Իրանը Միացյալ Նահանգներին երկու դիվանագիտական ուղիներով տեղեկացրել էր Կատարում և Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների վրա հարձակումների մասին հրթիռակոծությունից մի քանի ժամ առաջ։ Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Պենտագոնը հաստատել է, որ Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է Իրանից արձակված կարճ և միջին հեռահարության հրթիռների հարձակմանը։
ԱՄՆ ՀՕՊ համակարգը սխալմամբ իսրայելական ԱԹՍ է խոցել, հայտնում է իրանական տելեգրամ ալիքը։
Աղելի վաղ գրել էինք, որ
- Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում:
- Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, որը ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի տեղակայման շրջանում։
- Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։
- Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։
- Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին, որն օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ավիահարվածներն իրավական հիմք չունեն, չնայած Ֆրանսիան համամիտ է Թեհրանի՝ միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու ցանկությունը։
«Նույնիսկ եթե Իրանի միջուկային ենթակառուցվածքների ոչնչացումը համարենք արդարացված՝ հաշվի առնելով մեր նպատակները, դրա համար իրավական շրջանակ չկա։ Մենք պետք է ասենք այնպես, ինչպես կա. այս հարվածներն անօրինական են։ Չնայած Ֆրանսիան համաձայն է Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու նպատակի հետ, սակայն կարծում ենք, որ դրան կարելի է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով»,- ընդգծել է Մակրոնը Նորվեգիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
Հիշենք, որ հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեց Իրանի միջուկային ծրագրի երեք կարևոր օբյեկտների՝ Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի վրա։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ գործողության նպատակն էր Իրանի միջուկային ներուժը ոչնչացնելը կամ զգալիորեն թուլացնելը։
Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի տելեգրամ ալիքը գրել է․
Պարսից ծոցի գրեթե ինը պետություններ ցնցվել Իրանի կողմից զանգվածային համակարգված գործողության ընթացքում հնչած տագնապի ազդանշաններից։
Սա վերջը չէ։
Գործողության անվանումը ցույց է տալիս, որ այն կշարունակվի՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկյան ագրեսիայի։
Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ, հաղորդում է Axios-ը։ |
Կատարը փակել է իր օդային տարածքը, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը
ԱՄԷ-ն նույնպես փակում է իր օդային տարածքը՝ ԱՄՆ գործողություններին Իրանի հնարավոր պատասխանի պատճառով:
Թուրքական ավիաընկերությունները նույնպես շտապ կերպով չեղարկել են դեպի ԱՄԷ չվերթները:
Ի պատասխան Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազային՝ Արևմտյան Ասիայում Ամերիկայի խոշորագույն ռազմակայանին հզոր հրթիռային հարված հասցնելու մասին:
«Այս պատասխան հարձակումը, որն իրականացվել է Բաշարաթ Ալ-Ֆաթհ գործողության շրջանակում, հավանության է արժանացել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ Ցանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում: Ապագա հարձակումները կարող են հանգեցնել ինչպես տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքների, այնպես էլ Սիոնիստական ռեժիմի փլուզմանը»,-նշվում է կառույցի տարածած հայտարարության մեջ։
Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, հայտնում է իրանական պետական հեռուստատեսությունը։ Գործողությունն ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին, հայտնում է Tasnim գործակալությունը։
Բահրեյնում Իրանի հարվածները եղել են այն շրջանում, որտեղ տեղակայված է ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբը։
Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։
Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։
Axios-ը գրում է, որ իրանական հնարավոր հարվածի հետևանքները, հատկապես եթե ամերիկացիների շրջանում զոհեր լինեն, կարող են բեկումնային լինել այս հակամարտության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Fox News-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին:
Ալ Ուդեյդ բազան առանցքային դեր է խաղում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) գործողություններում և օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է Կատարում ամերիկյան «Ալ-Ուդեյդ» բազայի դեմ գործողության մեկնարկի մասին։
Ամերիկյան բազաների դեմ Իրանի գործողությունը կոչվել է «Լավ լուր հաղթանակի մասին»: Թեհրանն այն իրականացնում է Կատարում և Իրաքում ԱՄՆ բազաների դեմ, հաղորդում է իրականան Tasnim գործակալությունը։
Ըստ Reuters-ի՝ Իրաքի Այն ալ-Ասադում տեղակայված ամերիկյան բազայում հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարություն է արել․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։
Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նունիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի եւ արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։
Ես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելեւեջներն ու ուղերձները, 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս եւ աղոթում, ժամանակ առ ժամանակ ծոմապահության եւ պահեցողության մեջ է լինում, եւ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։
Սա Զատիկ է, որտեղ ՀՀ յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգեւորական պետք է զատվի որոշ բարձրաստիճան հոգեւորականների պոռնկաբարո ու ուխտադավ վարքից եւ Մայր Աթոռում վերահաստատի բարոյական այն հրամայականը, որ սահմանված է Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով։ Այլընտրանք չկա։
Կտրիճ Ներսիսյանի հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետեւորդներին եւ նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգեւորականներին հորդորում եմ հստակ ձեւակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը եւ դրա մասին բարձրաձայնել։ Վեհարանը վեհի՛»։