ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը կուսակցության համամասնական ցուցակով չի առաջադրվել:
Հիշեցնենք՝ ՔՊ կուսակցությունից Լենա Նազարյանը ևս որոշել է չառաջադրվել: Չեն առաջադրվել նաև Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Քրիստինե Պողոսյանը:
Առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին: