Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Քննչական գործողություններ են ընթանում  «Gold Gym» սպորտային ակումբում։ Այս մասին տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից։

«Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ»,-հայտնեցին ՔԿ–ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քննչական գործողություններ են իրականացվում Reebok սպորտային ակումբում։

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում. Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը արձանագրել է տղամարդու մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր և նա իր կնոջ հետ որպես զբոսաշրջիկ ժամանել էր Հայաստան:

Էմիլի Ռատակովսկին կրկին գրավել է երկրպագուների ուշադրությունը՝ հրապարակելով լողազգեստով անկեղծ լուսանկարների շարք։

эмрата.jpg (81 KB) 

Աստղը, որը նախորդ շաբաթ ակտիվորեն գովազդում էր Netflix-ի նոր՝ «Too Much» սերիալը Նյու Յորքում, այժմ վայելում է աշխատանքային արձակուրդը Ադրիատիկ ծովում՝ մնալով շքեղ առանձնատանը։

эмрата1.jpg (127 KB)

Լուսանկարում 34-ամյա Ռատակովսկին կեցվածք է ընդունել սև, մի կտոր լողազգեստով՝ չափազանց խորը դեկոլտեով և բաց մեջքով։

эмрата2.jpg (104 KB)

Երկրպագուները հիացած էին համարձակ լուսանկարներով, իսկ Էմիլիի մոդելային ոլորտի գործընկեր Իրինա Շեյքը մեկնաբանություններում պատասխանել է կրակի և սրտիկների էմոջիներով։ Բլոգեր և ազդեցիկ անձնավորություն Սինդի Քիմբերլին նույնպես անտարբեր չի մնացել՝ ասելով. «Դուք հորինել եք, թե ինչ է նշանակում սեքսուալ լինել

Շառլ Ազնավուրի արձանի ֆինանասավորումն ամբողջությամբ Երևանի բյուջեի հաշվին է կատարվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

«2024 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Շարն Ազնավուրի ծննդյան հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ։ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ և գլխավորությամբ ձևավորված մրցույթային հանձնաժողովի քվեարկության արդյունքում, որին մասնակցում էր նաև Շարն Ազնավուրի որդին, պարոն Նիկոլա Ազնավուրը, հաղթող ճանաչվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած նախագիծը։ Սրձանի ստեղծման ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երևան քաղաքի բյուջեի հաշվին, մենք հատկացրել ենք շուրջ 85 միլիոն դրամ, քանդակը կրում է «Լա բոհեմ» անվանումը և այն ոչ միայն հիմնված է համանուն հանրահայտ երգի վրա, այլ խորապես կապված է Ազնավուրի բեմական կերպարի հետ։

Քանդակի գաղափարը առաջացել է այդ խորհրդանշական պահից, երբ լաբոհեմ երգի կատարման ժամանակ Ազնավուրը բեմում հանում էր իր սպիտակ թաշկինակը ու պարում էր բոհեմական մեղեդու ներքո, իսկ հանդիսատեսը ձեռքերը մեկնած սպասում էր, թե երբ երգիչը կնետի թաշկինակը։ Ուզում եմ նշել, որ արձանը հենց այդ անմոռանալի պահն է մարմնավորում»,–ասաց նա։

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ քանդակը պատրաստված է բրոնզից, կիրառվել են նաև մարմար և կարմիր էմալ. «Արձանի ձուլումն իրականացվել է Գյումրիում։

Սիրելի քաղաքացիներ, արձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում»,–ասաց նա՝ թվարկելով, թե ովքեր են մասնակցել այդ արարողությանը։

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին։

Բացահայտվել են ՀՀ ՆԳՆ և ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից շուրջ 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքեր. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՆԳՆ պաշտոնատար անձը, 2025 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում մի շարք անձանցից ձևական գործնական քննություն ընդունելու, դրական գնահատելու և նրանց վարորդական վկայականներում մեկ դեպքում «B», երկու այլ դեպքերում՝ «BE» և «CE» կարգեր ավելացնելու գործընթացը կազմակերպելու համար, իրեն օժանդակող 3 անձանց միջոցով նրանցից պահանջել և ստացել է համապատասխանաբար 180.000, 250.000 և 350.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ վերը նշված պաշտոնատար անձը նրանցից ընդունել է ձևական քննություններ և նշանակել դրական գնահատականներ՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան կարգերի վարորդական վկայականներ:

Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության համապատասխան բաժնի գլխավոր հարկային տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով ստուգող խմբի ղեկավար, նույն բաժնի երկու այլ գլխավոր հարկային տեսուչների հետ 2024 թվականի սեպտեմբերի 19-ից 2025 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում հարկային համալիր ստուգում է իրականացրել վերը նշված ՆԳՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակած անձանցից մեկին պատկանող ընկերությունում:

Ստուգման ընթացքում հարկային տեսուչը նշված ընկերությունում առաջիկա 3 տարիների ընթացքում ստուգումներ չիրականացնելու համար տնտեսվարողից պահանջել է խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերված և նախկինում չկատարված՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ՊԵԿ գլխավոր տեսուչն անձամբ ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 3.963.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը:

Կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն և տալուն օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձին և ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին: Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.50 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 21–ի ցերեկը կլինի 37-39 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +30...+32 աստիճան։

Տեղեկացվում է, որ հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է «Arménie Football»-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իսպանական «Ժիրոնան» արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ:

Նշվում է, որ այժմ քննարկվում է տեղափոխության գումարը: Աղբյուրը հայտնում է, որ իսպանական ակումբին կմիանա ևս մեկ կիսապաշտպան, սակայն դա ոչ մի կերպ չի ազդի հայ կիսապաշտպանի տրանսֆերի վրա:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է:

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են տեղացել, ՌԴ մայրաքաղաքի փողոցները հեղեղվել են ջրով։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը, անցած օրվա ընթացքում Մոսկվայում տեղացել է ամսական տեղումների նորմայի 25 տոկոսը:

«Ցիկլոնային ազդեցության պատճառով մայրաքաղաքում հորդառատ անձրևներ են։

Տեղումների չափիչն անցած օրվա ընթացքում Ստրոգինոյում արձանագրել է 13 միլիմետր, Բալչուգում՝ 9 միլիմետր, Տուշինոյում՝ 21 միլիմետր, ինչը կազմում է ամսական նորմայի 25 տոկոսը»,-նշել է նա։

Մոսկվայի տրանսպորտի վարչությունը հայտնել է, որ վատ եղանակի պատճառով հնարավոր են տեղական վերգետնյա տրանսպորտի ուշացումներ։

Ֆոտո

Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել