ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, «Ազատությանը» փոխանցեց ինքը՝ Հակոբյանը: Ասաց, որ պատճառների մասին ավելի ուշ կխոսի:
Կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։ Առաջադրվելու դիմումներ կարող են ներկայացնել ոչ միայն կուսակցականներ, այլև անկուսակցականներ, եթե ունեն վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրը:
Իշխանական երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ևս որոշել են չառաջադրվել: