Apple-ը շտապ iOS 26.0.1 թարմացում է թողարկել՝ փակելով վտանգավոր խոցելիությունները iPhone-ում
Հոկտեմբերի 08, 2025

Apple-ը շտապ iOS 26.0.1 թարմացում է թողարկել՝ փակելով վտանգավոր խոցելիությունները iPhone-ում

By Հոկտեմբերի 01, 2025 49

Apple-ը ներկայացրել է iOS 26.0.1 շտապ թարմացումը՝ ուղղելով մի շարք վտանգավոր խոցելիություններ և սխալներ, գրում է The Daily Express-ը։ Կիբերանվտանգության փորձագետ Ադամ Բոյնթոնը կոչ է արել օգտատերերին անհապաղ տեղադրել թարմացումը՝ նշելով, որ CVE-2025-43400 բացը կարող էր խափանել iPhone-ի ներքին համակարգերն ու հավելվածները։

Թարմացմամբ շտկվել են նաև մի շարք տեխնիկական խնդիրներ՝ Wi-Fi և Bluetooth-ի անսպասելի անջատումը, բջջային կապի խափանումները, հավելվածների նշանների սխալները, ինչպես նաև ֆոտոխցիկի թերությունը, որի պատճառով iPhone 17, iPhone Air և iPhone 17 Pro մոդելների նկարները պահվում էին արտեֆակտներով։

Մասնագետները շեշտում են, որ թարմացումը հասանելի է 2019-ից սկսած թողարկված iPhone-ների համար և անհրաժեշտ է հնարավորինս արագ տեղադրել այն՝ պաշտպանվելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս