «Ահավոր, փշոտ, դատարկ հայացքով, ասես կարված է մղձավանջներից, բայց հենց դա է նրա տարածվածության գաղտնիքը։
Սա մանկական խաղալիք չէ, այլ մեծահասակ կոլեկցիոն դիզայնի տարր, «ինֆանտիլության» թրենդի մաս, երբ մեծահասակները մխիթարություն են փնտրում մանկության կերպարներում։ Քնքուշ, հրաշալի, մի փոքր վախեցնող արձանիկները դառնում են հուզական հարմարավետության խորհրդանիշներ, ջնջում սահմանը տագնապի եւ նոստալգիայի միջեւ։
Սակայն հայ հասարակությունն այլ կերպ է որոշել։ Labubu-ի մասին գրառումներում տասնյակ զայրալից մեկնաբանություններ են. «Սա խաղալիք չէ, սա սատանայություն է», «Այստեղ բարի ոչինչ չկա. միայն սեւ ուժեր են եւ կեղծիք», «Արտաքինից՝ հրեշտակ, ներսից՝ սատանա»։ Ոմանք մեջբերումներ են կատարում Աստվածաշնչից, մյուսները մարտի մեջ են մտցնում TikTok-ը, որտեղ էլ տարածվել է Labubu-ի մոդան։
Ծնողները տեսանյութեր են ձայնագրում՝ կոչ անելով երեխաներին չգնել «այս սարսափը», իսկ կրոնական ակտիվիստները խաղալիքը համեմատում են հոգեւոր վարակի հետ, որը «քանդում է հոգու ներդաշնակությունը»։ Բայց երբ խոսքը վերաբերում է իրական չարիքին, այնտեղ չկան ո՛չ տեսագրություններ, ո՛չ պատմություններ, ո՛չ բողոքի ցույցեր։ Ոչ մի խոսք։ Որովհետեւ ոչ ոք չի չեղարկում հավատքի եւ կոռուպցիայի իրական պղծողներին։ Որտե՞ղ է այդ նույն եռանդը, երբ եկեղեցիները պղծվում են, երբ հեռուստատեսությամբ ագրեսիա է հեղեղվում, երբ երկրի առաջնորդը ամենացինիկ եւ նողկալի արտահայտություններով սկանդալային գրառումներ է անում եկեղեցու եւ հոգեւորականության մասին, երբ հոգեւոր արժեքները բացահայտորեն ծաղրվում են բոլորի համար՝ հանուն լայքերի եւ շահույթի։
Ինչո՞ւ է Labubu-ն սպառնալիք, իսկ ընտանեկան բռնությունը, մանիպուլյացիան եւ լիակատար երեսպաշտությունը՝ ոչ։ Մինչ մարդիկ ստորագրություններ են հավաքում «Labubu-ն արգելելու» համար, մինչ ասում են, որ դա սատանայական մոլուցք է, երեխաները մեծանում են մի միջավայրում, որտեղ դատապարտվում է ամեն ինչ, բացի իրական չարիքից։
Եվ ի վերջո, եթե այդքան վախենում եք, որ խաղալիքը տեղ կգտնի երեխայի հոգում, գուցե արժե սկսել նրանից, որպեսզի այդ երեխայի կողքին լինեք։ Խոսեք նրա հետ։ Պաշտպանեք նրան ոչ թե Labubu-ից, այլ իրական, իսկական սատանաներից, որոնք, ի տարբերություն փափուկ տիկնիկի, արդեն վաղուց հիմնավորվել են մեր իրականությունում։
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի ուղերձը Իսրայելին․
«Ես ծեր եմ, մարմինս անարժեք է։
Ես նստած եմ աթոռին և դիտում եմ այս պատերազմը։
Եթե Իսրայելը կարծում է, որ կը հաղթի ինձ սպանելով, սխալվում է։
Այս պատերազմը մղում են իրանցի երիտասարդները, և նրանք կմնան անպարտելի։
Նույնիսկ, եթե դուք սպանեք ինձ, դա չի վնասի Իրանին։ Իրանը հիմնված է բարոյականության վրա։ Իրանը աշխարհում ոչ մեկին չի ստրկացնում»։
«Անցած կյանքեր» հիթի ռեժիսոր Սելին Սոնը վերադառնում է նոր ֆիլմով՝ «Նյութապաշտ կինը» (2025), գլխավոր դերում՝ Դակոտա Ջոնսոն։ Այս անգամ խոսքը հիշողության եւ ռեինկարնացիաների մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես պետք է ընտրություն կատարել միլիոնատիրոջ եւ նախկինի միջեւ, երբ ինքդ քեզ համար թե՛ ախտորոշում ես, թե՛ դեղ։
Կաստայում են Պեդրո Պասկալը, Քրիս Ավանսը եւ Նյու Յորքը՝ քաղաքի դերում, որտեղ անգամ սերը գործարքի տեսք ունի։ Պարզենք, թե ինչ է թաքնված այս նորաձեւ ռոմանտիկ կոմեդիայում եւ ինչու եզրափակիչ մասն այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է։
Որքան էլ տարօրինակ հնչի, միջնորդ խնամախոսն առանց զույգի ասես սննդաբան լինի՝ ձեռքին մի տուփ չիփս։ Հենց այսպես է մեզ ներկայանում Լյուսին՝ «Նյութապաշտ կինը» ֆիլմի հերոսուհին՝ եւս մեկ նորաձեւ օմաժ Նյու Յորքին, հարաբերությունները եւ պրոֆեսիոնալ տագնապայնությունը՝ «արդյո՞ք բավականաչափ կին եմ, եթե հավակնություններ ունեմ» ոգով։
Լյուսին պրոֆի է սրտի գործարքների աշխարհում, հատընտիր ապրանք ռոմանտիկ քոնսալթինգի շուկայում։ Կարողանում է խելքահան անել նրանց, ովքեր վաղուց հետ են վարժվել զգացմունքներին հավատալուց՝ դրանք փոխարինելով սակագներով եւ ստատուսներով, բայց տեսեք, թե փորձանքը որն է. ինքը միայնակ է։ Հեգնանքն այնքան ճակատային է, որ դառնում է գրեթե համակրելի. ինչպես կոշկագործն առանց կոշկի, որն անկեղծորեն հավատում է, որ հարուստ ներբանը սիրո մասին չէ։
Սյուժեն մեզ կատարյալ երկճյուղում է մատուցում՝ հարուստ, բայց սառը (միլիոնատեր Հարին) եւ աղքատ, բայց կրքոտ (նախկին Ջոնը՝ ծակ գրպանով)։ Կինոն ասես չգիտի, որ մենք արդեն մեծացել ենք «քսակն ընդդեմ սրտի» այդ ընտրությունից։ Կամ հակառակը՝ գիտի, բայց դա հատուկ է անում, որպեսզի նորից խաղարկի արքետիպերով, կանխատեսելի քմծիծաղով։ Հարին «ապագայի քրեստոմատիական մոդել է». անհասանելի, հարթ, տագնապ եւ անընդհատ ձիգ լինելու ցանկություն է առաջացնում։ Ջոնը «ջերմ անցյալն է», որը վերադարձել է ոչ թե սիրուց, այլ հուսահատությունից։ Ինչպես եւ բոլոր նախկինները՝ վերադարձել է, որովհետեւ ավելի լավին չի գտել։ Սա կրքի ժեստ չէ, այլ սովորական ինֆանտիլություն զղջումների սոուսով։
Լյուսին տարուբերվում է նրանց միջեւ։ Եվ դա ոչ այնքան սիրային ջրբաժան է, որքան իր ինքնագնահատականի ցուցադրում. մեկին նա արդեն «հասել» է, բայց մյուսին դեռ «չի հասել»։ Ջոնը դեռահաս հուզականության մակարդակն է, որտեղ սերը չափվում է դրամայով եւ «ես փոխվել եմ» խոստումներով։ Հարին այն մակարդակն է, որտեղ սրամիտ, կարիերա եւ պինդ բնավորություն ունեցող կնոջ համար դժվար է պարզապես «կին լինել», այլ ոչ թե հայցորդ։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՍՓՈՅԼԵՐԸ
Վերջում Լյուսին ընտրում է իրեն։ Ոչ միլիոնատիրոջը, ոչ նախկինին, այլ իր կյանքը՝ փորձառու, տագնապներով եւ առաջ ընթանալու ցանկությամբ։ Սա բացահայտում չէ, այլ ավելի շուտ՝ քաղաքավարի հիշեցում պոստհոգեբանության ոգով՝ «քանի դեռ ինքդ քեզ չես ընտրել, մնացած բոլորն այն չեն»։
Այստեղից էլ հիացական գրախոսությունների ալիքը. «խելացի ռոմանտիկ կատակերգություն», «քանդում է շաբլոնները», «խոսում է նոր կանանց ձայնով»։ Բայց, ըստ էության, «Նյութապաշտ կինը» այդ նույն հասուն հեքիաթն է։ Պարզապես այժմ արքայադուստրը չի սպասում, այլ ռեֆլեքսիվ է։ Ոչ հեղափոխություն, ոչ կատարսիս, բայց արդիականության ժեստն արված է. այժմ ռոմանտիկական կատակերգությունում էլ կարելի է չընտրել ոչ մեկին։ Եվ դա լիովին կարող է հեփի էնդ համարվել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման վերաբերյալ: Հայտարարությունը հրապարակվել է նախարարության կայքում։
«Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները, որոնք հաջորդել են Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվել է, որ այս «անպատասխանատու որոշումը ... կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը», ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։
«Հատկապես մտահոգիչ է, որ հարվածները հասցրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է», - հավելել է նախարարությունը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախատեսում է այցելել Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համար, հայտնում է Mehr-ը։
Կիրակի առավոտյան Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ երկուշաբթի պատրաստվում է այցելել Մոսկվա։
Նա ասել է, որ վաղը Ռուսաստանում լուրջ խորհրդակցություններ կանցկացնի։
Նրա այցի ծրագրում նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ։
Արաղչիի այցը Մոսկվա տեղի է ունենում Իրանի տարածքին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների ֆոնին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հունիսի 23-ին նախատեսում է հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես վաղը մեկնում եմ Ռուսաստան, հանդիպում կունենամ պարոն Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների միջև կա ռազմավարական գործընկերություն, մենք համակարգում ենք գործողությունները։ Նրանք (ռուսական կողմը - խմբ.) միշտ մասնակցել են միջուկային բանակցություններին։ Երբ վերջին ամիսներին բանակցություններ էինք վարում Միացյալ Նահանգների հետ, մենք պարբերաբար տեղեկացնում էինք մեր ռուս ընկերներին բանակցությունների ընթացքի մասին։ Վաղը լուրջ հանդիպում կունենանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է Արաղչին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախատեսում է այցելել Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համար, հայտնում է Mehr-ը։
Կիրակի առավոտյան Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ երկուշաբթի պատրաստվում է այցելել Մոսկվա։
Նա ասել է, որ վաղը Ռուսաստանում լուրջ խորհրդակցություններ կանցկացնի։
Նրա այցի ծրագրում նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ։
Արաղչիի այցը Մոսկվա տեղի է ունենում Իրանի տարածքին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների ֆոնին։