Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն այսօր ևս վախեցավ և խուսանավեց ինձ հետ հանդիպումից։
Ենթադրյալ հանցագործության վերաբերյալ վաղը հաղորդում կներկայացվի գլխավոր դատախազին»:
Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:
Գուժ Մանուկյանը ծնվել է 1937-ի մայիսի 6-ին, Լենինականում: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է։
1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967թ-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան էր։
Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։
Կինոյում նկարահանվում է 1964թ-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունիսի 24–ի ցերեկը կլինի 28–30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան:
Չնայած Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելաաամերիկյան հրթիռակոծության հասցրած վնասներին, ներկա պահին փոքր է հավանականությունը, որ հնարավոր ռադիոակտիվ ճառագայթումը կհասնի Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Ինչպես հայտնի է, հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ և թիրախավորելով Իրանի միջուկային օբյեկտները։ Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ԱՄՆ–ն հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին` հայտարարելով, որ գործողության նպատակը Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելը կամ լրջորեն թուլացնելն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարեց, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո գրանցվել են ավերածություններ, սակայն օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։ Նա, սակայն, զգուշացրեց, որ ռազմական գործողությունների հետագա շարունակությունը կհանգեցնի ռադիոակտիվ նյութերի արտանետման` Իրանի և հարակից երկրների համար վտանգավոր հետևանքներով, մարդկանց կյանքին սպառնացող վտանգներով։
«Հայաստանի ճառագայթային հետազոտությունների կենտրոնը և Ադրբեջանի համապատասխան ծառայություններն արդեն որոշակի չափումներ են իրականացրել Իրանի հետ սահմամերձ շրջաններում` Արաքս գետի հունով, և պարզել, որ ռադիոակտիվ ֆոնի որևիցե էական խանգարում չկա»,– ասաց մասնագետը։
Նա միաժամանակ չբացառեց, որ եթե իրանական միջուկային օբյեկտների վրա հարվածները շարունակվեն նաև Իրանի հյուսիսում` Հայաստանին ավելի մոտ գտնվող Թավրիզի և այլ քաղաքների օբյեկտների վրա, ապա ռադիոակտիվ թունավորման վտանգը կմեծանա։
Արա Մարջանյանն Իրանի տարածքից ուրանը դուրս բերելու տարբերակը խիստ անհավանական է համարում։ Մինչդեռ Իրանի տարածքում դրա տեղափոխումը որևէ այլ վայր միանգամայն հնարավոր է համարում։ Նա շեշտում է, որ հարստացված ուրանի տեղափոխումը և անգամ հարստացված ուրանի հնարավոր արտահոսքը ճառագայթման բարձր վտանգ չեն առաջացնի։
«Հարստացված ուրանը գտնվում է գազային վիճակում` այսպես կոչված ուրանի հեքսաֆտորիդի ձևով, և մթնոլորտի հետ անմիջական շփման ընթացքում թանձրանում և նստում է գետնի վրա։ Այնպես որ հարստացված ուրանի մասնիկների մթնոլորտային տարածումը գրեթե անհնար է։ Մետաղական ուրանի դեպքում դա ընդհանրապես բացառվում է։ Այնպես որ այս պահին տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի համար ճառագայթման վտանգ չեմ տեսնում և դրա հավանականությունը գնահատում եմ ցածր»,– նշում է Մարջանյանը։
ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ռադիոէկոլոգայի բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Օլգա Բելյաևան ևս ներկա պահին ճառագայթման վտանգի հավանականությունը շատ ցածր է գնահատում` հիմնվելով առկա տեղեկատվության սեփական մասնագիտական վերլուծությունների վրա։
«Եթե գործ ունենք ուրանի հարստացման օբյեկտների և հատկապես օդից ռմբակոծությունների հետևանքով առաջացած շինությունների փլուզման հետ և ոչ թե միջուկային պայթյունների, որոնք այս պարագայում չեն կարող լինել, ապա շրջակա միջավայրի համար շատ մեծ վտանգ պիտի որ չլինի»,– ասում է մասնագետը։
Ինչ վերաբերում է հնարավոր արտահոսքերի դեպքում վտանգներին, նման ուսումնասիրության համար, Օլգա Բելյաևայի մեկնաբանմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել մետիորոլոգիական ցուցիչները` քամու ուղղությունը, արագությունը, օդային զանգվածների շարժը մոտակա օրերին, խոնավության մուտքը Իրանից Հայաստան և այլն։
Ուրանի տեղափոխման վտանգների հարցում ևս Օլգա Բելյաևան համակարծիք է Արա Մարջանյանի հետ` հիշեցնելով, որ թե՛ հարստացված, թե՛ բնական ուրանի, և թե՛ ուրանի հանքաքարի տեղափոխման համար աշխարհում գործում են անվտանգության սահմանված մեթոդներ, որոնք չեզոքացնում են շրջակա միջավայրի վրա բոլոր հնարավոր ռիսկերը։
«Աղտոտում իհարկե կլինի, բայց ոչ ռադիոակտիվ աղտոտում։ Օրինակ` կարող է հրդեհի հետևանքով օրգանական աղտոտում լինել։ Բայց ուրանից ռադիոակտիվ աղտոտման մասին մենք պետք է որ չխոսենք»,– կարծում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է գրունտային կամ մակերեսային ջրերի միջոցով ռադիոակտիվ նյութերի հնարավոր ներփթափանցմանը, այստեղ ևս, Օլգա Բելյաևայի խոսքով, ռիսկը գրեթե զրոյական է, քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքը Իրանից բարձր է և ջրերը հոսում են Հայաստանից Իրան, ոչ թե հակառակ ուղղությաբ։
Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ևս հայտարարել էր, որ 24/7 ռեժիմով կատարվող դիտարկումները հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն արձանագրել։
Իսրայելի օդային տարածքը վերաբացվել է մուտքի չվերթների համար՝ Իրանի բալիստիկ հրթիռային գրոհների պատճառով կարճատեւ փակ մնալուց հետո, հաղորդել է Times of Israel-ը՝ հղում կատարելով Իսրայելի օդանավակայանների վարչությանը: Ավելի վաղ Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր երկրի տարածքում Իրանի բալիստիկ հրթիռային հարձակումների վեց փուլի մասին:
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հրթիռներից մեկը հարվածել է բնակելի շենքի Բեեր Շեւայում։
Վերջին տվյալներով՝ Բեեր Շեւայում զոհերի թիվը հասել է 4-ի։
Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այս մասին գրելէ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է ՌԴ»,- գրել է նա:
Իսրայելը համաձայնել է Թրամփի հրադադարի առաջարկին, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թել Ավիվը հասել է իր նպատակներին. Իրանի կողմից միջուկային և հրթիռային սպառնալիքը վերացվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը գրել էր. «Շնորհավորում ենք բոլորին: Իսրայելի և Իրանի միջև լիակատար պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ․12 ժամվա ընթացքում, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված»:
Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին
Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի: Ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի: Չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես այնպիսի ուժեղ կին քաղաքական գործիչների հնչեցրած, ինչպիսիք են օրինակ՝ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսսա Խամոյանը, Աննա Մկրտչյանը, Թագուհի Թովմասյանը և այլք, փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ: Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ:
«Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը: ՔՊ-ի այն անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները:
Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած՝ զզվելի, տհաճ է: Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ Հայ ազգի նզովյալները: Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել՝ ես Հայ եմ, բառերը:
Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու:
Պայքարելու ենք։
Շարունակելի…»,-նշված է հայտարարության մեջ:
Թուրքիայի հարավում գտնվող համանուն նահանգի Ադանա քաղաքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ):
Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07:09-ին։ Օջախը գտնվել է 6,96 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Շնորհավորում ենք բոլորին: Իսրայելի և Իրանի միջև լիակատար պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ․12 ժամվա ընթացքում, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանը պաշտոնապես հրադադար կհայտարարի, իսկ 12-րդ ժամին Իսրայելը հրադադար կհայտարարի, իսկ 24-րդ ժամին աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը: Յուրաքանչյուր հրադադարի ժամանակ մյուս կողմն իրեն կպահի խաղաղ և հարգալից։ Ելնելով այն ենթադրությունից, որ ամեն ինչ աշխատում է այնպես, ինչպես պետք է, և այդպես էլ լինելու է, ես կցանկանայի շնորհավորել երկու երկրներին՝ Իսրայելին և Իրանին, այն բանի համար, որ նրանք ունեին տոկունություն, քաջություն և խելք ՝ վերջ տալու այն, ինչ պետք է անվանել «12-օրյա պատերազմ»: Սա պատերազմ է, որը կարող էր շարունակվել տարիներ շարունակ և կավերվի Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա: Աստված օրհնի Իսրայելին, Աստված օրհնի Իրանին, Աստված օրհնի Մերձավոր Արևելքը, Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները և Աստված օրհնի ամբողջ աշխարհը»,-գրել է նաա։