YouGov-ի հարցման համաձայն՝ Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի բնակիչների 50 տոկոսից պակասն է աջակցում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:
Հարցումները ցույց են տվել, որ լեհերի միայն 42%-ն է աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, մինչդեռ 45%-ը՝ ՆԱՏՕ-ին։ Համապատասխանաբար՝ ֆրանսիացիների 46%-ը և 42%-ը, գերմանացիների 47%-ը և 42%-ը, ինչպես նաև իտալացիների 44%-ը աջակցում են այս գաղափարներին։
Սակայն Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի բնակիչների շրջանում այս ցուցանիշները շատ ավելի բարձր են՝ բրիտանացիների շրջանում՝ 69% և 66%, իսկ իսպանացիների՝ 70% և 62%: