Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալաս
Դեկտեմբերի 01, 2025

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալաս

By Դեկտեմբերի 01, 2025 7

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դեկտեմբերի 1-ին կհանդիպի Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ։

 

Հանդիպումից առաջ Կալասը լրագրողների համար հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այսօրվա հանդիպման օրակարգում երկու թեմաներ են՝ Ուկրաինային աջակցությունը և ԵՄ պաշտպանունակության կարողությունների ամրապնդումը։

«Հստակ է, որ Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն, հետևաբար մենք պետք է Ուկրաինային հնարավորինս ուժեղացնենք, որպեսզի նրանք կարողանան այս դժվարին ժամանակներում պաշտպանվել։ Սա կարող է շրջադարձային շաբաթ լինել դիվանագիտության տեսանկյունից։ Մենք երեկ տեղեկացանք, որ ամերիկյան բանակցությունները դժվար են եղել, բայց արդյունավետ։ Մենք դեռևս չգիտենք արդյունքները, սակայն այսօր ես կխոսեմ Ուկրաինայի պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ»,- ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, ասել է Կալասը։ 

Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցությունները: Քննարկումը կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական և անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների և տարածքային հարցերի վրա: Քննարկումների ընթացքում բարձրացվել էր նաև Կիևի անվտանգության երաշխիքների հարցը։

 

Ֆլորիդայում կայացած հանդիպմանը ԱՄՆ կողմից մասնակցել էին Վիտկոֆը, Քուշները, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։ Հանդիպումից հետո Ռուբիոն հայտարարել էր, որ բանակցությունները կառուցողական են եղել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կրեմլը չի ​​կարող որևէ տեղեկատվություն տրամադրել Ասադի Մոսկվայում գտնվելու մասին․ Պեսկով

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալաս

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին. Պեսկով

Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշnւմ գործադրել բանակը կրճատելու համար. Կալլաս

Երեխայի ծնունդի ժամանակ կտրվի միանվագ 500 հազար դրամ, իսկ մինչև 6 տարեկանը՝ ամսական 50 000

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը