Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո լը Մերը, որը նշանակվել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա նշանակումը քննադատվել է ընդդիմության կողմից։
«Ես ընդունում եմ, որ իմ որոշումը որոշ մարդկանց մոտ անհասկանալի, կեղծ և անհամաչափ արձագանք է առաջացնում», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է նախարարը X-ում՝ հավելելով, որ պաշտոնն ընդունել է պարտականության զգացումից ելնելով և Ֆրանսիային ծառայելու համար։
Ավելի վաղ իր հրաժարականի մասին էր հայտնել նաև Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։ Նա հրաժարական էր տվել պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց։