Փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը, կա տուժած, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների` մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)։
Գերատեսչությունից խոստանում են տալ լրացուցիչ տեղեկատվություն։