Live24
Օգոստոսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանական տելեգրամ ալիքը գրում է․

Թուրքիան դատապարտեց Իրանի հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։

Զարմացա՞ծ եք։ Ոչ։

Գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան դատապարտում։

Որովհետև նրա տարածքում կա մի բազա, որը ծառայում է սիոնիստական ​​ռեժիմին և ԱՄՆ-ին։ Նա հասկանում է, որ մի օր Իրանը կարող է նաև հարվածել այս բազային։

Մի՛ անցեք Իրանի կարմիր գիծը։

Աղելի վաղ․ 

- Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում:

- Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, որը ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի տեղակայման շրջանում։ 

- Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։

- Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։

- Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Քուվեյթը դատապարտել են Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա։

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։

- Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին, որն օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկրի օրենսդիր մարմինը քննարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Թեհրանի համագործակցությունը կասեցնելու օրինագիծը՝ ի պատասխան ՄԱԿ-ի միջուկային գործակալության ոչ պրոֆեսիոնալ պահվածքի:  

Այսօր ելույթ ունենալով խորհրդարանի նիստում՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։

Խորհրդարանի խոսնակն ասել է. «Իրանը ոչ խաղաղ գործողությունների պլաններ չունի, բայց աշխարհը հստակ ականատես եղավ, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից որևէ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի»։

Իրանի խորհրդարանը քննարկում է օրինագիծ ընդունել ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը կասեցնելու մասին, քանի դեռ Թեհրանին չեն տրվել ՄԱԿ-ի միջուկային գործակալության պրոֆեսիոնալ վարքագծի շոշափելի երաշխիքներ, հայտարարել է Ղալիբաֆը։

Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ․

Հարգելի և դիմացկուն իրանի ժողովուրդ, ԱՄՆ հանցագործ ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետության խաղաղ ատոմային օբյեկտների դեմ ակնհայտ ռազմական հարձակման և միջազգային իրավունքի բացահայտ խախտման հետևանքով, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի որոշմամբ և Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարական շտաբի ղեկավարությամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ «Աբա Աբդալլահ Հոսեյն» սուրբ նշանաբանով, «Բաշարաթ ալ-Ֆաթհ» անվան գործողությանբ, հզոր և ուժգին հրթիռային հարված է հասցրել Կատարի Ալ-Ադիդ ռազմաբազայի վրա:
Այս ռազմաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարական կենտրոնն է և ԱՄՆ ահաբեկչական բանակի ռազմավարական գլխավոր շտապը Արևմտյան Ասիաում։ 
Իրանի զինված ուժերի զավակների վճռական գործողության ուղերձը Սպիտակ տան և նրա դաշնակիցների համար հստակ ու միանշանակ է. 
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ապավինելով Ամենակարող Աստծուն և իր հավատացյալ և փառավոր ժողովրդին, ոչ մի դեպքում առանց պատասխան չի թողնի իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ցանկացած ոտնձգությանը»:
️Ամերիկյան թշնամու ագրեսիան բոլորին պարզ ցույց տվեց, որ սիոնիստական դավադրությունը ընդամենը ԱՄՆ-ի ծրագրի շարունակությունն է: Հետևաբար ընդգծում ենք, որ այս ազգային պաշտպանության շրջանակում ԱՄՆ-ի շարժական ռազմական բազաներն ու թիրախները տարածաշրջանում ոչ միայն ուժի կենտրոն չեն, այլ այս պատերազմող ռեժիմի մեծ թուլության կետրոններն են ու նրա «Աքիլեսյան գարշապարը»:
Սուրբ Մոհարամի և Աշուրայի առաջնորդ՝ Հոսեյնի սգո ամսվա նախաշեմին, կրկին զգուշացնում ենք Իսլամական Իրանի թշնամիներին, որ «հարվածիր ու փախիր» դարաշրջանը ավարտվել է, և Իրանի հզոր ժողովրդական զինված ուժերի վճռականությունն այն է, որ ցանկացած չարագործության պատճառ կդառնա ԱՄՆ-ի ռազմական կառուցվածքի արագ փլուզմանը, նրանց նվաստացուցիչ փախուստին Արևմտյան Ասիայից և ի կատար ածման իսլամական ու ազատասեր ազգերի ընդհանուր իղձին՝ սիոնիստական քաղցկեղային ուռուցքի վերացմանը:

Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Իրանի հարձակումը Կատարի վրա և պատրաստակամություն է հայտնել համապարփակ աջակցություն ցուցաբերել Դոհային։ Դրա մասին ասված է Թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

«Թագավորությունը կտրականապես դատապարտում է եղբայրական Կատարի դեմ Իրանի իրականացրած ագրեսիան։ Դա միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում է։ Նման գործողությունները բացարձակապես անընդունելի են և չեն կարող արդարացվել», -ասված է հայտարարության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Էր-Ռիադը լիակատար համերաշխություն է հայտնում Կատարին և պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի ռեսուրսները՝ իրանական հարվածներին ի պատասխան երկրի ղեկավարության ընդունած որոշումներին աջակցելու համար։

Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Քուվեյթը դատապարտել են Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա։

Աղելի վաղ գրել էինք, որ 

- Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում:

- Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, որը ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի տեղակայման շրջանում։ 

- Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։

- Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։

- Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին, որն օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:

Իրանը կշարունակի պատասխան հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումներին, Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները պետք է դադարեցվեն, եթե նրանք բանակցություններ են ուզում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։

«Իրանը կշարունակի իր պատասխան հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումներին... Եթե նրանք ձգտում են բանակցությունների, Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները պետք է դադարեցվեն... Իրանն ունի անհրաժեշտ ռացիոնալությունը՝ ագրեսորին պատժելուց հետո դիվանագիտությամբ զբաղվելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Կատարը Ալ Ուդեյդ բազայի վրա Իրանի հարձակումն անվանել է «Կատարի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության խախտում»: 

Այս մասին ասված է Կատարի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կատարի պետությունն իրեն իրավունք է վերապահում ուղղակիորեն արձագանքել այս բացահայտ ագրեսիային՝ միջազգային իրավունքի համաձայն»,- նշել են նախարարությունից։ 

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին նշել է, որ Կատարի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը և հաջողությամբ չեզոքացրել իրանական հրթիռները։

Մինչ այս պահը Կատարի Ալ Ուդեյդի ԱՄՆ ավիաբազային հասցվել է առնվազն վեց իրանական հրթիռային հարված։ Հաղորդում են տելեգրամ ալիքները։

Աղելի վաղ գրել էինք, որ 

- Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում:

- Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, որը ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի տեղակայման շրջանում։ 

- Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։

- Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։

- Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին, որն օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:

Ըստ Ալ-Մայադին հեռուստաընկերության՝ Իրանական հրթիռները ճշգրիտ հարվածել են ԱՄՆ բազաներին։

Արձակված հրթիռները ուղղված են եղել բացառապես ԱՄՆ բազաների դեմ, և թիրախային երկրներում այդ օբյեկտներից դուրս որևէ հարված չի հասցվել։

Աղելի վաղ գրել էինք, որ 

- Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում:

- Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, որը ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի տեղակայման շրջանում։ 

- Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։

- Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։

- Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին, որն օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:

Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը, այս մասին հայտնում է The New York Times-ը: 

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփի վարչակազմը պատասխան գործողություններ էր սպասում Թեհրանից՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից վերջերս կատարված հարվածներից հետո։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի հարվածի թիրախ է դարձել միայն Կատարում գտնվող ԱՄՆ ավիաբազան։ ԱՄՆ-ի ոչ մի այլ օբյեկտ հարձակման չի ենթարկվել:

Ֆոտո

Իրանը և եվրոպական եռյակի երկրներն ավարտել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը

ԱՄՆ-ն կավելացնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք աջակցում են Ուկրաինային

ԱՄՆ դեսպանը լիբանանցի լրագրողներին կոչ է արել իրենց «անասունի պես չպահել»

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

907-րդ ուղղման չեղարկումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլի սկիզբ է. Բայրամով

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք

12500-ից ավելի էլեկտրոմոբիլ՝ 8 ամսում. քվոտայի սպառումից հետո էլ ներմուծման ծավալներն աճում են

ՀՀ-ից ՌԴ պտուղ-բանջարեղեն, ծաղիկ տեղափոխելիս պետք է պահպանել ԵԱՏՄ և ՌԴ օրենսդրության պահանջները․ ՍԱՏՄ

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի. Foreign Policy

Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հшրձшկումը չկրկնվի

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան